Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

ՄԻԵԴ-ի պարտադիր որոշման չկատարման պայմաններում Բաքուն դատապարտեց Ավանեսյանին 16 տարվա ազատազրկման

«Արցախ միությունը» հայտարարություն է տարածել․

«Չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված հրատապ կանխարգելիչ միջոցին՝ Ադրբեջանի Հանրապետությունը չի կատարել դատարանի պարտադիր որոշումը, ինչի հետևանքով հայազգի Կարեն Ավանեսյանի գտնվելու վայրը, առողջական վիճակը և պահման պայմանները մինչ օրս մնում են անհայտ, իսկ վերջինս դատապարտվել է 16 տարվա ազատազրկման՝ առանց իր նկատմամբ իրականացված դատավարության ընթացքում արդար դատաքննության և այլ հիմնարար իրավունքների ապահովման վերաբերյալ որևէ արժանահավատ տեղեկատվության։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կիրառված հրատապ միջոցի շրջանակում Ադրբեջանի կառավարությունը պարտավոր էր ապահովել Կարեն Ավանեսյանի ֆիզիկական և հոգեկան առողջության պաշտպանությունը, տրամադրել դատարանին և նրա ներկայացուցիչներին տեղեկություններ վերջինիս գտնվելու վայրի և առողջական վիճակի վերաբերյալ, ինչպես նաև ապահովել նրա անարգել կապը հարազատների և օրինական ներկայացուցիչների հետ։ Սակայն այդ պարտավորությունները մինչ օրս չեն կատարվել, ինչն էականորեն խոչընդոտում է ՄԻԵԴ-ում ընթացող վարույթների արդյունավետ իրականացմանը և լուրջ կասկածների տեղիք է տալիս վերջինիս կյանքի և անվտանգությանը սպառնացող ռիսկերի առկայության վերաբերյալ։

Կարեն Ավանեսյանի գործով իրավիճակը ծագել է այն բանից հետո, երբ 2025 թվականի սեպտեմբերի 14-ին ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարությանը, հայտնել են օկուպացված Ստեփանակերտ քաղաքում նրա ձերբակալության մասին։ Նշված աղբյուրների համաձայն՝ Ավանեսյանը ձերբակալվել է այն պահին, երբ իբր փորձել է զինված մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայրին, իսկ ձերբակալության ընթացքում ցուցաբերել է զինված դիմադրություն, ինչի արդյունքում պատասխան կրակի հետևանքով ստացել է հրազենային վնասվածք։ Նույն տեղեկատվությանը կից տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում է հրազենային վիրավորում ստացած և արյունահոսած Կարեն Ավանեսյանը՝ գետնին ընկած վիճակում։

Հաշվի առնելով վերջինիս կյանքի և հիմնարար իրավունքների նկատմամբ անդառնալի վնասի իրական վտանգը՝ 2025 թվականի սեպտեմբերի 17-ին փաստաբաններ Արա Ղազարյանը և Անաստասիա Մակարյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի, Արցախ Միության և այլ համապատասխան անձանց լիազորագրի հիման վրա, դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ դրա կանոնակարգի 39-րդ հոդվածի հիմքով հրատապ կանխարգելիչ միջոց կիրառելու պահանջով։ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին ՄԻԵԴ-ը հաղորդակցել է դիմումը Ադրբեջանի կառավարությանը՝ պարտավորեցնելով վերջինիս անհապաղ տրամադրել հայցվող տեղեկատվությունը։

Այնուհետև, 2025 թվականի հոկտեմբերի 20-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ամբողջությամբ բավարարել է կանխարգելիչ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի Հանրապետությանը ձեռնարկել կոնկրետ միջոցներ Կարեն Ավանեսյանի ֆիզիկական և հոգեկան առողջության ապահովման ուղղությամբ, այդ միջոցառումների վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ ներկայացնել դատարանին, ինչպես նաև ապահովել նրա կապը հարազատների և ներկայացուցիչների հետ։

Սակայն նշված որոշման ընդունումից ի վեր Ադրբեջանի կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ-ի հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը։ Ավելի քան երկու ամիսների ընթացքում Կարեն Ավանեսյանը որևէ կերպ կապ չի հաստատել իր ներկայացուցիչների ու հարազատների հետ, իսկ նրա առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ ներկայացված սահմանափակ տեղեկատվությունը արժանահավատություն չի ներշնչել։

Միևնույն ժամանակ, 2025 թվականի հոկտեմբերի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվել է Կարեն Ավանեսյանի գործով ամբողջական գանգատ, որի քննությունը ներկայումս շարունակվում է։

Չնայած վերոգրյալ հանգամանքներին և միջազգային դատարանի պարտադիր որոշման ակնհայտ չկատարմանը՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին Ադրբեջանի Հանրապետության Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը Կարեն Ավանեսյանին դատապարտել է 16 տարվա ազատազրկման։ Դատապարտման վերաբերյալ որևէ տեղեկատվություն նրա ներկայացուցիչներին կամ ՄԻԵԴ-ին չի տրամադրվել, ինչպես նաև բացակայում են տվյալներ նրա նկատմամբ հարուցված քրեական գործի, առաջադրված մեղադրանքների ծավալի և դատավարության ընթացքի մասին։

Ընդ որում, նշված դատավարության վերաբերյալ տեղեկությունները հասանելի են բացառապես ադրբեջանական մամուլում շրջանառվող սահմանափակ աղբյուրներից։ Դատավարության իրավական հիմքերի, գործի փաստական հանգամանքների, ինչպես նաև Կարեն Ավանեսյանի վարույթային իրավունքների և արդար դատաքննության իրավունքի երաշխիքների ապահովման վերաբերյալ որևէ արժանահավատ և ստուգելի տեղեկատվություն առկա չէ։ Այդ պայմաններում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված հրատապ կանխարգելիչ միջոցը շարունակում է մնալ չկատարված Ադրբեջանի իշխանությունների կողմից»։