Ֆրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Մամուլ

Զինծառայողներին սնունդ հասցնելու դժվարությունների պատճառով հենակետը հանձնել են. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

2022 թվականին Նոյեմբերյանի սահմանագոտում պայմանագրային հիմունքներով ծառայող զինվորականներից մեկն ինձ լուսանկարներ էր ուղարկել՝ «Նոր տարի» անունը կրող հենակետից, որոնցում երեւում էր, թե ինչքան անմխիթար վիճակում է գտնվում այդ հենակետը։ Այն նորմալ կահավորված չէր, որպես տանիք ծառայում էր կապույտ գույնի մի պաստառ, որը ո՛չ ամառվա բարկ արեւից, ո՛չ էլ անձրեւներից ու ձյունից էր պաշտպանում զինծառայողներին: Սահմանային հենակետում դարսված էին հին անվադողեր, չէր կատարվել բետոնապատման, կառուցապատման աշխատանք։ Այն ժամանակ հրաժարվեցին որեւէ հրապարակում անել այդ մասին, քանի որ սահմանի ամրությունների, հենակետերի մասին տեղեկությունները ռազմական գաղտնիք են։ 


Դրանից անցավ 2 տարի, սկսվեց Տավուշում սահմանազատման գործընթացը։ 2024 թվականին  սահմանազատման անվան տակ, միակողմանիորեն, ապօրինի կերպով Իջեւան համայնքի Կիրանց գյուղի  կամուրջը, միջպետական ավտոճանապարհի մի հատվածը, Կիրանցի շուրջ 15 հեկտար հողերը եւ Բերքաբեր գյուղի սահմանային գոտում գտնվող տարածքը, Կիրանց-Բաղանիս հատվածում 30 տարի ամրացված դիրքերը հանձնվեցին Ադրբեջանին: 
ՀՀ տարածքում գտնվող, Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեվան, Բաղանիս գյուղերի սահմանագոտում գտնվող, սահմանը պաշտպանող «Նոր տարի» հենակետը սահմանազատման գործընթացով Ադրբեջանին չէր հանձնվելու` այն մնում էր Հայաստանի տարածքում։ Սակայն այդ հենակետում ծառայող սահմանապահներին սնունդ հասցնելու դժվարությունների պատրվակով, իրականում` Հայաստանի իշխանության եւ զինվորական հրամանատարության անպատասխանատվության հետեւանքով, հենակետը հանձնվեց Ադրբեջանին: Այդ մարտական դիրքում արդեն 2-րդ տարին է, ինչ ադրբեջանական զինուժն է կանգնած, այնտեղ   ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ 

Տավուշի սահմանները պաշտպանող 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր  Ցականյանը սահմանազատման անվան տակ Տավուշից մարտական դիրքեր, Կիրանց գյուղի հողերը հանձնելուց  որոշ ժամանակ հետո զինվորական նոր կոչում ստացավ` գեներալ-մայորի, պաշտպանության նախարարությունում էլ՝ պաշտոն։

Սահմանազատման անվան տակ Տավուշից տարածքներ հանձնելու մասին խոսել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս տարվա սեպտեմբերի 20-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, նա հայտարարել է․ «Տավուշից մի միլիմետր անգամ հող չի հանձնվել, մի միլիմետր անգամ։ Տավուշի մարզն ունի շատ կոնկրետ նկարագրված սահմաններ, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն վավերացված պայմանագրերով։ Տավուշից մի միլիմետր,  0,1 միլիմետր հող չի հանձնվել, սահմանազատման արդյունքում 0,1 միլիմետր հող չի հանձնվել։ Սա է իրականությունը, եւ մենք էդ  իրականության հետ առերեսվում ենք, եւ էդ իրականությունը, հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատությունը եւ անվտանգությունն ապահովում է, այդ թվում՝ ձեր անվտանգությունը, այդ թվում՝ ձեր ազատությունը»։ Այս տեքստը պետք է հասկանալ այսպես` սահմանը սահմանազատված չի եղել, ինչ հանձնում ենք Ադրբեջանին, դա ադրբեջանական է, այ, երբ կսահմանազատենք, դրանից հետո կհանձնենք, այն ժամանակ կարող եք մեզ մեղադրել հող հանձնելու մեջ:

Բայց Տավուշի բոլոր բնակիչները գիտեն, որ շահեկան, մարտավարական առումով հարմար դիրք ունեցող «Նոր տարի» հենակետն ավելի բարձրադիր տեղանքում էր գտնվում եւ մերն էր: Այժմ մեր պաշտպանական հենակետերը` սահմանի այդ հատվածում, գտնվում են նախկինում մեզ պատկանած «Նոր տարի» հենակետից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ Իսկ ադրբեջանցիներին հանձնված «Նոր տարի» հենակետն այժմ վերահսկում է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածով երթեւեկությունը, դիրքը լավ տեսանելի է այդ ճանապարհով անցնողներին։