Դոնեցկում թեժ մարտեր են. կան զոհեր և վիրավորներ
Դոնեցկի բնակիչների տարհանման ժամանակ ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի պատճառով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը՝ վիրավորվել են:
Այս մասին հայտարարել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գորբունովը։
«Դոնեցկի Կոստանտինովկայում տարհանման առաքելության ժամանակ ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է երկու կամավոր։ Եվս երկուսը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Վիրավորները արագ տեղափոխվել են Դրուժկովկայի քաղաքային հիվանդանոց, որտեղ նրանք այժմ ստանում են բժշկական օգնություն։ Վիրավորները տարհանում էին մարդկանց վտանգավոր գոտիներից», - ասվում է հայտարարության մեջ։
Գորբունովը նշել է, որ հարվածի հետևանքով վնասվել է Կրամատորսկի կամավորական ասոցիացիային պատկանող մեքենան։