ՀԱՊԿ-ում նախանշվել են 2026-ին ՌԴ նախագահությամբ աշխատանքի հիմնական ուղղությունները
2025 թվականի դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի ընթացիկ տարվա ամփոփիչ նիստը՝ Ղրղզստանի նախագահությամբ: Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։
Ամփոփվել են աշխատանքի արդյունքները և նախանշվել 2026 թվականին Ռուսաստանի նախագահության ընթացքում աշխատանքի հիմնական ուղղությունները:
Մշտական խորհուրդը կվերսկսի իր աշխատանքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներից հետո, առաջիննիստը տեղի կունենա հունվարի 13-ին: