ԴԱԻՇ-ը Նոր տարվա համար ահաբեկչական հարձակումներ էր ծրագրել Թուրքիայում
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 115 կասկածյալի, որոնք կապված են եղել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ և ծրագրել են մի շարք հարձակումներ Սուրբ Ծննդյան և Նոր տարվա տոների համար:
Այս մասին հայտարարել է Ստամբուլի գլխավոր դատախազությունը խոշոր խուզարկությունից հետո:
Ըստ Թուրքիայի դատախազության՝ ԴԱԻՇ-ը պլանավորում էր հարձակումներ հիմնականում ոչ մուսուլմանների դեմ՝ Սուրբ Ծննդյան և Նոր տարվա տոների նախօրեին: Ոստիկանությունը միաժամանակյա գործողություններ է իրականացրել նահանգի 124 վայրերում:
«Ձերբակալվել է 115 կասկածյալ, իսկ մնացած կասկածյալներին ձերբակալելու գործողությունը շարունակվում է», - հայտարարել է դատախազությունը: