Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվիԼիբանանի նախագահը ստացել է Հայաստան այցելելու հրավերներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել դեսպան Շաֆքատ Ալի ԽանըՌուս-հնդկական առևտրատնտեսական համագործակցությունը դրական դինամիկա է ցուցադրումTour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո ԻակոմոնինՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է իսպաներեն աուդիոգիդովՀութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլիՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինՄենք երեխա չենք. Գեյջին կասկածի տակ է դնում Ծառուկյանի խոսքերըԱԺ խորհուրդը հաստատել է առաջիկա նիստերի օրակարգն ու հանձնաժողովների աշխատակարգըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՔննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումներըՈրսի ժամանակ 39-ամյա տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբՍեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է, պատվաստվեք և կանխարգելեք բարդությունները․ ԱվանեսյանԿլինեն հոսանքազրկումներՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիԼիբանանն ու Իսրայելը սեպտեմբերի 15-16-ը բանակցություններ կանցկացնեն ՀռոմումՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ, նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Արտակ ԶաքարյանԱուտիզմի ախտորոշումները կտրուկ աճել ենՀանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը մրցանակի է արժանացելՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ավիաբազաԹալինի քարավանատանը հայտնաբերված ուշագրավ գտածոները փաստում են տարածքի բուռն անցյալի մասինCOP17-ին 74 երկրի պատվիրակների այցը ֆինանսավորելու համար Հայաստանի բյուջեից 93.5 մլն դրամ կհատկացվի
Տնտեսություն

Սփյուռքը բարեգործական աղբյուր չէ․ այն համահայկական տնտեսական ուժ է. Դավիթ Անանյան

Տասնամյակներ շարունակ Հայաստան–Սփյուռք հարաբերությունները կառուցվել են հիմնականում բարեգործության տրամաբանությամբ։ Այս մոդելը կարևոր է եղել, բայց այն չի ստեղծել կառուցվածքային տնտեսական ազդեցություն և չի վերածվել երկարաժամկետ զարգացման գործոնի։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր անհրաժեշտ է որակապես նոր մոտեցում։

Սփյուռքը՝ որպես համահեղինակ, ոչ թե նվիրատու

«Միասնության Թևեր»-ի մոտեցմամբ Սփյուռքը դիտվում է ոչ թե որպես արտաքին օժանդակող, այլ համազգային զարգացման լիիրավ գործընկեր։ Սա նշանակում է միակողմանի օգնությունից անցում համահեղինակության, ներդրումային մասնակցության և համատեղ պատասխանատվության։

«Արտադրության տուն»՝ Սփյուռքի կապիտալը արտադրության մեջ

Ստեղծվելու է համագործակցության հարթակ, որտեղ Սփյուռքի գործարարները կարող են իրենց արտադրության մի մասը տեղափոխել կամ ընդլայնել Հայաստանում, գործել արդյունաբերական գոտիներում՝ պատրաստ ենթակառուցվածքով, արտահանման հասանելիությամբ և գրեթե զրոյական հարկային բեռով ու պարզեցված վարչարարությամբ։

Սա կապիտալի, տեխնոլոգիայի և մարդկային ռեսուրսի իրական միավորում է, ոչ սիմվոլիկ մասնակցություն։

Բաժնեմասնակցություն՝ վստահության հիմքով

Սփյուռքի ներգրավումը պետք է իրականացվի նաև բաժնեմասնակցության գործիքի միջոցով, ոչ միայն դրամաշնորհներով։ Սա ենթադրում է բաց ռեգիստրներ, ֆինանսական թափանցիկություն և պայմանագրային հստակություն։ Այս սկզբունքներով ձևավորվում է միջավայր, որտեղ սփյուռքի մեր հայրենակից ներդրողը դառնում է համասեփականատեր և շահագրգիռ կողմ։

Մշակույթ, կրթություն և գիտություն՝ ոչ որպես ծախս, այլ ներդրում

Սփյուռքի մասնակցությունը պետք է տարածվի նաև համալսարանների, հետազոտական կենտրոնների, լաբորատորիաների, ինչպես նաև մշակութային և կրթական ծրագրերի վրա։ Սա միաժամանակ ամրապնդում է գիտական ներուժը՝ զարգացնում մարդկային կապիտալը և պահպանում ազգային ինքնությունը։

Միասնական համակարգ, ոչ առանձին նախաձեռնություններ

«Արտադրության տունը», «Բաժնեմասնակցային հարթակը» և «Մշակույթի հենասյունը» միասին ձևավորում են համահայկական տնտեսական համակարգ։

Սփյուռքը դառնում է ոչ թե դրսից նայող, այլ ներսից կառուցող ուժ։ Հայաստանը դառնում է Սփյուռքի գլոբալ համայնքի տնտեսական կենտրոնը։

«Միասնության Թևեր»-ի վեցերորդ հենասյունը սա է։ Սփյուռքը Հայաստանի զարգացման մաս է, ոչ թե հավելում։ Զարգացումը պետք է լինի համահայկական նախագծված և համատեղ իրականացված»։