Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Քաղաքականություն

Դուք 2021-ի փետրվարյան իրադարձությունների ժամանակ որտե՞ղ էիք. Սուրեն Գրիգորյան

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր էջում գրել է.

«Հայկ Մարությանը հայտարարեց, որ մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Լավ է անում, իր իրավունքն է։
Բայց ես էլ իրավունք ունեմ իրեն հարցեր տալու, չէ՞։ Թե՞ չէ։ Դե, մարդն ի վերջո սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր է, իսկ դեմոկրատական երկրներում նորմալ է, որ քաղաքական գործիչները միմյանց հրապարակային հարցեր են ուղղում։
Ինչևէ, գրեթե վստահ լինելով, որ հարցերս անպատասխան են մնալու, ամեն դեպքում որոշեցի դրանք ուղղել։
Բայց մինչ այդ մի քանի բան ասեմ, որպեսզի հարցերին ուղիղ պատասխանելուց խուսափելու բազմիցս կիրառված հնարքը կա՛մ չկիրառվի, կա՛մ կիրառվելու դեպքում բոլորի համար ակնհայտ լինի․

• Պարոն Մարության, ես չեմ ասում, որ Դուք կլոուն եք կամ մեյմուն։ Դուք մասնագիտությամբ դերասան եք, և հալալ լինի այն հացը, որը վաստակում եք Ձեր մասնագիտությամբ՝ իհարկե այն պայմանով, եթե նաև վճարում եք օրենքով սահմանված բոլոր հարկերը։
• Պարոն Մարության, ես չեմ պնդում, որ Դուք լրտես եք։ Ունեմ համոզմունք, որ պրոռուսական շրջանակների հետ փոխկապակցված եք, բայց բացառված չէ, որ կարող եմ նաև սխալվել։
Իսկ ի՞նչ եմ ես ասում կամ, ավելի ճիշտ՝ հարցնում։

Հարց 1
Քանի որ Ձեր իսկ կողմից լրացված և պաշտոնապես հրապարակված հայտարարագրերից երևում է, որ 2020 թվականի պատերազմից հետո ՀՀ-ում Ձեզ պատկանող գույքային միավորները (4 միավոր) վաճառել եք ընդհանուր շուրջ 590,000,000 ՀՀ դրամով (նորից եմ ասում՝ եթե բացառապես արդար քրտինքով աշխատած գումարով ձեռք բերված գույք է՝ հալալ լինի), և արդյունքում Ձեր ու Ձեր ընտանիքի ամբողջ գույքային կապիտալը (շուրջ 30 անշարժ գույք) արտերկրում է (կամ առնվազն այն ժամանակ եղել է), կարո՞ղ եմ ենթադրել, որ Հայաստանը Ձեր հիմնական շահերի կենտրոնը չէ կամ այն ժամանակ չէր։ Կարո՞ղ եմ կարծել, որ այն մարդը, որը երկրի համար դժվար պահին իր կապիտալի տեղափոխությամբ է զբաղվում, լավագույն թեկնածուն չէ մայրաքաղաքը և, առավել ևս, ամբողջ երկիրը կառավարելու համար։

Հարց 2
Հաշվի առնելով, որ Ձեր երեխաները ՄԻԱՅՆ Չեխիայի քաղաքացի են (էին)՝ հատկապես Հարց 1-ում նշված փաստերի հետ միասին, ողջամիտ չէ՞ ենթադրել, որ ունենք ևս մի փաստ, որը վկայում է Ձեր և Ձեր ընտանիքի ապագան Հայաստանի Հանրապետության հետ չկապելու մասին։ Ի դեպ, ազնվության համար նշեմ՝ եթե Դուք նման բարձր պաշտոնների, ինչպիսիք են ՀՀ վարչապետի կամ Երևանի քաղաքապետի պաշտոնները, չհավակնեիք, դա թերևս կարևոր չէր լինի։ Բայց այս ամենը շատ կարևոր է դառնում հենց նման հավակնություններ ունենալու փաստով։

Հարց 3
Հաշվի առնելով, որ բազմիցս խոսել եք ժողովրդավարությունից և ՔՊ-ին մեղադրել ժողովրդավարական արժեքները դավաճանելու մեջ՝ ևս մի հարց ունեմ։ Դուք 2021 թվականի փետրվարյան իրադարձությունների ժամանակ որտե՞ղ էիք։ Եթե կարիքը կա, հիշեցնեմ. այդ ժամանակ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի առնվազն որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, ի հեճուկս զինվորականների՝ քաղաքական հարցերին խառնվելու սահմանադրական և ժողովրդավարական տեսանկյունից դասագրքային արգելքի, պահանջել էին վարչապետի հրաժարականը։ Ռազմական հեղաշրջումը, դրա փորձը կամ դրան նմանվող ցանկացած երևույթ և ժողովրդավարությունը հակադիր բևեռներում են։ Այդ օրերին՝ որպես Երևանի քաղաքապետ, որպես բարձր քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, որևէ հանրային խոսք հնչեցրե՞լ եք։ Ի դեպ, ուշադիր եղեք՝ չեմ ասում ՔՊ-ին սատարել եք, թե ոչ, հարցնում եմ՝ երևույթը դատապարտե՞լ եք։ Չեմ հիշում։ Կարո՞ղ է ինչ-որ բան բաց եմ թողել։ Նշվածի ֆոնին կարո՞ղ եմ մի թեթև կասկածել, որ ժողովրդավարությունն իսկապես Ձեզ համար այնքան բարձր արժեք է, որքան հայտարարում եք, կամ անգամ եթե արժեք է, ոչ միանշանակ և վտանգավոր իրավիճակներում պարզապես վախենում եք այդ արժեքը պաշտպանել։

Հարց 4
Քանի որ 2018 թվականից ի վեր Դուք արդեն երկու քաղաքական թիմի հետ («Քաղաքացիական պայմանագիր» և «Ազգային առաջընթաց») սկսել եք միասին ճանապարհ անցնել, ապա հարաբերությունները խզել եք, առո՞ղջ են իմ մտավախությունները, որ Դուք թիմային աշխատանք կազմակերպելու և մարդկանց հետ առողջ փոխզիջման գալու ունակություններ չունեք։ Նորից ասեմ՝ օրինակ ինձ բացարձակ հետաքրքիր չէ, թե Ձեր մասնագիտական գործունեության ընթացքում այդ ունակությունները կամ դրանց բացակայությունն ինչպես են դրսևորվում, քանի որ այդ ամենը, խոշոր հաշվով, երկրի շահերի վրա ազդեցություն չունի։ Բայց երբ ուզում եք վարչապետ դառնալ, դա սկսում է հետաքրքրել։

Հ․Գ․ Շատ է խոսվում այն մասին, որ մեր քաղաքացիներն արժանի են քաղաքակիրթ բանավեճի և ոչ թե փոխադարձ վիրավորանքների։ Անկեղծորեն ջանացել եմ արտահայտվել հնարավորինս կոռեկտ, չվիրավորել, ուստի ստիպում եմ ինձ հույս ունենալ, որ կստանամ նմանատիպ պատասխան հնչեցրածս հարցերին։
Հ․Գ․2 Առայժմ այսքանը»։