Ֆրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Մամուլ

Եթե ձեր հոր վրա ինչ-որ մարդիկ կռիվ գան, արդյո՞ք նա իր երեխաներին կներքաշի կռվի մեջ․ «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցն Արտաշես սարկավագ Աջապահյանն է: 

- Մի քանի օր է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ այս կիրակի` դեկտեմբերի 28-ին, Նիկոլ Փաշինյանն իր «շրջիկ կրկեսով» փորձելու է մայր տաճարում պատարագ անել: Պարզ է, որ նպատակը մեկն է` քայքայել ու պղծել Հայ առաքելական եկեղեցին, որպեսզի Բաքվի հավանությունը ստանա: Ի՞նչ եք կարծում` այս անգամ ինչի՞ են ուզում հասնել նրանք, եթե հաշվի առնենք, որ նախորդ անգամները մարդիկ ինքնաբուխ եկել էին եկեղեցուն պաշտպանելու, այլ ոչ թե Փաշինյանի կողքը կանգնելու: Ի՞նչ եք կարծում` չարժե՞, որ Վեհափառն այս անգամ գոնե դիմի հավատավոր զանգվածին, որպեսզի աջակցեն, սատար կանգնեն եկեղեցուն…. Երբ նման ակցիաներ քաղաքական ուժերն են կազմակերպում, դա քաղաքական պայքարի է նման, իսկ եթե դա անի եկեղեցին, ընկալումը կլինի այլ:

- Քաղաքական ուժերը՝ ամեն մեկն իր հնարավորությունների չափով ակցիա է կազմակերպում` իր համար, բայց Հայ առաքելական եկեղեցու հոտը պետք է մի բան հասկանա, որ, անկախ այն բանից՝ անդամակցո՞ւմ է ինչ-որ կուսակցությունների կամ սատար՞ում է ինչ-ինչ ուժերի, թե ոչ, ինքը մնում է որպես Առաքելական եկեղեցու հոտ եւ ինչ-որ չափով պարտավոր է վտանգների դեպքում պաշտպանել իր եկեղեցին, իր սրբությունները, որոնք դարերի ընթացքում մշտապես եղել են ազգապահպանության սյունը: Սա է ողջ հարցը: Մեր ժողովուրը պիտի գիտակցի, որ արտաքին ուժերին ծառայող այս փոքր խմբակը, որն իսկապես շատ փոքր է, թեպետ ուզում է համառորեն ներկայանալ ողջ ժողովրդի անունից, ծառայում է օտարի շահերին: Ոչ մի առումով այս մարդիկ ոչ մի կապ չունեն քրիստոնեության հետ: Անգամ իրենց նիստուկացով, իրենց ընտանեկան կարգավիճակով քրիստոնեական արժեքներին մոտ չեն: Ամեն ինչով նրանք հեռու են հայ ժողովրդից: Ժողովրդի մեջ մի փոքր գոյացություն են, խաժամուժ, որը ոչ մի իրավունք չունի ժողովրդին առաջնորդելու: Այդ խաժամուժը ոչ միայն չի կարող միջամտել հոգեւոր կյանքին, այլեւ անգամ աշխարհիկ կյանքում չի կարող ազդեցություն ունենալ: Ցանկացած ազգ առաջնորդ է ընտրում նրան, ով կլինի ազգային մտածողությամբ, հայրենասեր, ազնիվ, սակայն մենք այսօր ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ կա իբրեւ իշխանություն, որն ապրում է մեր արժեքներին ու կրոնին լրիվ հակառակ: Ինչ-որ անհասկանալի ձեւով իշխանության են եկել, բայց այժմ չունեն ո՛չ լեգիտիմություն, ո՛չ էլ վստահություն` հանրության կողմից: Գործ ունենք օտարի իշխանությունների հետ: Մեր հավատքին, մեր ապրելակերպին, մեր փիլիսոփայությանը դեմ մարդիկ են նրանք:

- Բայց, ամեն դեպքում, ունեն իշխանական ռեսուրսներ, ուժայիններ, իրավապահ մարմինները ստրկամտորեն ծառայում են նրանց: Այս հանգամանքները հաշվի առնելով, ի՞նչ եք կարծում` չարժե՞ դիմել հանրության հավատավոր շերտին, որպեսզի սատար կանգնեն եկեղեցուն:

- Ձեր հարցին հետեւյալ կերպ կպատասխանեմ․ պատկերացրեք՝ Ձեր հոր վրա դրսից ինչ-որ մարդիկ են գալիս կռիվ, արդյո՞ք Ձեր հայրը իր երեխաներին կցանկանա ներքաշել այդ կռվի մեջ՝ գիտակցելով, որ այդ երեխաները չունեն մեծ ռեսուրսներ, հզոր չեն եւ այլն: Եկեղեցու դիրքորոշումն էլ այդպիսին է: Փորձում է իր զավակներին հնարավորինս հեռու պահել վտանգներից, այդ պատճառով էլ ոչինչ չի անում` իր սիրուց ելնելով: Եկեղեցին այդ խաչը միայնակ է տանում, միայն թե իր հավատավոր զավակները չվնասվեն, թեպետ այդ զավակները չափահասություն պետք է դրսեւորեն ու իրենց կամքով գան, կանգնեն եկեղեցու կողքին` առանց հրավերի սպասելու: Երբ մենք տեսնենք, որ մեր ծնողի վրա հարձակվում են, չենք սպասելու, չէ՞, որ ծնողը մեզ օգնության կանչի, ասի` եկեք ինձ փրկելու: Իսկ այդ դեպքում ինչո՞ւ ենք հիմա հատուկ հրավերի սպասում: Անգամ անչափահաս լինելն այս պարագայում արդարացում չէ: Անգամ երեք տարեկան երեխան, երբ տեսնում է, որ ծնողին վնասում են, իր փոքրիկ ուժերը ներդնում է, որպեսզի ծնողին սատար կանգնի: Իրապես ամոթալի կլինի առաքելական եկեղեցու հետեւորդի համար, որ անհաղորդ նստի ու դիտի այս ամենը` կողքից, չմասնակցելով իր ծնողի` հոգեւոր հորը սատարելու գործին:

- Կիրակի օրը, ավանդույթի համաձայն, Մայր Աթոռում Սուրբ պատարագ է տեղի ունենալու: Տեղեկացանք, որ այն մատուցելու է Հայր Զաքարիան: Ի՞նչ եք կարծում` ի՞նչ տեղի կունենա, եթե այդ անբարեկիրթ զանգվածը սուլոցներով ու գռեհիկ վանկարկումներով գա ու ներխուժի տաճար:

- Նրանք հազար ու մի անշնորհքություն կարող են անել, իմ երեւակայությունը չի բավականացնում՝ պատկերացնելու համար, թե նրանք ինչ լկտիությունների ու լպիրշությունների են ընդունակ, սակայն մենք պետք է հասկանանք, որ նրանց ասած պատարագը ոչ մի կապ չունի իրական պատարագ ասվածի հետ: Նրանցը չաղոթելու, աղոթքին հակադրվելու միջոցառում է, որը կազմակերպում են եկեղեցիներում: Նրանց գլխավոր նախապայմանը Վեհափառի համար չաղոթելն է: Եթե իրենք քրիստոնյա են, իսկ քրիստոնեությունը մեզ սովորեցնում է աղոթել անգամ թշնամիների համար, այդ ինչպե՞ս է ստացվում, որ ինչ-որ մի խմբակ, որն ինքն իրեն քրիստոնյա է համարում, շեղվում է Քրիստոսի խոսքից եւ հրաժարվում է աղոթել Վեհափառի համար: Դրա համար մենք պետք է միանշանակ ֆիքսենք, որ այդ մարդիկ քրիստոնյա չեն: Նրանց վարքը կապ չունի քրիստոնյա մարդու վարքի հետ: Քրիստոսն ասում է` դատաստանի օրը շատերն են ասելու` տեր-տեր, սակայն ես ասելու եմ՝ երբ հիվանդ էի, ինձ այցի չեկաք… ջուր չտվեցիք: Այս մարդիկ եթե հրաժարվում են աղոթել, ապա հրաժարվում են աղոթել Աստծո համար: Աստծուն չծառայող տարրեր են նրանք: Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ պատարագն իշխանության համար ապօրինությունների քող է: Եկեղեցաքանդ շարժումը հակաաստվածային է, եկեղեցու դեմ պայքարողը պայքարում է Աստծո դեմ: Աղոթքի դեմ պայքարողն ինչպե՞ս կարող է եկեղեցու համար մտածել: Սա ինչ-որ մի չաղոթողների աղանդ է: Լպիրշների ու լկտիների այս խումբը երբեք եկեղեցի չի մտել ու չունի հաղորդության գիտակցում: Նույնիսկ այս 10 եպիսկոպոսները սրտով եկեղեցում չեն եղել այս տարիներին, էլ ուր մնաց՝ այդ ամբոխը: