Ֆրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Մամուլ

Հավատացյալները շատ են լինելու, եւ դա լինելու է զսպաշապիկ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

««Վարչապետը յուրաքանչյուր կիրակի մասնակցում է պատարագին»,- նախօրեին հայտարարել էր ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով այն հրապարակումներին, թե առաջիկա կիրակի Փաշինյանը պատարագի է մասնակցելու Էջմիածնի մայր տաճարում։ Հիշեցնենք․ օրեր առաջ լրատվամիջոցները գրեցին, որ Փաշինյանը ծրագրում է իր կողմնակիցների, տիրադավ եպիսկոպոսների եւ կարգալույծ նախկին հոգեւորականների ուղեկցությամբ` այս կիրակի «ներխուժել» Մայր Աթոռ, մասնակցել պատարագի ու ավարտին հասցնել իր ծրագիրը` Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնել վեհարանից, այնպես անել, որ նա «հանգստի կոչվի»։


Չնայած Փաշինյանի մամուլի խոսնակը դա հերքել էր. «Առաջիկա կիրակի օրվա պատարագի վայրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կհաղորդվի։ Հոդվածում վկայակոչված մնացյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»։ Նշենք, որ նախորդ կիրակի շրջիկ պատարագասերների խումբը հերթական «պատարագին» չմասնակցեց, քանի որ Փաշինյանն աշխատանքային այցով ՌԴ էր մեկնել: Իսկ նախօրեին Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ այս կիրակի ինքն է մայր տաճարում սուրբ պատարագ մատուցելու, եւ գրել էր, որ իրեն դիմում են տարբեր մարդիկ եւ ասում, որ իրենց անունները, կիրակի օրվան ընդառաջ, իշխանականները հավաքագրում են, որպեսզի իշխանական գրոհայինների բանակ կազմեն: «Հրապարակը» զրուցել է Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի հետ:

- Կիրակի օրը Դուք եք մատուցելու պատարագը մայր տաճարում: Իշխանականները, կարծես, պատրաստվում են այս կիրակի մայր տաճարը գրոհել: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ ամենը: Ի՞նչ քայլերի պետք է դիմեք, եթե նման բան տեղի ունենա:

- Այս կիրակի, այո, իմ պատարագ մատուցելու հերթն է: Ինչ վերաբերում է նրանց գալուն, ապա ի՞նչ պիտի լինի, ի՞նչ անենք….

- Այդ թափառաշրջիկ խումբն աչքի է ընկնում խուլիգանական վարքագծով` սուլոցներ, հայհոյանքներ, քաշքշուկ եւ այլն….

- Ի՞նչ պետք է անեմ: Ես մատուցելու եմ պատարագ` խորանի վրա, ես ոչինչ էլ չեմ կարող անել: Սովորականի պես ես պատարագ եմ մատուցելու:

- Իսկ չե՞ք կարծում՝ արժե, որ եկեղեցին դիմի հավատավոր ժողովրդին, որպեսզի աջակցեն Հայ առաքելական եկեղեցուն:

- Այդ հարցին ես չեմ կարողանա պատասխանել հստակ, ես ամեն դեպքում ոչ մի լուրջ խնդիր չեմ տեսնում, ոչ մի բան էլ տեղի չի ունենալու, նորմալ պատարագ է լինելու: Իմաստ չունի ժողովրդին դիմելու, չեմ կարծում, թե ինչ-որ լուրջ բան լինի: Տարվա վերջին պատարագն է լինելու, մարդիկ սովորաբար գալիս են վերջին պատարագին, որպեսզի օրհնություն ստանան….

- Կարծում եք՝ իշխանական այդ փոքր խումբն է՞լ է այդ նպատակով գալու:

- Ես կարծում եմ, որ մեր հավատացյալներն ավելի շատ են լինելու, եւ այն լինելու է իշխանության համար զսպաշապիկ:

- Հավաքագրումների մասին էիք գրել, մի փոքր մանրամասնեք, խնդրեմ, թե ինչի մասին է խոսքը, ինչ տեղեկություններ ունեք:

- Կա նման տեղեկություն, որ հավաքագրումներ են անում, թեպետ այսօր նոր բան չեմ իմացել:

- Իսկ կոնկրետ ի՞նչ շրջանակների են հավաքագրում:

- Շատ տարբեր:

- Ուսուցիչներ, մարզպետարանի աշխատողներ, մանկապարտեզների աշխատակիցներ ներգրավո՞ւմ են:

- Բնականաբար: Նախորդ անգամ էլ կային ուսուցիչներ, ինչպես նաեւ՝ բժշկական հաստատությունների աշխատակիցներ, մի խոսքով` այն, ինչ իրենք ունեն` պետական ռեսուրս:

- Ի՞նչ եք կարծում` այս քայլերով ինչի՞ են փորձում հասնել իշխանավորները, ո՞րն է նրանց նպատակը:

- Որեւէ հարց չեն լուծում: Նույն մարդիկ այս եկեղեցում են, այն եկեղեցում են, եւ այսպես շարունակ, բայց դրանով հարց չեն լուծում: Վեհափառն ամուր պետք է իր դիրքերում մնա: Եկեղեցական հարցերը լուծվել են, լուծվում են եւ լուծվելու են կանոնակարգերին համապատասխան` առանց արտաքին ճնշումների:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում