Ֆրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Մամուլ

Ժողովուրդն ու Եկեղեցին միասնական են՝ ընդդեմ իշխանության հակաեկեղեցական արշավի․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Անցած շաբաթ տեղի ունեցավ Փաշինյանի կողմից վաղուց և պաթոսով հայտարարված հարձակումը Մայր տաճարի վրա։ Տասը հոգևորական, որոնց ՔՊ-ն մեծ դժվարությամբ էր հավաքագրել (նույն այդ տասը. թիվը չի աճում՝ չնայած իշխանությունների տիտանական ջանքերին), ուժայինների ուղեկցությամբ եկան Մայր տաճար, որտեղ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մատուցում էր Սուրբ Պատարագ։ Քարոզչական ԶԼՄ-ների հայտարարություններին հակառակ, նրանց ոչ մի հավատացյալ չէր ուղեկցում. միայն տեսախցիկներից թաքնվող քաղաքացիական հագուստով ուժայիններ։ Վերջիններիս հովանու ներքո տիրադավները փորձեցին ինչ–որ բան գոռալ մեգաֆոնով, սակայն հավատացյալների բազմությունը, վանկարկելով «Հուդաներ», թույլ չտվեց նրանց խոսել։ Հավատացյալների ճնշման տակ սադրիչները ստիպված եղան նահանջել։ Այդ ամբողջ ընթացքում տաճարից անխափան հնչում էր Կաթողիկոսի ձայնը, որը մատուցում էր Պատարագը։

Շատ ականատեսներ նշում են, որ ձևավորվել էր հստակ տպավորություն. ուժայինները ոչ միայն ապահովում էին այդ տասը տիրադավների անվտանգությունը, այլև կատարում էին մեկ այլ խնդիր՝ պարտադրել այդ հոգևորականներին մասնակցել այս «ակտիվությանը»։

ԶԼՄ-ներում ավելի ու ավելի հաճախ այդ «ակտիվիստների» խմբին ուղղակիորեն անվանում են իշխանությունների պատանդներ, իսկ լրագրողները գտնում են ապացույցներ, որ այդ մարդիկ Փաշինյանի ինտրիգների մեջ ներքաշված են ոչ լիովին կամավոր։ Այսպես, պարզվել է, որ նրանցից ոմանց արգելված է Հայաստանից դուրս գալ (այդ թվում՝ Վազգեն Միրզախանյանին, որի ծառայության վայրը իրականում Բալթյան երկրներն են)։

Հնարավոր է, որ այդ տասը հոգին պարզապես Փաշինյանի հակաեկեղեցական արշավի հերթական զոհերն են (թե որքանով է դա արդարացնում նրանց վարքը, մեր որոշելիքը չէ)։

Այսպիսով, կարելի է արձանագրել. Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների բազմամսյա ջանքերին։ Փաշինյանի հետևից չեն գնում ոչ միայն հավատացյալները, այլև հոգևորականները, և նույնիսկ վախեցնելով ու ուժով ստիպելով մասնակցել չար գործին՝ իշխանությունները հաջողում են միայն մի քանի հոգու դեպքում։

Հայ ժողովուրդը ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումը, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում։ Աշխարհի յուրաքանչյուր քաղաքում, ուր Փաշինյանը մեկնում է, նրան դիմավորում են զայրացած հայերի ցույցերը։ Եվ եթե, հավաքական իմաստով, որևէ Մակրոն պատրաստ է Փաշինյանին մեղքերի թողություն տալ Ցեղասպանության մոռացության փորձերի համար, ապա Ֆրանսիայում և այլ եվրոպական երկրներում ապրող հայերը պատրաստ չեն։

Վերջին օրերին Սանկտ Պետերբուրգ ժամանելով՝ Փաշինյանը բախվեց հայ հավատացյալների հերթական բազմությանը, որը բողոքում էր նրա անօրինականություններից՝ Հայ եկեղեցու հանդեպ: Նրանք Նիկոլին բազմաթիվ հարցեր ունեին և հրավիրեցին հայկական եկեղեցի՝ զրույցի, սակայն Փաշինյանը խուսափեց այդ հանդիպումից։

Այնուամենայնիվ, Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի մեկ ներկայացուցչի Փաշինյանը ստիպված էր ուշադիր լսել։ Երևանում ծնված Միխայիլ Պիոտրովսկին, որը ԱՊՀ երկրների ղեկավարների համար կազմակերպել էր շրջայց Էրմիտաժում (որի անփոխարինելի տնօրենն է), հյուրերին տարավ երկու դահլիճ՝ նվիրված Հայաստանին, նրա փառքին, պատմությանը և մշակույթին։ Պուտինի ներկայությամբ Պիոտրովսկու շուրթերից հնչեցին բազմաթիվ փաստեր հայոց պատմության մասին, հենց այն փաստերը, որոնք այնքան ջանասիրաբար խեղաթյուրում է Ադրբեջանի «գիտությունների ակադեմիան», և որոնց մոռացությունը պահանջում է հենց Փաշինյանը։ Շատ ցավալի է, որ Ալիևը չներկայացավ այդ միջոցառմանը, երևի նա գիտեր, թե ինչ է անում. հավանաբար, նրան դժվար կլիներ պահպանել դեմքը՝ լսելով Պիոտրովսկուն։ Ենթադրելի է, որ Փաշինյանն էլ որոշակի անհարմարություն էր զգում այդ շրջայցի ընթացքում, սակայն Էրմիտաժի տնօրենին հակաճառել ուղիղ Պուտինի ներկայությամբ նույնը չէ, ինչ երևանյան թատրոնների անպաշտպան աշխատակիցներին խիստ նկատողություն անել այն բանի համար, որ նրանք չեն թողնում պատմական հիշողությունը մոռացության մատնել, կամ հայ երեխաներին հանդիմանել «անցյալը» նկարելու համար։

Կանի՞ Փաշինյանը որևէ հետևություն այս դրվագից, որը բավականին հստակ ցույց է տալիս Ռուսաստանի դիրքորոշումն այն «քննարկման» հարցում, ցույց կտա ժամանակը, թեև հույսը քիչ է։

Այնուամենայնիվ, Փաշինյանի դիրքորոշումը հայոց պատմության վերաբերյալ շուտով բոլորովին կդադարի կարևորություն ունենալ. մոտենում է 2026 թվականը՝ ընտրությունների տարին, այն տարին, երբ հայ ժողովուրդը վերջապես կգտնի Փաշինյանի դեմ միջոց։ Փաշինյանի յուրաքանչյուր քայլով հայերը ավելի հստակ արտահայտում են իրենց բացասական վերաբերմունքը նրա նկատմամբ, և ոչ մի սուտ չի օգնի «Քաղաքացիական պայմանագրին»՝ ստանալ ձայներ։ Շատ շուտով Փաշինյանը, իր փորձերով՝ սպանել Եկեղեցին և հայ ինքնությունը, կհայտնվի անցյալում։ Եվ այդ ժամանակ Հայաստանի համար ծանր ժամանակները կավարտվեն, ինչպես արդեն շատ անգամ եղել է մեր պատմության մեջ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում