Օկուպացված Արցախի Իվանյանի, Մարտունու և Կովսականի շրջաններ են ուղարկվել բնակվելու մոտ 450 անտուն ադրբեջանցիներ
Օկուպացված Արցախի Իվանյանի, Մարտունու և Կովսականի շրջաններ են ուղարկվել բնակվելու անտուն ադրբեջանցիների նոր խմբեր:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Այս փուլում այդ շրջաններ է ուղարկվել մոտ 80 ընտանիք, թվով՝ 450 մարդ:
Նախկինում այս ընտանիքները ժամանակավորապես տեղավորվել են հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, անավարտ և վարչական շենքերում։
Բնակիչները երախտագիտություն են հայտնել պետության ղեկավարին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ համակողմանի պետական հոգատարության համար: