Դա իմ ճաշակով չէ. Մհեր Գրիգորյանը՝ Աժ ծեծկռտուքի մասինԿդարձնեք «Կիկոսի մահը» և հասարակությանը վախի մթնոլորտում կպահեք. Պապոյանը գազի գինը գաղտնի է պահումԱդրբեջանում Հայաստանը ներկայացվել է իբրեւ ռուսների կողմից օկուպացված ադրբեջանական տարածք«Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակրինԵրաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ ՓաշինյանԱրաբական կոալիցիան հայտարարել է Եմենում հութիների օբյեկտներին հասցված հարվածների մասինԱվինյանը բացահայտել է՝ խաչմերուկներում խցանումների պատճառը ավտոբուսներն ու տրոլեյբուսներն ենՍահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է. ԳալյանՀՀ-ի ամբողջ տարածքում կարող են իրականացվել ԹՐԻՓՓ նախագծեր. ՓաշինյանԱվիավթար ԱՄՆ -ի Ֆլորիդա նահանգում. ինքնաթիռի բոլոր ուղևորները զոhվել ենՆԳՆ-ն աշխատանքից ազատել է ոստիկանության երեք ծառայողի, ևս մեկին խիստ նկատողություն հայտարարելՀարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը․ Միրզոյանի ելույթըԹՐԻՓՓ–ի հատվածում կլինի արտահերթ սահմանազատում. Մհեր Գրիգորյան«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի․ հայտնի է պատճառըՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանԷջմիածին քաղաքում մինչև 20։00-ն ջուր չի լինիՀատկապես Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին․ Հոխիկյան
Զինվորին հասցրել են ինքնաuպանության
Գլխավոր դատախազը Սյունիքում է. նա Սիսիանում շրջել է համայնքին վերադարձված զբոսայգիներումՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Փաշինյան
37-ամյա կինը, ով ՍՊԸ տնօրեն է, հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. ՀԿԿ (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր պատերազմինԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՀրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններԱրագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելըՇաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում Հելոուինի երեկույթների ժամանակ հրաձգությունների հետևանքով կա 76 զոհ և հարյուրավոր վիրավորներ36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջանում և 3 մարզում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում
Քաղաքականություն

Փաշինյանը հրամայել է իր գեստապոյին ներխուժել Սուրբ Էջմիածնի սրբազան տարածք. Սասունյան

Անցած շաբաթ, վերջին ամիսների ընթացքում արդեն երկրորդ անգամ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Էջմիածնի սրբազան տարածք ուղարկեց հարյուրավոր ոստիկաններ և քաղաքացիական հագուստով գաղտնի գործակալներ՝ ներխուժման նպատակով։ Նրանք կոչված են ծառայելու ժողովրդին, ոչ թե Փաշինյանի անձնական շահերին։ Նրանք չպետք է ենթարկվեն անօրինական հրամանների։ Ցավոք, այժմ Փաշինյանն ավելի շատ ոստիկաններ ունի որպես անձնական թիկնապահներ, քան զինվորներ՝ Հայաստանի սահմանները պաշտպանելու համար։

Ոստիկանությունը կրկին ստիպված եղավ նահանջել Էջմիածնից՝ բախվելով մեծ բազմության, որը հավաքվել Հայ Առաքելական Եկեղեցին անցանկալի ներխուժումից պաշտպանելու համար։ Մինչ այս պահը հաշվարկը հետևյալն է․ Եկեղեցի՝ 2, Փաշինյան՝ 0։

Երբ Փաշինյանը 2018 թվականին առաջին անգամ եկավ իշխանության, նա սովորաբար վարչապետի գրասենյակ էր գնում հեծանիվով, միայնակ, առանց թիկնապահների, անվտանգության աշխատակիցների և ոստիկանության։ Սակայն այդ ժամանակից ի վեր, հենց որ նա մի քայլ է անում նստավայրից դուրս, նրան ուղեկցում են հարյուրավոր ոստիկաններ։ Նրա անվտանգության հանդեպ այս մտահոգությունները պայմանավորված են նրա ժողովրդականության կտրուկ անկմամբ՝ 2018 թվականի 82 տոկոսից մինչև այժմ՝փոքր ինչ ավելի քան 10 տոկոս։ Փաշինյանը մերժում է հրաժարական տալ, քանի որ գիտի՝ պաշտոնից հեռանալուց հետո նա պատասխանատվության կենթարկվի հարյուրավոր օրենքների և Սահմանադրության խախտումների համար։ Հաջորդ հայրենասեր և ձեռնհաս ղեկավարը ստիպված կլինի անվավեր հայտարարել Փաշինյանի բոլոր խոստումները և զիջումները Հայաստանի թշնամիներին։

Անցած հինգշաբթի, Հայ Առաքելական Եկեղեցու ավելի քան 10 հազար հավատավոր պաշտպաններ, որոնք հավաքվել էին Էջմիածնում՝ «Հուդա» վանկարկումներով դիմակայեցին ապստամբ եպիսկոպոսներին։ Եկեղեցու հետևորդները 20:1 հարաբերակցությամբ գերազանցում էին Փաշինյանի կողմնակիցներին, թեև վերջինս հրամայել էր իր համախոհներին, այդ թվում՝ կուսակցության անդամներին և պետական ծառայողներին, գնալ Էջմիածին։ Քանի որ Հայաստանի բնակչության և Սփյուռքի ավելի քան 90 տոկոսը Հայ Առաքելական Եկեղեցու անդամներ են, Փաշինյանի փոքրաթիվ կողմնակիցները որևէ հնարավորություն չունեն նրանց դիմակայելու։ Եկեղեցուն հակադրվելով՝ նա ակամա հող է նախապատրաստում իր իշխանության դեմ աճող շարժման համար՝ վերջապես արթնացնելով անտարբեր հանրությանը։

Փաշինյանի քայլերը չափազանց վտանգավոր են՝ հնարավոր արյունալի հետևանքներով։ Նրա կողմից ուղարկած հարյուրավոր անվտանգության ուժերի և շատ ավելի մեծ բազմության միջև բախումը կարող էր երկուստեք հանգեցնել տասնյակ զոհերի։

Ոչ մի պատճառ չկար, որ Փաշինյանը Էջմիածին ուղարկեր այդքան ոստիկաններ՝ պաշտպանելու փոքրաթիվ ապստամբ եպիսկոպոսներին, որոնք հայտարարել էին, թե պատրաստվում են գնալ Վեհարան՝ պահանջելու Կաթողիկոսի հրաժարականը: Փաշինյանը կրկին միջամտեց Եկեղեցու ներքին վեճին, ինչը նրա գործը չէ՝ այդպիսով խախտելով Սահմանադրության՝ Եկեղեցու և պետության տարանջատման դրույթը:

Անցած շաբաթ Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հեռացրեց երեք ապստամբ հոգևորականների Եկեղեցու 21 անդամից բաղկացած Գերագույն Հոգևոր խորհրդից։ Իմ կարծիքով, դա բավարար չէ։ Հայ Առաքելական Եկեղեցին պետք է անհապաղ կարգալույծ անի բոլոր 10 ապստամբ եպիսկոպոսներին, քանի որ նրանք խախտել են Եկեղեցու մի շարք կանոններ։ Նրանք չեն կարող և չպետք է մնան Հայ Եկեղեցու հոգևորականության կազմում։ Կարգալույծ լինելուց հետո նրանք կարող են այցելել Էջմիածին որպես սովորական զբոսաշրջիկներ։

Անհավատալի է, որ այս ապստամբ հոգևորականները տասնամյակների ընթացքում առաջին անգամ բողոքում են՝ 26 տարի անց պնդելով, որ Կաթողիկոս Գարեգին Երկրորդը 1999 թվականին ընտրվել է կեղծիքով: Ի՞նչն է նրանց դրդել հիմա արթնանալ և բարձրացնել այս հարցը՝ 26 տարի անց: Նրանցից շատերը ներկա են եղել այդ ընտրությանը և նույնիսկ քվեարկել են հոգուտ Գարեգին Բ-ի: Այդ ընթացքում նրանք վայելել են իրենց բարձր պաշտոնների հետ կապված մենաշնորհները՝ որպես եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ և թեմակալ առաջնորդներ։ Կաթողիկոսին հրաժարական տալու փորձ անելու փոխարեն հենց ապստամբ եպիսկոպոսներն են, որ պետք է հրաժարական տան, նախքան կարգալույծ լինելը:

Այս ապստամբ հոգևորականները Կաթողիկոսին հակադրվում են միայն հիմա, քանի որ Ազգային անվտանգության ծառայությունը, Փաշինյանի դրդմամբ, հավանաբար հանդիպել է նրանցից մի քանիսի հետ և սպառնացել հանրայնացնել նրանց անձնական կյանքի գաղտնիքները: Տարօրինակ է, որ մինչ Փաշինյանը հայտարարում է, թե Կաթողիկոսին ընդդիմանում է բարոյական հիմքերով, իրականում ծրագրում է նրան փոխարինել տասը ապստամբ եպիսկոպոսներից մեկով, որոնցից մի քանիսը շատ ավելի լուրջ հանցանքներ են գործել։ Հայ Առաքելական Եկեղեցին բարեփոխելու փոխարեն Փաշինյանը վնասում է նրան՝ ծրագրելով որպես փոխարինող բերել անպատեհ մի անձի:

Ակնհայտ է, որ Փաշինյանի նպատակը պարզապես քաղաքական է՝ հաջորդ տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ նա փորձում է վերացնել բոլոր նրանց, ովքեր կարող են խոչընդոտել իր վերանշանակմանը որպես վարչապետ՝ փոխարինելով կամ դատական հետապնդման ենթարկելով իր ընդդիմախոսներին։

Անցած շաբաթ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել Կաթողիկոսի հետ, «բայց միայն կաթողիկոսի արժանապատիվ հեռացումը քննարկելու համար»։ Սա այն մոտեցումը չէ, որը կարող է հանգեցնել խաղաղ լուծման։ Կաթողիկոսը կարող է պատասխանել. «Ես կհանդիպեմ Փաշինյանի հետ միայն նրա հրաժարականի քննարկման համար»։

Ես առաջարկում եմ, որ երկուսը հանդիպեն առանց որևէ նախապայմանի՝ որքան հնարավոր է շուտ լուծելու պետություն–եկեղեցի հակամարտությունը՝ ի շահ թե՛ պետության, թե՛ եկեղեցու՝ որոնք հայ ազգի երկու հիմնասյուներն են։

Հարութ Սասունյան 
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի