Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվիԼիբանանի նախագահը ստացել է Հայաստան այցելելու հրավերներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել դեսպան Շաֆքատ Ալի ԽանըՌուս-հնդկական առևտրատնտեսական համագործակցությունը դրական դինամիկա է ցուցադրումTour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո ԻակոմոնինՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է իսպաներեն աուդիոգիդովՀութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլիՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինՄենք երեխա չենք. Գեյջին կասկածի տակ է դնում Ծառուկյանի խոսքերըԱԺ խորհուրդը հաստատել է առաջիկա նիստերի օրակարգն ու հանձնաժողովների աշխատակարգըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՔննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումներըՈրսի ժամանակ 39-ամյա տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբՍեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է, պատվաստվեք և կանխարգելեք բարդությունները․ ԱվանեսյանԿլինեն հոսանքազրկումներՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիԼիբանանն ու Իսրայելը սեպտեմբերի 15-16-ը բանակցություններ կանցկացնեն ՀռոմումՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ, նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Արտակ ԶաքարյանԱուտիզմի ախտորոշումները կտրուկ աճել ենՀանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը մրցանակի է արժանացելՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ավիաբազաԹալինի քարավանատանը հայտնաբերված ուշագրավ գտածոները փաստում են տարածքի բուռն անցյալի մասինCOP17-ին 74 երկրի պատվիրակների այցը ֆինանսավորելու համար Հայաստանի բյուջեից 93.5 մլն դրամ կհատկացվի
Տնտեսություն

Երևանի 2026թ. բյուջեն՝ նվազող եկամուտները չեն խանգարում գրանցել պարգևատրումների «տպավորիչ» աճ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է Երևան քաղաքի 2026թ. բյուջեի վերլուծությունը, որի արդյունքում առանձնացվել են հետևյալ առանցքային դրույթները։

  • 2026թ. Երևանի բյուջեի եկամուտները նվազելու են. նույնիսկ անշարժ գույքի գույքային հարկի և աղբահանության վճարի հաշվարկման մեթոդաբանությունների փոփոխության հաշվին ակնկալվող զգալի ավելացումը չի փոխհատուցում պաշտոնական դրամաշնորհների և պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետական բյուջեից ստացվող միջոցների կտրուկ կրճատումը։

    Կանխատեսվում է, որ Երևան քաղաքի 2026թ. բյուջեի ընդհանուր եկամուտները կկազմեն 151.5 մլրդ դրամ։ Դրանք 2025-ի բյուջեով պլանավորված ցուցանիշի համեմատ նվազելու են 5.0%-ով կամ 7.9 մլրդ դրամով՝ չնայած, որ սեփական եկամուտներն աճելու են 4.7 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված անշարժ գույքի գույքային հարկի և աղբահանության վճարի հաշվարկման մեթոդաբանությունների փոփոխությամբ։ Նվազման պատճառն այն է, որ 12.6 մլրդ դրամով կրճատվելու են ոչ սեփական եկամուտները (պաշտոնական դրամաշնորհների և պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցների ընդհանուր գումարը)։ Այսինքն՝ ոչ սեփական եկամուտներից չափազանց մեծ կախվածությունն էապես սահմանափակում է արդյունավետ տեղական ինքնակառավարում իրականացնելու հնարավորությունը։

    Ի դեպ, ոչ սեփական եկամուտների բաղադրիչներից առաջինի՝ պաշտոնական դրամաշնորհների պլանավորվող ծավալն արդեն մի քանի տարի շարունակ նվազում է.
    2026-ի պլանավորվող ցուցանիշը 2019-ից ի վեր ամենաբարձր՝ 2021-ի հաստատված բյուջեի ցուցանիշի համեմատ պակաս է 62.7%-ով կամ 16.1 մլրդ դրամով։

 

Ստացվում է, որ ոչ միայն սեփական եկամուտների աճը հիմնականում ապահովվելու է պարզապես օրենսդրական փոփոխությունների շնորհիվ, այլև այն բավարար չի լինելու, որպեսզի 2026-ի ընդհանուր եկամուտները 2025-ի համեմատ չնվազեն։

  • Բյուջեի ծախսերը նվազելու են, սակայն դա չի խանգարելու, որ պարգևատրումները շարունակեն «տպավորիչ» աճ գրանցել։

 

Երևանի 2026թ. բյուջեի ընդհանուր ծախսերը կազմելու են 156.8 մլրդ դրամ՝ 2025 թվականի համեմատ նվազելով 2.7 մլրդ դրամով կամ 1.7%-ով։ Ընթացիկ ծախսերի նվազումն ավելի զգալի է. դրանք 2025-ի համեմատ նվազելու են 7.4 մլրդ դրամով կամ 4.9%-ով։ Չնայած դրան, ընթացիկ ծախսերի բաղադրիչներից մեկի՝ պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների համար 2026-ի բյուջեով հատկացվող միջոցները 2025-ի համեմատ աճելու են 73.8%-ով։ Ի դեպ, դրանք 2023-ից սկսած տարեցտարի կտրուկ ավելանում են, և 2026-ի ցուցանիշն ավելի քան 7.1 անգամ գերազանցելու է 2022-ի ցուցանիշին։ Ավելին, 2025թ. բյուջեի 9 ամիսների կատարման հաշվետվության համաձայն՝ 2025-ի տարեկան ճշտված պլանով պարգևատրումներին, դրամական խրախուսումներին և հատուկ վճարներին ուղղվող միջոցները ընթացիկ տարվա հաստատված բյուջեով պլանավորվածի համեմատ էապես՝ 2.3 անգամ ավելացվել են, չնայած որ հաստատված բյուջեի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ արդեն իսկ զգալիորեն՝ 46.1%-ով բարձր է։ Ի դեպ, 2025թ. 9 ամիսներին արդեն իսկ փաստացի ծախսվել է 1.8 անգամ ավելի շատ, քան 2025-ի հաստատված բյուջեով ամբողջ տարվա համար է նախատեսված։

 

Հաշվի առնելով 2026թ. բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի մակարդակը, ինչպես նաև մի քանի տարի շարունակ կապիտալ ծախսերի թերակատարման փաստը` 2026-ին նույնպես դրանց կատարման իրատեսականությունը կասկածների տեղիք է տալիս։

 

  • Բյուջեի ծախսերը՝ ըստ ծրագրերի ուսումնասիրության բացահայտում են քաղաքային իշխանության կողմից անարդյունավետ կառավարման հետևանքները։ Այսպես.

 

Բյուջետային ուղերձում նշված է, որ «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում» ծրագրով նախատեսվել է 2.0 մլրդ դրամ՝ «Աջափնյակ վարչական շրջանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման աշխատանքների մեկնարկի իրականացման համար»։ Մինչդեռ 2025-ի բյուջեով նույնպես այս ծրագրի գծով ծախսեր էին նախատեսվել՝ 9.6 մլրդ դրամի՝ բյուջետային ուղերձում նշելով՝ «Աջափնյակ վարչական շրջանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման աշխատանքների իրականացման համար»։ Այսինքն` ենթադրվում է, որ ընթացիկ տարում կառուցման աշխատանքներ չեն իրականացվել, և նախատեսվում է աշխատանքները մեկնարկել միայն 2026-ին՝ այն էլ ընթացիկ տարվա բյուջեով նախատեսվածից մի քանի անգամ պակաս միջոցներով։

 

Ուղերձում նշված է, որ «Նախագծային աշխատանքներ» ծրագրով նախատեսված գումարի մի մասն օգտագործվելու է «մետրոպոլիտենի՝ «Զորավար Անդրանիկ» և «Սասունցի Դավիթ» կայարանների միջանկյալ հատվածում նոր վերգետնյա կայարանի կառուցման համար .... նախագծանախահաշվային փաստաթղթեր ձեռք բերելու» համար։ Նույն նպատակով միջոցներ են հատկացվել նաև ընթացիկ տարվա՝ 2025-ի բյուջեով: Քանի որ 2025-ի բյուջեի կատարման 9 ամիսների հաշվետվությունում բացակայում է ըստ ծրագրերի ծախսերի կատարողականի մասին տեղեկատվությունը, հնարավոր չէ պարզել՝ 2026-ի բյուջեով այս ծրագրի գծով ծախսերի նախատեսման պատճառը ընթացիկ տարվա ցածր կատարողակա՞նն է, թե՞ միգուցե մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումը (այս դեպքում իսկապես խոսքը սոսկ վերգետնյա կայարանի կառուցման մասին է) քաղաքային իշխանությունների համար այնքան բարդ գործ է, որ նախքան բուն կառուցման աշխատանքներին անցնելը պահանջում է մի քանի տարվա նախագծանախահաշվային աշխատանքներ։

 

«Երևան քաղաքի գլխավոր հատակագծի իրականացման վերլուծություն» ծրագրով 2026-ի բյուջեով դարձյալ միջոցներ են նախատեսվել (ճիշտ է, 2025-ի բյուջեի ցուցանիշից 2.5 անգամ պակաս)։ Չի բացառվում, որ նվազեցման պատճառն այս ծրագրի գծով տարիներ շարունակ արձանագրվող ցածր կատարողականն է։ Այսպես, 2023-ի բյուջեով ծրագրի համար նախատեսված 290.0 մլն դրամի դիմաց փաստացի արձանագրվել է 0% կատարողական, 2024-ի 250.0 մլն դրամի դիմաց կատարողականը կազմել է 0.4%։ 2025-ի բյուջեով նույնպես նախատեսվել է 250.0 մլն դրամ, որի կատարման չափն ու իրատեսականությունը կարձանագրվի 2025թ. տարեկան արդյունքներով։

 

  • Բյուջետային պլանավորման ոլորտում քաղաքային իշխանությունների հմտությունների առումով առկա են հիմնավոր կասկածներ։

 

2018 թվականից ի վեր բոլոր տարիների համար բյուջեի հաշվեկշռի փաստացի ցուցանիշը մշտապես կտրուկ (իսկ առավել հաճախ՝ տրամագծորեն) տարբերվել է պլանայինից։ Մասնավորապես, բոլոր այդ տարիների համար պլանավորվել է պակասուրդային բյուջե, սակայն անցած 7 տարիներից միայն 2022 թվականին է փաստացի բյուջեն ունեցել պակասուրդ, այն էլ պլանավորվածից չափազանց մեծ շեղմամբ՝ փաստացի պակասուրդն ավելի քան կրկնակի մեծ է եղել։

 

Պլանային և փաստացի ցուցանիշների միջև զգալի շեղումները միայն պակասուրդին չեն վերաբերում: Այնպիսի տպավորություն է, որ գալիք տարվա բյուջետային ցուցանիշները պլանավորելիս քաղաքային իշխանությունները հաշվի չեն առնում նախորդ տարվա և ընթացիկ տարվա անցած ամիսների փաստացի ձևավորված ցուցանիշները, որի արդյունքում, որպես կանոն, տվյալ տարվա փաստացի ցուցանիշներն էապես շեղվում են պլանավորված ցուցանիշներից, ինչը խոսում է պլանավորման ցածր որակի մասին։