Սիրիական զորքերը և Սիրիայի դեմոկրատական ուժերը Հալեպում հրադադարի համաձայնության են եկել
Սիրիայի կառավարական ուժերի և Սիրիայի դեմոկրատական ուժերի ներկայացուցիչները բախումներից հետո Հալեպում հրադադարի համաձայնության են եկել։
Այս մասին հայտնել է The National-ը։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ փոխադարձ հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել։ Ավելի վաղ Սիրիայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ զինյալները հարձակվել են սիրիական զորքերի վրա Հալեպի Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե շրջանների անցակետերում։
Այս տարվա հոկտեմբերին նույն տարածքներում տեղի են ունեցել փոխհրաձգություններ։ Դրանից հետո Դամասկոսը հայտարարել է ապստամբների հետ համապարփակ հրադադարի մասին։