Ֆրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Մամուլ

ԱՄՆ նոր ադմինիստրացիան թերևս չի վստահում այդ տիկնոջը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Associated Press լրատվականի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել հետ կանչել աշխարհի շուրջ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպաններին ու բարձրաստիճան դիվանագետներին։ Այդ դեսպանների շարքում է նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ Պետդեպարտամենտում աշխատող երկու պաշտոնյա, ովքեր ցանկացել են անանուն մնալ, հայտնել են AP-ին, որ նախորդ շաբաթ առնվազն 29 երկրի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ տեղեկացվել են, որ նրանց պաշտոնավարումը 2026 թվականի հունվարին ավարտվելու է։ Այս բոլոր դիվանագետներն իրենց պաշտոնները ստացել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման շրջանում։ Լրատվական գործակալությունը նշում է, որ այս քայլով Թրամփը ցանկանում է արտերկրում ունենալ դիվանագետների, որոնք լիարժեքորեն աջակցում են «Ամերիկան՝ առաջինը» կարգախոսով հայտնի իր քաղաքական առաջնահերթություններին։ Այսինքն, ԱՄՆ-ն արտերկրում փոխում է իր քաղաքականությունը եւ խիստ կրճատում է ծախսերը: 

AP-ի աղբյուրները հայտնել են նաեւ, որ այս դիվանագետները Վաշինգտոն վերադառնալուց հետո կարող են զբաղեցնել այլ դիվանագիտական պաշտոններ, եթե նման ցանկություն հայտնեն։ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել նորությունը՝ ասելով միայն, որ ցանկացած վարչակազմի դեպքում փոփոխությունները նորմալ գործընթացի մաս են կազմում։ Պետդեպից նշել են, որ դեսպանը «նախագահի անձնական ներկայացուցիչն է, հետեւաբար, նախագահն իրավունք ունի վստահ լինելու, որ տվյալ երկրներում ունի անհատների, ովքեր առաջ են տանում «Ամերիկան՝ առաջինը» քաղաքականության օրակարգը»։ Դիվանագետների ամենամեծաթիվ փոփոխությունները լինելու են Աֆրիկայում, մասնավորապես Բուրունդի, Կամերուն, Կաբո Վերդե, Գաբոն, Կոտ դ’Իվուար, Մադագասկար, Մավրիկիոս, Նիգեր, Նիգերիա, Ռուանդա, Սենեգալ, Սոմալի եւ Ուգանդա երկրներում։ Ասիայում դիվանագիտական փոփոխություններ տեղի կունենան 6 երկրում՝ Ֆիջի, Լաոս, Մարշալյան կղզիներ, Պապուա Նոր Գվինեա, Ֆիլիպիններ եւ Վիետնամ։ Associated Press-ի տվյալներով՝ եվրոպական տարածաշրջանում փոփոխություններ են լինելու Հայաստանում, Մակեդոնիայում, Մոնտենեգրոյում եւ Սլովակիայում, Մերձավոր Արեւելքում՝ Ալժիրում եւ Եգիպտոսում։ Փոփոխություններ կլինեն նաեւ Նեպալում, Շրի Լանկայում, Գվատեմալայում եւ Սուրինամում։ Հիշեցնենք, որ Քրիստինա Քվինը Երեւան է ժամանել 2023թ․ փետրվարի 16-ին։ Նա Հայաստանում Միացյալ Նահանգների 10-րդ դեսպանն է։ Մինչ Հայաստան ժամանելը դեսպան Քվինը (2020-2022թթ.) եղել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն Ուկրաինայում։ 
Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Բայդենի վարչակարգի կողմից նշանակված դեսպաններին հետ կանչել, ապա հարց է առաջանում` ինչո՞ւ մեր հարեւան Վրաստանում եւ Ադրբեջանում եւս դեսպանները հետ չեն կանչվում, նրանք նույնպես նշանակվել են Բայդենի վարչակարգի կողմից: Սա վկայում է այն մասին, որ ԱՄՆ նախագահը Հայաստանում իր դեսպանից դժգոհ է, իսկ մեր հարեւան երկրներում գոհ է:

Քաղաքագետ Սուրեն Զոլյանին հարցրինք` գուցե այս փոփոխությունը վկայում է այն մասին, որ Թրամփն ու Պուտինը, Հայաստանի հետ կապված, ընդհանուր հայտարարի են եկել, եւ տարածաշրջանը հանձնվում է ՌԴ վերահսկողությա՞նը: Զոլյանն ասաց. «Ամեն դեպքում, շատերին է հետ կանչում, թեպետ դրանց շարքերում չկան մեր հարեւան պետությունների դեսպանները, սակայն փաստացի մի շարք այլ երկրների դեսպանների եւս հետ է կանչում: Չեմ կարծում, որ այստեղ լինի Պուտին-Թրամփ պայմանավորվածության արդյունք: Ես կարծում էի, որ այդ կնոջն ավելի շուտ հետ կկանչեն, քանի որ նա չափից շատ ակտիվ էր Բայդենի վարչակարգի ժամանակ: Նկատած կլինեք, հավանաբար, նա Թրամփի՝ իշխանության գալուց հետո աշխատում էր հրապարակային չերեւալ: Դեսպանի գործունեությունը ոչ թե լինում է անձնական նախաձեռնությունների տեսքով, այլ՝ հրահանգների, որոնք ինքը ստանում է, հատկապես, եթե խոսքը կայացած պետությունների մասին է: Փաստորեն, Թրիփ ճանապարհի հետ կապված՝ այս դեսպանի կողմից ոչ մի ակտիվություն չենք տեսել: Փոխարենը Թուրքիայում ԱՄՆ դեսպանն էր ակտիվություն ցուցաբերում, թեպետ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն էլ ակտիվ չէր: Այս ամենը ցույց է տալիս, որ ԱՄՆ նոր ադմինիստրացիան առանձնապես չի վստահում այդ տիկնոջը: Այստեղ պետք չէ շատ լուրջ պատճառներ փնտրել: Այն հետաքրքրությունները, որ կային Հայաստանում, որոնք նաեւ ՌԴ-ին հակադրվելու առիթ էին, օրինակ` Արցախը, այլեւս չկան: Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը նվազում է…. սա եւս նախադեպ է: Ինչ վերաբերում է հարեւան երկրներին, ապա ասեմ, որ կային ժամանակներ, որ Ադրբեջանում տարիներով ԱՄՆ-ն դեսպան չէր նշանակում: Պատճառն այն էր, որ Ադրբեջանն ԱՄՆ-ի քաղաքականությունից դուրս էր մղված: Այնպես չէ, որ ԱՄՆ-ին ամենուր ակտիվ քաղաքականություն է հարկավոր»»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում