Ֆրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Մամուլ

Դիլիջանի համայնքապետարանը Ռուբեն Վարդանյանի ընկերությանը դատի է տվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Դիլիջանի համայնքապետարանը Երեւանի քաղաքացիական դատարան հայցադիմում է ներկայացրել՝ խնդրելով լուծել Դիլիջան համայնքի եւ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գրանցված «Դիլիջան Դեւելոփմենթ Քամփնի» ՓԲ ընկերության միջեւ 2018թ․ սեպտեմբերի 7-ին կնքված քաղաք Դիլիջան, Գետափնյա 19/4 հասցեում գտնվող 4572․1 քառակուսի մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող 11-003-0305-0049 ծածկագրով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 8 պայմանագիրը եւ անվավեր ճանաչել վերը նշված հողամասի նկատմամբ «Դիլիջան Դեւելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ի իրավունքի պետական գրանցումը։  

2025թ․ դեկտեմբերի 15-ին Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր Մարիաննա Ստեփանյանը որոշել է այդ հայցադիմումը վերադարձնել։ Բացի այդ, Դիլիջանի համայնքապետարանը Երեւանի քաղաքացիական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ «Դիլիջան Դեւելոփմենթ Քամփնի» ՓԲ ընկերության, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ Դիլիջան համայնքի եւ «Դիլիջան Դեւելոփմենթ Քամփնի» ՓԲ ընկերության միջեւ 2015 թ․ ապրիլի 30-ին կնքված անշարժ գույքի վարձակալության թիվ 5 պայմանագիրը վաղաժամկետ լուծելու եւ որպես հետեւանք՝ անշարժ գույքի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով: Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր Ա․ Պետրոսյանը 2025թ․ հուլիսի 7-ին որոշել է հայցադիմումն ընդունել վարույթ: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ դրանից հետո դատարան դիմում-միջնորդություն է ներկայացվել՝ դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ։ 

Իմ տեղեկություններով՝ «Դիլիջան Դեւելոփմենթ Քամփնի» ՓԲԸ սեփականատերը հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանն է, որը մեկուկես տարի է՝ գտնվում է Բաքվի բանտում։ Վարդանյանի ընկերությանն է կառուցապատման իրավունքով պատկանում Դիլիջան քաղաքի կենտրոնում գտնվող արհեստական լճակի շրջակա տարածքը։ Ռուբեն Վարդանյանն իր ընտանիքով միլիոնավոր դոլարների ներդրում է կատարել Դիլիջան քաղաքի զարգացման համար։ Դիլիջանում նրա ընտանիքի  կողմից հիմնադրված միջազգային դպրոցը Դիլիջանին հայտնի է դարձրել աշխարհով մեկ, այն բազում աշխատատեղեր է ստեղծել։ Բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանը ներկայում Ադրբեջանում դատվում է, Բաքվի բարբարոս դատարանում նրան ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրա նկատմամբ ադրբեջանական իշխանությունն առավել ընդգծված բացասական վերաբերմունք ունի, քան մյուս գերիների նկատմամբ։ Ադրբեջանում նրա վերաբերյալ  ֆիլմ են ցուցադրել, բնականաբար, խիստ  բացասական ներկայացնելով Ռուբեն Վարդանյանին եւ նրա գործունեությունը։ 

Իսկ ՀՀ իշխանությունը, փոխանակ ամեն ինչ անի՝ հայ բարերարին եւ մեր մյուս գերիներին բերելու, ճիշտ հակառակը՝ անգամ նպաստում է նրանց նկատմամբ հալածանքներին։ 2024թ․ օգոստոսի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում Ռուբեն Վարդանյանի մասին հարցին ի պատասխան հայտարարեց․ «Այստեղ էլ շատ կարեւոր հարցեր կան, իսկ ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը, ո՞վ նրան ուղարկեց, այդ իմաստով՝ գործուղեց ՀՀ, ո՞վ նրան գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ հավաստիացումներով, ի՞նչ խոստումներով։ Եվ ո՞վ վերջում ասաց՝ գիտե՞ք ինչ, մենք այդքան էլ լավ չենք ճանաչում՝ ինքն ով է, որովհետեւ ինքն այլ երկրի քաղաքացի է: Այս հարցերին մենք ուզո՞ւմ ենք պատասխան ունենալ, թե՞ չենք ուզում»: Մինչդեռ ենթադրվում է, որ այդ հարցերը պետք է բարձրացներ եւ պատասխանները ստանար այն ժամանակ, երբ Վարդանյանը մեկնում էր Արցախ, եւ իր գործընկեր Արայիկ Հարությունյանն էլ նրան նշանակում էր պետնախարար։ 

Հիմա անգամ Ռուբեն Վարդանյանի ընտանիքին պատկանող ընկերության դեմ հայցեր են ներկայացվում դատարան, որպեսզի չեղարկեն կնքված պայմանագրերը։ Դիլիջանի համայնքապետարանի ներկայացրած դատական հայցերը վատ կազդեն համայնքում ներդրումային միջավայրի վրա։ Ն․ Փաշինյանը Իլհամ Ալիեւի առաջ խնդիր չի դնում՝ գերիներին  Հայաստան վերադարձնել, հակառակը՝ Ալիեւին մի քանի անգամ շնորհակալություն է հայտնել՝ Ադրբեջանից երկաթուղով, Վրաստանի տարածքով Հայաստան 4-րդ կարգի անասնակեր ցորեն եւ բենզին ներկրելու համար։ Իսկ Փաշինյանի կուսակից, նրա հետ Օհանավանում, Գյումրիում Հայ առաքելական եկեղեցու սահմանած կանոնների խախտումով պատարագներին մասնակցած Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանն էլ այդ ընթացքում դատական հայցեր է ներկայացրել Ռ․ Վարդանյանի ընտանիքին պատկանող ընկերության դեմ։ Ամեն ինչ փոխկապակցված է»։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում