Ռուս դիվանագետները լքում են Վենեսուելան իրենց ընտանիքների հետ
Ռուսաստանը սկսել է Վենեսուելայից տարհանել իր դիվանագետների ընտանիքներին:
Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
«Կանայք և երեխաները տարհանվել են Կարակասից ուրբաթ օրը, քանի որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը գնահատում է այնտեղի իրավիճակը շատ ծանր՝ Միացյալ Նահանգների կողմից աճող ճնշման և տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին։ Սպիտակ տունը և Կրեմլը դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը», - նշել է հրատարակությունը։
Հավելենք, որ մի շարք հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներ բարձր են գնահատում ԱՄՆ-Վենեսուելա ռազմական բախման հավանականությունը: