Պուտինը խաղաղության մրցանակ է շնորհել ոչ թե Փաշինյանին, այլ Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի առաջնորդներին
Տիգրան Հակոբյանը գրել է.
«Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի առաջնորդներն արժանացել են խաղաղության մրցանակի՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Խաղաղության միջազգային մրցանակի հանձնման արարողության ժամանակ ՌԴ նախագահը նշել է, որ Լև Տոլստոյի անվան մրցանակը սահմանվել է վերջերս, սակայն նախաձեռնությունը շատ պահանջված է և ունի մեծ հասարակական ու միջազգային արձագանք։
«Այսօր մենք մեծարում ենք Լև Տոլստոյի անվան մրցանակի նոր դափնեկիրներին՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին և Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին»,- արարողության ժամանակ ասել է Պուտինը։