«Գազպրոմ Արմենիա»-ի 7000 աշխատակիցներ իրենց մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել են ԼՂՀ-ին
«Գազպրոմ Արմենիա»-ի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը իր ֆեյբուքյան էջում գրել է.
««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները՝ թվով 7000 հոգի, միասնակամ իրենց մեկ ամսվա աշխատավարձը հատկացրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:
Հակամարտության գոտում ստեղծված լարվածության պայմաններում բնակչության կարիքները հոգալու համար փոխանցվել է 1 մլրդ 200 մլն դրամ» :