Մանդատ չենք ստացել, որպեսզի քվեարկենք «ալիևյան Սահմանադրության» օգտին. Աննա ԳրիգորյանԵրևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիներըԵրևանում 37-ամյա կինը հայտնել է, որ իր սկեսրայրն ու սկեսուրը իր և իր անչափահաս երեխաների արժանապատվությունը ոտնահարող տեսանյութ են հրապարակել և շանտաժով գումար պահանջելՆիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը պետական հեղաշրջման մասին հայտարարություն էր․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
«Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացու պայուսակից գողացել են 8000 դոլար և 50 հազար ռուբլի
«Կենդանի վարժեցնողը կհամաձայնե՞ր չորեքթաթ ման գալ». Ալեն Սիմոնյանը երկրի անվտանգությունը հորով-մորով արեց, հիմա էլ անցել է շների ու կատուների պաշտպանությանըԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլարՀրաձգություն Իրանի եւ Ադրբեջանի սահմանին. կա վիրավորԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումը ՍԴ-ում էԴա իմ ճաշակով չէ. Մհեր Գրիգորյանը՝ Աժ ծեծկռտուքի մասինԿդարձնեք «Կիկոսի մահը» և հասարակությանը վախի մթնոլորտում կպահեք. Պապոյանը գազի գինը գաղտնի է պահումԱդրբեջանում Հայաստանը ներկայացվել է իբրեւ ռուսների կողմից օկուպացված ադրբեջանական տարածք«Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակրինԵրաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ ՓաշինյանԱրաբական կոալիցիան հայտարարել է Եմենում հութիների օբյեկտներին հասցված հարվածների մասինԱվինյանը բացահայտել է՝ խաչմերուկներում խցանումների պատճառը ավտոբուսներն ու տրոլեյբուսներն ենՍահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է. ԳալյանՀՀ-ի ամբողջ տարածքում կարող են իրականացվել ԹՐԻՓՓ նախագծեր. ՓաշինյանԱվիավթար ԱՄՆ -ի Ֆլորիդա նահանգում. ինքնաթիռի բոլոր ուղևորները զոhվել ենՆԳՆ-ն աշխատանքից ազատել է ոստիկանության երեք ծառայողի, ևս մեկին խիստ նկատողություն հայտարարելՀարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը․ Միրզոյանի ելույթըԹՐԻՓՓ–ի հատվածում կլինի արտահերթ սահմանազատում. Մհեր Գրիգորյան«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի․ հայտնի է պատճառըՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանԷջմիածին քաղաքում մինչև 20։00-ն ջուր չի լինիՀատկապես Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին․ Հոխիկյան
Զինվորին հասցրել են ինքնաuպանության
Գլխավոր դատախազը Սյունիքում է. նա Սիսիանում շրջել է համայնքին վերադարձված զբոսայգիներումՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Փաշինյան
37-ամյա կինը, ով ՍՊԸ տնօրեն է, հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. ՀԿԿ (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր պատերազմինԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՀրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններԱրագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելըՇաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում Հելոուինի երեկույթների ժամանակ հրաձգությունների հետևանքով կա 76 զոհ և հարյուրավոր վիրավորներ36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջանում և 3 մարզում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ
Քաղաքականություն

Ադրբեջանական բենզինի մերժումը քաղաքացիական կեցվածք է, ազգային արժանապատվության ցուցադրում

«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է․

«Ադրբեջանական բենզինը՝ որպես հայկական հանրաքվե

Սեփական կարիքների համար բենզին ներկրող Ադրբեջանը (Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Ռումինիայից) Հայաստան բենզին է արտահանում։ Ակնհայտ է, որ գործ ունենք ոչ թե տնտեսական գործարքի, այլ՝ բոլորովին ուրիշ, ավելի վտանգավոր բանի հետ։

Նիկոլի իշխանության համար սա ձեռքբերում է, որը փորձում է վաճառել հասարակության վրա՝ խաղաղություն, էժանություն, համերաշխություն։

Սրա մյուս կողմում հասարակությունն է, որի վարքագիծն իրականում ամենաիսկական հանրաքվեն է լինելու։ Նախընտրական հանրաքվեի պես մի բան, որը կարող է կարևոր հարցերի պատասխան տալ։

Բայց պետք է ոչ թե պասիվությամբ հետևել այդ հանրային ռեակցիային, այլ՝ ակտիվորեն աշխատել դրա ձևավորման ուղղությամբ։

Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում

Սա խաղաղության հարց չէ, սա լոգիստիկ հարց չէ, սա դիվերսիֆիկացիայի հարց չէ։

Սա լուրջ բարոյական-էթիկական խնդիր է։ Ո՞նց ենք պատկերացնում բենզին գնել մի երկրից, որը մի քանի տարի առաջ ոչնչացրել է մի ամբողջ հայկական սերունդ, որը հիմա ցմահ ազատազրկում է պահանջում մեր ռազմագերիների համար, օնլայն ռեժիմով ոչնչացնում է հայկական շքեղ քաղաքներն ու գյուղերն Արցախում, առաջիկայում ունի ծրագրեր՝ Սևանը «Գյոյչայի» վերածելու և 300 հազար ադրբեջանցի մեր երկիր ուղարկելու։

Թվում է, թե սրանք պարզ բաներ են, բայց որպեսզի լայն հասարակությունը դա ընկալի և ձևավորի հավաքական վարքագիծ, քաղաքական ուժերը պետք է ճիշտ աշխատեն։

Ադրբեջանական բենզինն իսկական հանրաքվե է. արդյոք մենք, որպես հասարակություն, ի վիճակի՞ ենք որևէ բանի կազմակերպված «ՈՉ» ասելու, թե՞ մենք այլևս չկանք, ու մեզ հնարավոր է ամեն ինչ հրամցնել։ Եթե այս պարզ բանը չհասկացանք ու չարեցինք, վաղը մեզ ամեն ինչ հնարավոր է լինելու պարտադրել՝ սիրուն փաթեթավորմամբ։

Ադրբեջանական բենզինի մերժումը քաղաքացիական կեցվածք է, ազգային արժանապատվության ցուցադրում։

Կարող եմ բերել տասնյակ օրինակներ, երբ տարբեր փուլերում տարբեր հասարակություններ, տարբեր մոտիվացիաներով մերժել են այս կամ երկրի ապրանքը։ Ապարտեիդի ժամանակ՝ ՀԱՀ-ի ապրանքները, իսրայելական արտադրանքն՝ արաբական աշխարհում և այլուր, թուրքական ապրանքների մերժում Ֆրանսիայում, ԱՄՆ-ի ապրանքները՝ Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում, չինական ապրանքների բոյկոտ՝ երեխաներին որպես աշխատուժ օգտագործելու և այլնի համար։ Ի դեպ, տարիներ ի վեր սփյուռքի հայերից շատերը բոյկոտում են «Լուկօյլ»-ի բենզալցակայանները, որպեսզի հանգիստ լինեն, որ իրենց գումարով չեն զինում Ադրբեջանը՝ ընդդեմ Հայաստանի։

Թեմաները, իրերը, պրոցեսները իրար հետ պետք է կապել. սա է էլիտայի կամ քաղաքականության առաջնորդության խնդիրը և հասարակության հասունացման ճանապարհը։

Լայն հասարակությանը պետք է պարզ ձևով բացատրել կապերը. Մայր Աթոռ պաշտպանելն ու ադրբեջանական բենզին մերժելը նույն շղթայի մեջ են։

Ես վստահ եմ՝ հարյուր հազարավոր սպառողներ հրաժարվելու են ադրբեջանական բենզին գնելուց։ Բայց որպեսզի սա դառնա հանրային թրենդ, պետք է սրա քաղաքական բանաձևը տալ։ Հակառակ դեպքում մեզ ո´չ դաշնակիցները կհարգեն, ոչ՝ թշնամիները։ Նույն Ադրբեջանում տասնամյակներով կդառնանք ծաղրի առարկա։ Հայաստանում էլ ինքներս մեզ չենք հարգի»։