Ազատամարտիկները գնում են կիսատ գործը ավարտին հասցնելու, իսկ ադրբեջանցիները` հող զավթելու. (տեսանյութ)
Սա ինֆորմացիոն պատերազմ է: «Անդրադարձ» մամուլի ակումբում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը՝ անդրադառնալով Ղարաբաղ-Ադրբեջան սահմանագծում տիրող պատերազմային իրավիճակին:
Նրա խոսքով՝ չպետք է տարածել այնպիսի տեղեկատվություն, որն անցնում է էթիկայի սահմաններն ու կարող է խուճապ առաջացնել:
«Մեր մոտ վրեժխնդրության զգացում է: Ազատամարտիկները գնում են կիսատ գործը ավարտին հասցնելու, իսկ ադբեջանցիները նպատակը մեկն է՝ հող զավթել»,-ասաց հոգեբանը:
Տեղեկատվական անվատանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ նկատեց, որ ադրբեջանցիները մշակել են սցենար և ապատեղեկատվություն տարածելու համար դիմում են տարբեր մեթոդների:
«Օրինակ, կարող են ներկայանալ հայ զոհված ազատամարտիկի կին և հնարավորինս ինֆորմացիա քաղել կամ իրենց ապատեղեկատվությունը հաղորդել զրուցակցին: Այնպես որ, չպետք է շփվել անծանոթների հետ»,- հորդորեց Մարտիրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում