Շնորհավորում եմ․ ունենք նոր հարկ + պետպատվերի փաստացի վերացում․ Կարեն Վրթանեսյան
Մեդիափորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Շնորհավորում» եմ բոլոր նրանց, ով գոնե երբեմն օգտվում էր անվճար բուժօգնությունից։
Ունենք նոր հարկ + պետպատվերի փաստացի վերացում (բնակչության մեծ մասի համար)։ Բացի այդ հունվարի 1-ից սահմանափակվում է շտապօգնության անվճար համակարգի գործունեությունը։
Իսկ հիշո՞ւմ եք, թե 2018 թվականին ոնց էին գովազդում պետպատվերը (զուգահեռ փակելով ու կրճատելով բուժհիմնարկները, ինչը կովիդի համավարակի օրերին աղետի բերեց, բայց դե ո՞վ է հիմա դա հիշում)»,- գրել է նա՝ օգտագործելով #նիկոլապետություն հեշթեգը։