Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող տղամարդուն
Իրանը մահապատժի է ենթարկել Ագիլ Քեշավարսիին, որը մեղավոր էր ճանաչվել Իսրայելի օգտին լրտեսության մեջ, այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը հաստատել է դատավճիռը և ավարտվել են բոլոր իրավական ընթացակարգերը։
Այս մասին հայտնել է Mehr լրատվական գործակալությունը՝ հղում անելով դատական մարմիններին։ Նշվում է, որ 27-ամյա Քեշավարսը մեղավոր է ճանաչվել Իսրայելի օգտին լրտեսության, Թել Ավիվի հետ հետախուզական համագործակցությունը շարունակելու, ինչպես նաև Իրանի ռազմական և անվտանգության օբյեկտների տեսագրման մեջ։
Դատարանի փաստաթղթերը ցույց են տալիս, որ Քեշավարսը կապ է պահպանել Իսրայելի հետախուզական և անվտանգության գործակալությունների հետ համացանցի միջոցով։