Գնացքների բախում ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում. կան տասնյակ վիրավորներ
Նյու Ջերսիում երկու գնացքների բախման հետևանքով վիրավորվել է 17 մարդ։ Այս մասին հայտնել է Նյու Ջերսիի տրանսպորտի ցանցի խոսնակը՝ հղում անելով միջազգային լրատվամիջոցներին։
«Մոնտկլեր-Բունտոն գծի երկու գնացքներ բախվել են միմյանց Մոնտկլերում՝ Բեյ Սթրիթ կայարանից մի փոքր արևմուտք», - ասվում է հայտարարության մեջ։ Ըստ հաղորդագրությունների՝ 17 մարդ ստացել է կյանքին չսպառնացող վնասվածքներ։
Նյու Ջերսիի տրանսպորտի ոստիկանությունը ներկայումս հետաքննում է վթարի հանգամանքները։ Վթարի պատճառը դեռևս պարզված չէ։ Մոնտկլեր-Բունտոն գծի գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է Մոնտկլեր Հայթս և Բեյ Սթրիթ կայարանների միջև երկու ուղղություններով։