Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

Պետական գաղտնիքի «ընտրովի գաղտնազերծում», ԱԱԾ–ի «տեղեկատվությունը»՝ ներքաղաքական պայքարի գործիք

«AntiCor» հակակոռուպցիոն հարթակը վերլուծություն է ներկայացրել․

«Պետական գաղտնիքի «ընտրովի գաղտնազերծում»

Եզրաս արքեպիսկոպոսի գործը որպես քաղաքական ազդեցության և անվտանգության համակարգի քայքայման օրինակ

Փաստական հիմք․ ինչ է տեղի ունեցել

2025 թվականի դեկտեմբերի 19-ին իշխանամետ civic.am լրատվական կայքը հրապարակեց նյութ, որի համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) առկա փաստաթղթերով իբր հաստատվում է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986–1988 թվականներին հավաքագրվել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) կողմից և ստացել «Կարո» ծածկանունը, ինչպես նաև՝ ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։

Հրապարակմանը կից ներկայացվել է մի փաստաթուղթ, որը բնութագրվում է որպես «գաղտնազերծված»։ Սակայն որևէ անկախ մարմին կամ լրատվամիջոց, այդ թվում՝ CivilNetCheck-ը, չի հաստատել այդ փաստաթղթի իսկությունը։ Ավելին՝ նույն CivilNetCheck-ը հիշեցնում է, որ ընդամենը մեկուկես ամիս առաջ ԱԱԾ-ն հրաժարվել էր տրամադրել որևէ տեղեկատվություն Եզրաս արքեպիսկոպոսի վերաբերյալ՝ հղում անելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքին և տվյալների գաղտնիության ռեժիմին։

Այս հակասությունը՝
մեկ դեպքում՝ գաղտնիք,
մեկ այլ դեպքում՝ հրապարակման ենթակա «պաշտոնական փաստաթուղթ»,
դառնում է վերլուծության առանցքային հանգույցը։

Իրավական հակասություն․ ո՞րն է օրենքը, ո՞րը՝ քաղաքական նպատակահարմարությունը

ՀՀ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 41-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ գաղտնիության հիման վրա ոչ միայն համագործակցող, այլև երբևէ համագործակցած անձանց վերաբերյալ տեղեկությունները հանդիսանում են պետական գաղտնիք։

Այս կարգավորումը ունի կոնկրետ նպատակներ՝

ապահովել ապագա համագործակցության հնարավորությունը,

պաշտպանել պետության օպերատիվ ցանցը,

երաշխավորել անձանց անվտանգությունը և վստահությունը պետության նկատմամբ։

Այդուհանդերձ, Եզրաս արքեպիսկոպոսի պարագայում, իշխանությանը մոտ լրատվամիջոցը հայտարարում է, որ հենց ԱԱԾ-ն է տրամադրել այդ տեղեկությունը և փաստաթուղթը։

Հարցեր, որոնք մնում են անպատասխան.

Ո՞վ և ինչ ընթացակարգով է կայացրել «գաղտնազերծման» որոշումը։

Արդյո՞ք այդ որոշումը համապատասխանում է օրենքով սահմանված հիմքերին։

Ինչո՞ւ նույն մարմինը հոկտեմբերին հղում էր անում գաղտնիությանը, իսկ դեկտեմբերին՝ այն հրապարակում։

Եթե այս գործողությունները չունեն հստակ իրավական հիմք, ապա մենք գործ ունենք ոչ թե տեղեկատվության հրապարակման, այլ օրենքի դիտավորյալ խախտման հետ։

Քաղաքական շահագործում և համակարգված հարձակման տարրեր

Հրապարակումից անմիջապես հետո իշխանության ներկայացուցիչները՝ ՔՊ խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Վահագն Ալեքսանյանը, Արման Եղոյանը, հանդես եկան սոցիալական ցանցերում հրապարակային գրառումներով, որոնք ոչ միայն վերահաստատում էին civic.am–ի պնդումները, այլ նաև օգտագործում էին վիրավորական, պիտակավորող և ատելություն հրահրող լեզու։

Այստեղ ակնհայտ է մի քանի հանգամանք.

տեղեկությունը չի օգտագործվում որպես անվտանգային ռիսկի չեզոքացման գործիք,

այն օգտագործվում է եկեղեցու և կաթողիկոսի ինստիտուտի քաղաքական վարկաբեկման նպատակով,

ԱԱԾ–ի «տեղեկատվությունը» դառնում է ներքաղաքական պայքարի գործիք։

Սա խոսում է ոչ թե անվտանգության, այլ իշխանական նպատակահարմարության մասին։

Կոռուպցիոն բաղադրիչը․ երբ անվտանգությունը դառնում է սպասարկող գործիք

Այս ամբողջ գործընթացը ունի կոռուպցիոն հստակ հատկանիշներ՝ ոչ դասական, այլ ինստիտուցիոնալ կոռուպցիայի իմաստով։

Ինստիտուցիոնալ կոռուպցիա է այն իրավիճակը, երբ պետական մարմինը.

իր լիազորությունները կիրառում է ընտրովի,

օրենքը կիրառում է քաղաքական հրահանգով,

պետական ռեսուրսը ծառայում է ոչ թե հանրային, այլ նեղ քաղաքական շահերին։

Եթե ԱԱԾ–ն.

կարող է գաղտնի պահել տվյալները, երբ դա ձեռնտու է իշխանությանը,

և կարող է դրանք հրապարակել, երբ դա քաղաքականապես շահեկան է,

ապա մենք գործ ունենք անվտանգության համակարգի քայքայման հետ։

Ինչպես իրավաբան Արսեն Բաբայանն է նշել՝ նման վարքագիծը ոչ միայն խախտում է օրենքը, այլ նաև ոչնչացնում է ապագա համագործակցության հնարավորությունը․ որևէ անձ այլևս չի վստահի համակարգին՝ իմանալով, որ իր տվյալները կարող են հրապարակվել քաղաքական անհրաժեշտության դեպքում։

Եզրահանգում

Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի շուրջ ստեղծված իրավիճակը չի կարելի դիտարկել որպես առանձին դեպք։ Այն բացահայտում է վտանգավոր միտում՝
պետական գաղտնիքի քաղաքականացված օգտագործումը։

Այս պատմության մեջ երկրորդական է՝ փաստաթուղթը իրական է, թե ոչ։ Առաջնային է այն, որ.

պետական անվտանգության մարմնի գործունեությունը հայտնվել է քաղաքական վերահսկողության ներքո,

օրենքը կիրառվում է ընտրովի,

իսկ անվտանգության համակարգը օգտագործվում է որպես ճնշման և վարկաբեկման գործիք։

Սա արդեն ոչ թե մեկ անձի, այլ պետության անվտանգության և իրավական հիմքերի հարց է»։