Ռուսաստանի զինված ուժերը հատուկ հաջողությունների են հասել Կարմիր Լիմանի տարածքում. Պուտին
Ռուսական զորքերը նախաձեռնությունը ստանձնեցին Ուկրաինայի հետ պատերազմում՝ Կուրսկի մարզի ազատագրումից ի վեր։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Տարվա ամփոփում» նիստի ժամանակ։
Նրա խոսքով՝ այդ ժամանակվանից ի վեր ռուսական զորքերն առաջխաղացում են ունեցել բոլոր ճակատներում։ Պուտինը հավելել է, որ Ռուսաստանի զինված ուժերը հատուկ հաջողությունների են հասել Կարմիր Լիմանի տարածքում։
Նա կանխատեսել է, որ Կարմիր Լիմանը կգրավվի շատ մոտ ապագայում, որից հետո առաջխաղացումը կշարունակվի դեպի Սլավյանսկ։