Ֆրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Մամուլ

Կճոյանները եկան ասեն․ «մեզ վրա հույս չդնեք»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Փաշինյանի ձախավեր արշավը Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ, ի սկզբանե զվարճալի էր ու ողորմելի։ Զվարճալի էր, որովհետեւ արշավը սկսվեց Փաշինյանի բարոյական ապականության ու մտավոր թերատության վիհը ի ցույց դնող ստախոսություններով՝ Հայաստանում կան եկեղեցիներ, որ չուլանի են վերածված, կան հոգեւորականներ, որ մանկապղծություն են գործում․․․ հետո՝ կաթողիկոսն ու Արշակ սրբազանը կուսակրոնությունն են խախտել, Բագրատ սրբազանը ապստամբություն է նախապատրաստում, Աջապահյան սրբազանը տարիներ առաջ ինչ-որ կոչ է արել․․․ Փաշինյանի անառողջ ուղեղում ինչ ֆանտասմագորիա պատկերանար, դա դառնում էր սոցցանցային գրառում, իրավապահ համակարգում ընդունվում որպես քաղաքական պատվեր, եւ համակարգը լծվում էր քրեական գործեր կարելուն։ Տոտալիտար համակարգի զվարճալի ու ողորմելի պատկեր։  

Եվ ողջ այդ ընթացքում, ավելի քան կես տարի, տեսախցիկների ու բարձրախոսների հանդեպ հոգեկան թուլություն ունեցող Փաշինյանն ամենուր և անդադրում, խազ ընկած ձայնապնակի պես խզզում էր, թե «ձև չկա»` Գարեգին II Վեհափառը պետք է հեռանա (Փաշինյանի հետևորդների շարքերից էլ մի «խոճկորիկ» քանի ամիս մարգարեանում էր, թե Վեհափառի գահակալությանը «հաշված ժամեր են մնացել»)։ Երեկ էլ Փաշինյանը նորից տեսախցիկ էր նկատել, վազել դիրքավորվել և ձայնապնակային խզզոցը միացրել Վեհափառի հասցեին։ Բայց․․․ այս անգամ Փաշինյանը նոր ձայնապնակ էր դրել, թե ճգնաժամը Եկեղեցում կշարունակվի այնքան, քանի դեռ գահակալը Գարեգին II Վեհափառն է։ 

Այս նոր ձայնապնակը երկու իրողություն է նշանավորում։ Առաջին, Փաշինյանի բացակա գիտակցությանը հասել է, որ Վեհափառը չի հեռանալու, Փաշինյանին եւ մնացյալ ուսապարկերին որեւէ ուշադրության չի արժանացնելու եւ անխռով ու հաստատուն դեռ տասնամյակներ շարունակելու է գահակալել։ Երկրորդ․ Փաշինյանը, ինչպես ցանկացած հոգեկան խանգարվածությամբ անձ, շարունակելու է իր անգիտակից մտասեւեռման գերին մնալ եւ ամեն ջանք գործադրելու է՝ Եկեղեցու կյանքին միջամտելու համար։ Եթե Վեհափառը չի հեռանալու, Փաշինյանն էլ շարունակելու է իր նզովյալ գոյությունն ու ընթացքը, այդ դեպքում ինչպե՞ս է հանգուցալուծվելու Փաշինյանի խառնակչական գործունեությունը Եկեղեցու շուրջ։ 

Հանգուցալուծվելու է Փաշինյանի՝ ասպարեզից հեռանալով։ Փաշինյանը կարծես վերջապես գիտակցել է, որ Եկեղեցու հետ դիմակայությունում վերացողն ու ասպարեզից հեռացողը լինելու է ինքը։ Եթե ներկա խելապակաս ընթացքը շարունակի, գուցե նույնիսկ զսպաշապիկ հագցրած եւ պատգարակի վրա հեռանա, շտապօգնության մեքենայով։ Ամեն պարագայում, դժվար է հավատալ, թե այս խանգարված հոգեվիճակով եւ անմիտ արարքներով Փաշինյանը 2026-ի ընտրություններին կհասնի վարչապետի պաշտոնում կամ ազատության մեջ։

Սակայն Փաշինյանից ավելի վաղ, ավելի մեծ խելամտությամբ եւ հեռատեսությամբ, այսօր ասպարեզը թողնելու քայլ կատարեցին մի խումբ եպիսկոպոսներ, որոնց հանրությունը կնքել է «մի խումբ կճոյաններ» անվանումով։ Սրանք այն հոգեւորականներն են, որոնց ստորագրությունները շանտաժով ձեռք է բերել ՔՊ-ն եւ Փաշինյանի կանտորայում կամ ՔՊ-ական ուսապարկերի սենյակներում գրվող տեքստերի ներքո դնելով՝ ՔՊ քարոզչամիջոցներով տարածում է։ Այդ անձինք զգացին, հավանաբար, որ իրենց հանրային խայտառակությունը չի կարող այլեւս շարունակվել, եւ գնացին վճռական քայլի՝ հայտարարելով, թե գնում են Սուրբ Էջմիածին՝ ցույցի։ Պարզ էր, որ «մի խումբ կճոյաններ»-ի կողքին ո՛չ աշխարհիկ, ո՛չ հոգեւոր հանրություն չկա, եւ միայնակ, մերժված ու անճար կանգնելով Մայր Աթոռի տարածքում՝ «կճոյանները» տեսանելի եւ մեկընդմիշտ կբացատրեն, որ Վեհափառի դեմ Փաշինյանի խելապակաս անձնական պայքարում իրենք հարմար միջոց ու «գործակալ» չեն, իրենց վրա թող հույս չդնեն։ 

Այդպես էլ եղավ։ Հուսանք՝ Փաշինյանը, ԱԱԾ-ն ու ՔՊ-ականներն այլեւս «մի խումբ կճոյաններին» հանգիստ կթողնեն։ Վեհափառն էլ իր անպատկերացնելի մեծահոգությամբ ու վեհասրտությամբ «կճոյաններին» առայժմ չի պատժել և նույնիսկ թույլ է տալիս կանոնիկ դաշտ վերադառնալ։ Հիմա հետաքրքիրը միայն այն է, թե «կճոյանների» մեծամասնությունն ինչպես է դա անելու»։