Իրանը չի ընդունի և հանդուրժի ԱՄՆ-ի կողմից նվաստացումը. Մասուդ Պեզեշկիան
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը հանդիպել է Իսլամական Հանրապետության քաղաքական վերնախավի հետ։ Հանդիպումը նվիրված էր «Ազգային միասնության հասնելու լուծումների և դժվարությունների հաղթահարման ուղիներ» թեմային։
Իրանի նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ կառավարության արտաքին քաղաքականության գործողությունները նկարագրելիս Պեզեշկիանը անդրադարձել է հակաիրանական պատժամիջոցների հարցին։
Նա նշել է, որ Իրանը բանակցում էր Ամերիկայի հետ և պատրաստ էր համաձայնության գալ, բայց ԱՄՆ-ն խախտեց համաձայնագիրը պատերազմով։ Հիմա նրանք առաջարկում են նվաստացուցիչ պայմաններ բանակցությունները շարունակելու համար, որն Իրանը չի ընդունի. մենք չենք հանդուրժի նվաստացումը և չենք ընդունի թույլ և մասնատված Իրանը,-նշել է Իրանի նախագահը:
Պեզեշկիանը ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում հակամարտության։
Մենք բազմիցս հայտարարել ենք, որ չենք ձգտում միջուկային ռումբ ստեղծել և պատրաստ ենք ցանկացած ստուգման, բայց մյուս կողմը ձգտում է թուլացնել երկիրը սիոնիստական ռեժիմի առջև։ Մենք ձգտում ենք խաղաղության, բայց չենք ընդունում սպառնալիքներ,-եզրափակել է Իրանի նախագահը: