Ադրբեջանում զինծառայող է մահացել
Ադրբեջանի ռազմական դատախազությունը հետաքննում է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ալի Վահաբ օղլու Ջաֆարովի հիվանդությունից մահվան դեպքը։
Տեղեկատվության համաձայն՝ զինծառայող Ալի Վահաբ օղլու Ջաֆարովը բուժում էր ստանում հիվանդանոցում, որտեղ էլ մահացել է դեկտեմբերի 15-ին։
Այս տեղեկատվության հիման վրա Բաքվի ռազմական դատախազությունը համապատասխան քննչական գործողություններ է իրականացրել։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և ձեռնարկվել են այլ դատավարական միջոցառումներ՝ մահվան պատճառը պարզելու համար։