Նիկոլ Փաշինյանին օդի պես պետք է, որ այսօր Մայր Աթոռում լինեն սադրանքներ. Մարուքյան
«Նիկոլ Փաշինյանին օդի պես պետք է, որ այսօր Մայր Աթոռում լինեն սադրանքներ, նրան պետք է տեսարան, որ այդ 10 տիրադավ եպիսկոպոսներից զոհի կերպար ստանա ու նրանց սկսի պաշտպանել։ Փաշինյանը անգամ շատ ուրախ կլինի, որ այդ եպիսկոպոսներին այսօր Մայր Աթոռում ծեծեն»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր, Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, որևէ պարագայում ընդդիմադիր ուժերն ու քաղաքացիները չպետք է տրվեն այս սադրանքին։
«Սա չպետք է տեղի ունենա։ Սա կազմակերպված սադրանք է։ Փաշինյանը փորձում է եպիսկոպոսների միջոցով իր գործն անել։ Եթե այսօր որևէ սադրանք չլինի ու այդ եպիսկոպոսները գան Մայր Աթոռ, նրանց մուտքը չպետք է արգելափակվի, որևէ վիրավորանք, որևէ սադրանք չպետք է լինի, թող գան, մտնեն ներս, մասնակցեն ժողովին, այնտեղ ներսում թող Վեհափառը ու եկեղեցականները նրանց հետ խոսակցություն ունենան»,-նշել է նա։