Նազիկ Ավդալյանը նաև Քաղշին կոմիտե է այցելել․ մազրադպրոցների զարգացման հարցեր են քննարկել
Ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոնը ներկայացրել է, որ բազմաֆունկցիոնալ մարզակրթական կենտրոնում հնարավոր կլինի անցկացնել միջազգային ուսումնամարզական հավաքներ։ Կենտրոնը թույլ կտա բացահայտել և արդյունավետ օգտագործել մարզերի երեխաների ներուժը, ինչպես նաև կնպաստի մարզերի զարգացմանը։ Նախագծով մեծ տեղ է հատկացվելու կանաչ տեխնոլոգիաների կիրառմանն ու միջազգային սերտիֆիկացման պահանջների բավարարմանը։
Եղիազար Վարդանյանը ողջունել է միջազգային չափանիշների կիրառմամբ մարզադպրոցի հիմնման գաղափարը և պատրաստակամություն հայտնել աջակցելու ծրագրի իրագործմանը։ Նա նշել է, որ Քաղաքաշինության կոմիտեն, համակարգելով թե´ կրթական, թե´ մարզական կառույցների կառուցման ծրագրեր, պատրաստ է մասնագիտական խորհրդատվություն տրամադրել ծրագրի իրականացման բոլոր փուլերում։