Եվրոպան դադարեցնում է ֆինանսական օգնություն տրամադրել Վրաստանին
Վրաստանը մինչև 2025 թվականի ավարտը ԵՄ-ից որևէ ֆինանսական օգնություն չի ստանա:
Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովը։ Աջակցության վերսկսումը 2026 թվականին քիչ հավանական է, լրագրողներին հայտնել է Եվրոպական խորհրդարանը։
Խոսքը 120 միլիոն եվրոյի մասին է, որի հատկացումը սառեցվել էր 2024 թվականին, քանի որ Բրյուսելը Վրաստանը համարել էր ոչ ժողովրդավարական։ Չնայած երկիրը շարունակում է մնալ ԵՄ անդամակցության թեկնածու, մինչև 2030 թվականը նրա ընդունումը նույնպես քիչ հավանական է։
Մասնագետները նշում են, որ, չնայած դրան, ԵՄ-ն կձգտի պահպանել ազդեցությունը Հարավային Կովկասում, իսկ Հայաստանը կմնա Բրյուսելի հիմնական գործընկերը տարածաշրջանում։