Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՓաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵԱԶԲ-ն գործընկերների հետ Հարավային Կովկասի երկրներում նոր ուղղակի ներդրումների հիմնադրամ կստեղծիՉնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանԻրանին խորհուրդ կտայինք զբաղվել սեփական երկրի խնդիրներով և չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին. Ադրբեջանի կրթության նախարարությունՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԿիևում նշել են Ռուսաստանի հետ խաղաղության կնքման գլխավոր պայմանը
Մշակույթ

Գորիսում մեկնարկեց «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի գործունեությունը

Դեկտեմբերի 13-ին Գորիսում տեղի ունեցավ «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը։ Հոգաբարձուների խորհրդի կազմում են գրականության, մշակույթի, թանգարանային գործի, ակադեմիական և բարձրագույն կրթական համակարգերի ներկայացուցիչներ:
 
Նիստին հրավիրված էին նաև Գորիսի մտավորական շրջանակի ներկայացուցիչներ։ Նիստը բացեց հիմնադրամի տնօրեն, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը՝ շնորհակալություն հայտնելով խորհրդի անդամներին ու հյուրերին մասնակցության և հետաքրքրվածության համար։ Իր խոսքում նա նշեց հիմնադրամի ստեղծման գաղափարական հիմքը՝ ընդգծելով, որ այն ձևավորվել է մի հստակ նպատակով․ «Ակսել Բակունցի անունը պետք է լինի ոչ միայն անցյալի հիշողություն, այլև կենդանի, շարունակական և ներգործող մշակութային ներկայություն Գորիսում և դրանից դուրս։ Այդ նպատակը պահանջում է հետևողական աշխատանք, համակարգված մոտեցում և միասնական ուժ»։
 
Նա ներկայացրեց նաև հոգաբարձուների խորհրդի կազմը՝ ըստ կանոնադրության նրանց առջև դրված լիազորություններով, և խոսեց հիմնադրամի առաջիկա անելիքների ու առաջնահերթությունների մասին։ Մարությանը նշեց, որ առաջիկայում հիմնադրամի կազմում կձևավորվի նաև գիտական խորհուրդ, որը կհամակարգի բակունցագիտական հետազոտությունների և գիտական նախաձեռնությունների ուղղությունը։
 
Օրակարգի առաջին հարցով ընտրվեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը։ Միաձայն աջակցությամբ այդ պաշտոնում ընտրվեց Բակունցի տուն-թանգարանի ղեկավար Վարդան Սարգսյանը, որը իր խոսքում նշեց․
«Բակունցի անունը մեզ համար մեծագույն պատասխանատվություն է։ Մեր պարտքն է ապահովել, որ նրա ժառանգությունը ոչ միայն պահպանվի, այլև ապրի, փոխանցվի և դառնա բոլորիս մշակութային ինքնության մի մասը»։
 
Այնուհետև Թեհմինա Մարությանը ներկայացրեց հիմնադրամի 2026–2030 թվականների ռազմավարական հնգամյա ծրագիրը, որը կոչված է վերականգնելու տարիների ընթացքում կուտակված բացերը և ձևավորելու նոր, կենսունակ մշակութային միջավայր Գորիսում։ Նրա ներկայացմամբ՝ ծրագիրը ներառում է մի շարք կարևոր ուղղություններ․ բակունցագիտության զարգացում, Բակունցի տուն-թանգարանի աջակցություն և արդիականացում, ամբողջական թվայնացման ծրագիր, կրթական և ստեղծարար նախաձեռնություններ, գրական և մշակութային միջոցառումների կազմակերպում, ինչպես նաև գործընկերային ցանցի ընդլայնում և միջազգային համագործակցության ամրապնդում։ «Այս ծրագիրը պարզապես ցանկությունների ցանկ չէ, այլ այն բացերի արձանագրումը, որոնք տարիների ընթացքում կուտակվել են թանգարանային, գիտական, կրթական և մշակութային տարբեր մակարդակներում։ Մենք այս փուլում փորձում ենք այդ բացը լրացնել նոր որակի աշխատանքով, նոր գործընկերություններով և միասնական ջանքով»,- նշեց նա և հավելեց, որ Գորիսը պետք է դառնա բակունցագիտական կենտրոն, իսկ Բակունցի ժառանգության ուսումնասիրությունը՝ շարունակական ու կազմակերպված գործընթաց․ «Եթե մենք այսօր չսկսենք այս գործը, վաղը այն կրկին կմնա անավարտ։ Բայց եթե սկսենք միասին, վստահ եմ՝ կկարողանանք ձևավորել այն միջավայրը, որին արժանի է և՛ Գորիսը, և՛ Բակունցի մեծությունը»։
 
Նիստը շարունակվեց առաջարկների ներկայացմամբ և ակտիվ քննարկմամբ։ Մասնակիցները բարձր գնահատեցին ռազմավարական ծրագրի հիմնավորվածությունն ու իրատեսականությունը․ հնչած դիտարկումները կներառվեն ծրագրի վերջնական տարբերակում։ Քննարկումը եղավ խորքային, մասնակցային և արդյունավետ՝ հաստատելով, որ հիմնադրամը ձևավորվում է համագործակցության և միասնական պատասխանատվության սկզբունքով։