Նոր օրինագծով Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն զինված ագրեսիայի դեպքում
Այսօր Ադրբեջանի խորհրդարան է ներկայացվել «Ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդման մասին» հուշագիրը վավերացնող օրինագիծը։ Ըստ Միլլի Մեջլիսի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Արզու Նագիևի, փաստաթուղթը նպատակ ունի ամրապնդել Թուրքիայի և Ադրբեջանի միջև պաշտպանական համագործակցությունը՝ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունն ապահովելու, ինչպես նաև ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելու համար:
Հուշագիրը նախատեսում է ռազմական անվտանգության համակարգում, համատեղ վարժանքներ և զորավարժություններ, ռազմական կրթության և համագործակցության զարգացում պաշտպանական արդյունաբերության մեջ, ինչպես նաև փոխօգնություն զինված ագրեսիայի դեպքում՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։ Փաստաթուղթը վերաբերում է բացառապես ռազմական համագործակցության և անվտանգության հարցերին։
Կողմերը կարող են փոխանակել գաղտնի տեղեկատվություն, ամրապնդել ռազմական հետախուզությունը և ամրապնդել համատեղ գործողությունները։ Բոլոր անհամաձայնությունները կլուծվեն բանակցությունների միջոցով, իսկ հուշագրում փոփոխություններ կկատարվեն փոխադարձ համաձայնությամբ։ Արզու Նագիևը ընդգծել է, որ հուշագիրն իրականացվում է միջազգային իրավունքի շրջանակներում, ուղղված չէ երրորդ երկրների դեմ և նպաստում է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Քննարկումից հետո օրինագիծը դրվել է քվեարկության և ընդունվել առաջին ընթերցմամբ։