Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

ԵՄ-ից Հայաստանը կանաչ լույս է ուզում, որ ում ձերբակալեն, հռչակեն ՌԴ ագենտ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«2026-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ ՀՀ իշխանությունները, ըստ էության, բացահայտորեն պատրաստվում են զանգվածային բռնաճնշումների, եւ որպեսզի դրանց վրա ԵՄ-ն աչք փակի, փորձում են ներկայացնել, թե հիբրիդային պատերազմ է ընթանում իրենց դեմ, եւ իրենց օգնություն է հարկավոր, որ Ռուսաստանի գործոնը չեզոքացնեն։ Վերջերս հայտնի դարձավ, որ ԵՄ-ն պատրաստվում է 12 միլիոն եվրո աջակցություն տրամադրել Հայաստանին՝ «օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի եւ միջամտության դեմ պայքարելու եւ կիբերանվտանգության համար»։ Ըստ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի, այդ աջակցության նպատակն է՝ բարձրացնել հայաստանյան ինստիտուտների կարողությունները՝ կանխատեսելու եւ արձագանքելու հիբրիդային սպառնալիքներին:

Սրան զուգահեռ` դեկտեմբերի 1-4-ը Մոլդովա էր գործուղվել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը` մասնակցելու «Արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի եւ միջամտության ու հիբրիդային սպառնալիքների դեմ հակազդեցությունը. 2024-2025 թվականների ընտրությունների Մոլդովայի փորձը» խորագրով համաժողովին։ 

Երեկ էլ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասն է սպասվելիք քննարկումից առաջ հայտնել, որ ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը քննարկելու են Հայաստանի հարցը, թե ինչպես ԵՄ-ն կարող է օգնել Հայաստանին՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ: «Հաջորդ տարի Հայաստանում տեղի կունենան ընտրություններ։ Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին այդ հարցում։ Հայաստանը դիմել է մեզ՝ արտաքին միջամտությունը կանխելու հարցում օգնություն ստանալու համար»,- ասել է Կալլասը։

Ավելի վաղ Կալլասը պնդել էր, որ Ռուսաստանն ակտիվացրել է ապատեղեկատվության արշավը՝ Հայաստանում 2026 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Քննարկմանը մասնակցելու համար նախօրեից Բրյուսել է մեկնել նաեւ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Արարատ Միրզոյանը ոչ թե Բրյուսելում ԵՄ նախարարների ձեւաչափով հանդիպման է մեկնում, այլ՝ նրանց հետ նախաճաշի… Նախաճաշի շրջանակներում քննարկվելու են Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունները»,- գրել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ սա բացահայտ միջամտություն է պետության ներքին գործերին եւ սպառնալիք ինքնիշխանությանը։

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նորմալ է համարում հիբրիդային պատերազմներից ՀՀ ժողովրդավարությունը պաշտպանելու համար ԵՄ-ին դիմելը։ Այս մասին նա երեկ ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ. «Ես այդ քննարկումներին չեմ մասնակցել։ Կարծում եմ՝ Հայաստանի նկատմամբ հնարավոր է լինի հիբրիդային հարձակում, մասնավորապես` մեր ժողովրդավարությունը կարող է վտանգի տակ դրվել։ Կարող է տարբեր տեսակի կեղծ լուրերով կամ ընտրակաշառքներով փորձ կատարվի որոշակի շրջանակների կողմից, որոնք տիրապետում են միլիարդավոր դոլարների՝ ազդել ընտրությունների վրա»։ Հարցին՝ Ռուսաստա՞նը, թե՞ ԵՄ-ն են Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարում, Պապոյանը կոնկրետ պատասխան չի տվել։ Իր համար էական չէ՝ որեւէ օլիգարխ, այլ երկրի նախկին պաշտոնյա, թե ինչ-որ պետություն է փորձում կաշառքով, կեղծ լուրեր տարածելով ազդել ժողովրդավարության վրա։ Նրա խոսքով՝ ժողովրդավարության պարտավորությունն է` պաշտպանել ինքն իրեն, ու դրա համար պետք է ունենալ փող, անհրաժեշտ ուժ ու ժամանակ, նաեւ գիտելիքներ՝ կտրուկ գործելու համար։ Սակայն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք բացահայտ մեղադրում են Ռուսաստանին` Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի համար․ առաջամարտիկը, թերեւս, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է։

Ինքնիշխանության մասին բարձրագոչ հայտարարություններ անող իշխանության ներկայացուցիչների` ԵՄ-ին ուղղված այս հայտը, ըստ քաղաքագետ Սուրեն Զոլյանի, ցույց է տալիս, թե ինչ մակարդակի վրա է մեր ինքնիշխանությունը, երբ ինքներս չենք կարողանում այդ հարցերը կարգավորել, ինքներս մեզ պաշտպանել ու դիմում ենք «շեֆերին»՝ ընդգծելով մեր «ստորադաս» վիճակը: «Այս դիմումը նախեւառաջ վիրավորական է մեր պետականության տեսանկյունից»,- ասում է Զոլյանը։ Նրա համոզմամբ, խնդիրը ոչ այնքան փողն է, որ ակնկալում է մեր իշխանությունն այդ աջակցության անվան տակ ստանալ, որքան կանաչ լույսը` իր ապագա բռնաճնշումների առաջ, որն անելու է ընտրություններին ընդառաջ` իշխանությունը ցանկացած գնով պահելու համար։ «Իշխանությունների խնդրանքը ԵՄ-ին, իսկապես, անհասկանալի է։

Տրամաբանորեն կարելի էր դիմել ոչ թե ԵՄ-ին, այլ՝ ԵԱՀԿ-ին կամ այլ կազմակերպությունների, որի անդամ է մեր պետությունը, եւ խնդրանքն էլ վերաբերեր դիտորդական առաքելության հարցին։ Բայց ակնհայտ է, որ այսպիսով մտնում է մի դաշտ, որը տանում է առճակատման։ Սա էժանագին հնարք է․ Հայաստանն այսօր ցույց է տալիս, որ միջազգային ոլորտում միակ բանը, որ կարող է ներկայացնել, այն է՝ դառնալ հակառուսական գործընթացի բաղադրիչ մաս, որն առանձնապես չի ընդունվում, քանի որ Հայաստանի կշիռն այն չէ, որ ի վիճակի լինի վնաս հասցնել ՌԴ-ին, մինչդեռ հակառակը հաստատ կարող է լինել, որովհետեւ Ռուսաստանն ինչքան էլ որդեգրել է փղի եւ շնիկի պատմությունը, որ թող ինչքան ուզում է շնիկը հաչա, միեւնույն է՝ մի օր դա իր հետեւանքն ունենալու է»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ այն տնտեսական կապերը, որ առկա են Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ, կարող են խզվել եւ տհաճ հետեւանքներ ունենալ մեր տնտեսության վրա։ Նա շեշտեց նաեւ՝ քանի դեռ ՌԴ-ն 102-րդ ռազմաբազայով եւ սահմանապահ ծառայողներով ներկայացված է Հայաստանում, իր կարծիքով, որեւէ հիբրիդային պատերազմի անհրաժեշտություն Ռուսաստանը չի տեսնի։

Զոլյանին այս գործընթացը հիմնավոր կասկածի տեղիք է տալիս, որ իշխանության դեմ ցանկացած քննադատի այսուհետ կարող են ներկայացնել օտար պետության գործակալ եւ հիբրիդային պատերազմի անվան տակ չեզոքացնել նրանց, հալածանքների ենթարկել, ինչպես ականատես ենք լինում, դիցուք` Վեհափառի պարագայում: Հակառակ դեպքում, եթե իշխանությունների խնդիրն իսկապես հիբրիդային պատերազմի դեմ պայքարն է, ապա կարող էր միայնակ էլ օրենսդրական դաշտում որոշ փոփոխություններով պայքարել դրա դեմ․ «Ես մի առաջարկ ունեմ, շատ են խոսում արտասահմանյան գործակալների մասին, եթե դրանք իսկապես կան, թող ընդունվի օրենք նրանց մասին` ինչպես Վրաստանն է ընդունել, եւ հայտարարագրեն, թե որտեղից են գումարները։ Թե չէ՝ հիմա հայտարարվում է, թե կաթողիկոսը Ռուսաստանի ավագ լեյտենանտից ֆինանսավորում է ստանում։ Այդպիսի անհեթեթ բաներ։ Եթե իսկապես հիբրիդային պատերազմ է գնում, թող ընդունեն, ինչպես արեց Վրաստանը, եւ տեսանք ԵՄ-ի արձագանքը, հիմնական առճակատումը հենց դրանից հետո եղավ»։ Խոսելով ԵՄ-ի պատրաստակամության մասին, որ 12 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի եւ միջամտության դեմ պայքարի ու կիբերանվտանգության համար, քաղաքագետը նկատեց․ «Փաստորեն, ՀՀ-ն է պաշտոնապես դիմում՝ դառնալու օտարերկրյա ագենտ, խոստովանելով, թե ինչ դերակատարում պետք է կատարի»։

Գործընթացի իրական նպատակը, Զոլյանի կարծիքով, Արեւմուտքին ներքաշելն է ՀՀ ներքաղաքական կյանքի մեջ եւ նրա միջոցով վերարտադրության հարց լուծելը։ Նա հիշում է 2024-ին Ռումինիայի նախագահական ընտրությունները, որ չեղարկվեցին այն հիմնավորմամբ, թե իբր գաղտնազերծված փաստաթղթերը ցույց են տվել ռուսական միջամտություն։ «Գուցե ԵՄ-ն իր հերթին փորձում է Հայաստանի միջոցով չեզոքացնել ՌԴ-ն, իսկ, մյուս կողմից, ՀՀ իշխանությունների համար շատ կարեւոր է վերարտադրվել, բռնաճնշումների հարցում աչք փակելու մասով ինչ-ինչ երաշխիքներ ստանալով, նրանք գուցե այսպիսով եւս ընտրությունների չեղարկման նպատակ են հետապնդում։ Ռուսաստանի դեմ պայքարի քողի ներքո զարկ կտան բռնաճնշումներին: Մենք տեսնում ենք՝ ում ձերբակալում են, միանգամից դառնում է ՌԴ-ի ագենտ»,- եզրափակում է մեր զրուցակիցը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում