Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՓաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵԱԶԲ-ն գործընկերների հետ Հարավային Կովկասի երկրներում նոր ուղղակի ներդրումների հիմնադրամ կստեղծիՉնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանԻրանին խորհուրդ կտայինք զբաղվել սեփական երկրի խնդիրներով և չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին. Ադրբեջանի կրթության նախարարությունՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԿիևում նշել են Ռուսաստանի հետ խաղաղության կնքման գլխավոր պայմանը
Մշակույթ

Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան դպրոցի բակից. Պարույր Սևակի թոռ

 ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի «Պարույր Սևակ. Անլռելի զանգակատուն» քանդակը, որը օրերս տեղադրվել էր Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում, կհեռացվի։

 Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Պարույր Սևակի թոռը՝ Սևակ Ղազարյանը։

«Նշեմ, որ արձանը Լևոն Թոքմաջյանի անձնական նախաձեռնությունն ու անձնական նվերն է Զանգակատուն համայնքին։ Այսինքն՝ դա պետական պատվեր չէ, պետական միջոցներ չեն ծախսվել։ Հեղինակն իր սրտաբուխ նվերն է արել համայնքին։ Քանի որ բուռն քննարկումներ եղան սոցցանցերում, որոշեցինք մեր թանգարանի էջով գյուղի բնակիչների շրջանում սոցհարցում անցկացնել, պարզելու համար՝ ուզո՞ւմ են հեռացվի արձանը, թե՞ ոչ։ Ի վերջո, նվերը գյուղինն է և բնակիչները պետք է որոշում կայացնեն։ Այս պահի դրությամբ 80 տոկոսից ավելին քվեարկել է, որ չի ցանկանում, որպեսզի արձանը մնա։ Ըստ այդմ, մենք կվարվենք իրենց ցանկությամբ»,- ասաց Ղազարյանը։

 Նա նաև ավելացրեց, որ մի քանի օր էլ կսպասեն հարցման արդյունքներին և արձանը կհեռացնեն դպրոցի բակից։

Իսկ թե ինչ են անելու արձանը՝ Սևակ Ղազարյանը դեռ հստակ չգիտի. «Դեռ կխոսենք պարոն Թոքմաջյանի հետ։ Մի օր էլ կսպասենք քվեարկության ավարտին։ Այդտեղ արդեն տեխնիկական հարցեր կան, պետք է տեխնիկա բերվի, որպեսզի այն հանվի։ Հեղինակից պետք է ճշտենք, թե որտեղ ենք այն ուղարկելու։ Գուցե, ժամանակավոր մեզ մոտ պահոցում մնա»։

Պարույր Սևակի թոռը շատ վատ է գնահատում հանրային տիրույթում մարդու աշխատանքի նման նվաստացումը, կոռեկտության սահմանները չպահպանելը. «Գիտեք, արվեստի գործերը միշտ էլ միանշանակ չեն ընդունվում, միշտ էլ տարակարծություններ են լինում, լրիվ նորմալ է, որ մարդիկ ինչ-որ բան չհավանեն, չհամաձայնեն։ Բայց այս 2-3 օրվա ընթացքում թիրախավորում սկսվեց մեր համագյուղացիների նկատմամբ, մասնավորապես՝ աշակերտների, ինչը բացարձակապես անընդունելի է։ Մեր գյուղացիները, առավել ևս՝ մեր երեխաները, որևէ կապ չունեն այս ամենի հետ։

Թիրախավորում սկսվեց նաև հեղինակի նկատմամբ։ Կարելի է գործը չհավանել, բայց հեղինակին այդքան անձնական վիրավորանքներ հղել՝ չի կարելի։ Ի վերջո, 88 տարեկան մարդ է, վաստակ ու ապրած կյանք ունի, արվեստի աշխարհում անհայտ մարդ չէ։ Կարծես, այդ մարդը ֆեյսբուքյան օգտատերերի անձնական թշնամին լինի։ Մեր աշակերտները շատ նեղվել էին, որ նման բացասական լույսի ներքո հայտնվել են հանրային ուշադրության կենտրոնում։ Ցանկացած հարց կարելի է լուծել, շտկել, բայց հոգեբանական տրավմաները, որոնք հասցվում են մարդկանց, շտկելը շատ բարդ է։ Առաջին դեպքը չէ, որ մենք ունակ չենք հանրային տիրույթում նորմալ կարծիքներ փոխանակել, միանգամից տեղափոխվում ենք անձնական վիրավորանքների դաշտ։ Նույնիսկ գրառումներ եմ հանդիպել՝ «դավաճաններ» որակումներով»։

Հարցին՝ առաջին անգամ տեղադրելո՞ւց է տեսել արձանը և ի՞նչ կարծիք ունի արձանի մասին՝ Սևակ Ղազարյանը պատասխանեց. «Արձանի արտաքին տեսքն անձամբ իմ ճաշակին չի համապատասխանում, բայց այստեղ էլ պետք է երկու կարևոր հանգամանք շեշտեմ։ Նախ, որ իմ ճաշակին չեն համապատասխանում Սևակի արձանների երևի 90 տոկոսը, այդ թվում՝ նաև շատ հայտնի գործեր, որոնք քաղաքում տեղադրված են։ Ինձ դուր չեն գալիս, քանի որ, ըստ իս, Սևակին նման չեն։ Բայց դա իմ անձնական կարծիքն է, արվեստն այնպիսի բան չէ, որ անպայման բոլորին դուր գա։ Ես էլ ինձ թույլ չեմ տալիս այդ հիմքով աշխատել նրա շուրջ, որ այն բոլոր արձանները, որոնք ինձ դուր չեն գալիս, հանել տամ։ Եվ քանի որ սա հեղինակի անձնական նվերն է, մենք պատվեր չենք տվել, հեղինակն այսպիսին է տեսել․․․ սա ընդունված մոտեցում է արվեստի շրջանում»։

Դիտարկմանը, թե խոսակցություններ կային, որ արձանը պետք է դրվեր թանգարանի բակում, սակայն հետո փոխվել է՝ Ղազարյանն արձագանքեց, որ նման բան նախատեսված չի եղել. «Երբ պարոն Թոքմաջյանն ուղղակի ցանկություն էր հայտնում արձան անելու, նա ասաց՝ «լավ կլինի, թանգարանի տարածքում լինի»։ Սակայն, ես ասացի, որ թանգարանի տարածքում հարմար չէ, քանի որ ցուցադրության տարածքը փոքր է և տեղ չունենք արվեստի մեծ գործեր ցուցադրելու։ Մեր պահեստում էլի ունենք Սևակի քանդակներ, բայց դրանք պահոցներում են։ Իսկ հեղինակն անպայման ուզում էր, որ այն մշտապես ինչ-որ տեղ տեղադրված լիներ։ Հետագայում որոշվեց, որ դրվի դպրոցի բակում»։