Վերաքննիչ բողոքի պատճառով Միքայել Սրբազանի տեղափոխումը բժշկական կենտրոն հետաձգվել է
Միքայել Սրբազանն այսօր պետք է քրեակատարողական հիմնարկից տեղափոխվեր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտությունների, ապա՝ վիրահատման։
Միքայել Սրբազանի պաշտպան Մարինե Ֆարմանյանի տեղեկացմամբ` տեղափոխումն այսօր չի լինի։
Պատճառը Վերաքննիչ բողոքն է։
Մեր աղբյուրն ասում է, որ Վերաքննիչը այսօր կքննարկի բողոքը, ըստ ամենայնի՝ կմերժի, իսկ վաղը Սրբազանին կտեղափոխեն «Իզմիրլյան» ԲԿ։