Մանդատ չենք ստացել, որպեսզի քվեարկենք «ալիևյան Սահմանադրության» օգտին. Աննա ԳրիգորյանԵրևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիներըԵրևանում 37-ամյա կինը հայտնել է, որ իր սկեսրայրն ու սկեսուրը իր և իր անչափահաս երեխաների արժանապատվությունը ոտնահարող տեսանյութ են հրապարակել և շանտաժով գումար պահանջելՆիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը պետական հեղաշրջման մասին հայտարարություն էր․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
«Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացու պայուսակից գողացել են 8000 դոլար և 50 հազար ռուբլի
«Կենդանի վարժեցնողը կհամաձայնե՞ր չորեքթաթ ման գալ». Ալեն Սիմոնյանը երկրի անվտանգությունը հորով-մորով արեց, հիմա էլ անցել է շների ու կատուների պաշտպանությանըԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլարՀրաձգություն Իրանի եւ Ադրբեջանի սահմանին. կա վիրավորԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումը ՍԴ-ում էԴա իմ ճաշակով չէ. Մհեր Գրիգորյանը՝ Աժ ծեծկռտուքի մասինԿդարձնեք «Կիկոսի մահը» և հասարակությանը վախի մթնոլորտում կպահեք. Պապոյանը գազի գինը գաղտնի է պահումԱդրբեջանում Հայաստանը ներկայացվել է իբրեւ ռուսների կողմից օկուպացված ադրբեջանական տարածք«Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակրինԵրաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ ՓաշինյանԱրաբական կոալիցիան հայտարարել է Եմենում հութիների օբյեկտներին հասցված հարվածների մասինԱվինյանը բացահայտել է՝ խաչմերուկներում խցանումների պատճառը ավտոբուսներն ու տրոլեյբուսներն ենՍահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է. ԳալյանՀՀ-ի ամբողջ տարածքում կարող են իրականացվել ԹՐԻՓՓ նախագծեր. ՓաշինյանԱվիավթար ԱՄՆ -ի Ֆլորիդա նահանգում. ինքնաթիռի բոլոր ուղևորները զոhվել ենՆԳՆ-ն աշխատանքից ազատել է ոստիկանության երեք ծառայողի, ևս մեկին խիստ նկատողություն հայտարարելՀարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը․ Միրզոյանի ելույթըԹՐԻՓՓ–ի հատվածում կլինի արտահերթ սահմանազատում. Մհեր Գրիգորյան«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի․ հայտնի է պատճառըՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանԷջմիածին քաղաքում մինչև 20։00-ն ջուր չի լինիՀատկապես Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին․ Հոխիկյան
Զինվորին հասցրել են ինքնաuպանության
Գլխավոր դատախազը Սյունիքում է. նա Սիսիանում շրջել է համայնքին վերադարձված զբոսայգիներումՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Փաշինյան
37-ամյա կինը, ով ՍՊԸ տնօրեն է, հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. ՀԿԿ (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր պատերազմինԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՀրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններԱրագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելըՇաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում Հելոուինի երեկույթների ժամանակ հրաձգությունների հետևանքով կա 76 զոհ և հարյուրավոր վիրավորներ36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջանում և 3 մարզում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ
Քաղաքականություն

Դուք չունեք մանդատ՝ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից. ԼՂ ժողովրդի հարցը լուծված չէ, սա փաˊստ է, ոˊչ կարգախոս. Սամվել Բաբայանը՝ Նիկոլ Փաշինյանին

Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները վաղուց հանրահայտ են։ Սակայն Գերմանիայում հնչեցրած վերջին հայտարարությամբ նա անցավ հերթական վտանգավոր գիծը՝ ասելով, թե ԼՂ-ի հարցի չլուծված լինելու մասին խոսողները նոր պատերազմ են ուզում, այս մասին հայտարարել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը նույնականացրեց ԼՂ-ից բռնի տեղահանված ժողովրդի վերադարձի իրավունքը Ղարաբաղյան շարժման հետ՝ մանիպուլացնելով հանրային գիտակցությունը։

«Ուրեմն՝ երբ հայտարարում եք, թե ԼՂ-ի հարցի մասին խոսողները նոր պատերազմ են ուզում, դուք ոչ թե սխալվում եք, այլ գիտակցաբար խեղաթյուրում եք իրականությունը․

ԼՂ ժողովրդի հարցը լուծված չէ։

Սա փաˊստ է, ոˊչ կարգախոս։

Սա պատերազմ չէ, սա իրականություˊն է։

Պատերազմ չեն ուզում նրանք, ովքեր բարձրաձայնում են չլուծված խնդիրների մասին։ Պատերազմը ծնվում է շրջանցված խնդիրներից։ Իսկ շրջանցված խնդիրը չպայթած ական է։ Պատերազմի վտանգն առաջանում է այն ժամանակ, երբ իշխանությունը, ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, պարտությունը փորձում է փաթեթավորել «խաղաղության» փայլաթղթով և լռեցնել բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են մասնակցել այդ խաբեությանը։

Գրեթե ամեն ելույթում անդրադառնում եք ԼՂ-ին, բայց միաժամանակ պնդում, թե այդ մասին խոսել պետք չէ՝ հղում անելով «Արևմտյան Ադրբեջան» կեղծ նարատիվին։ Միջազգային իրավունքի նորմերով ինքնորոշված, երեք տասնամյակ պետականություն ունեցած ժողովրդին համեմատում եք քաղաքական ֆեյքի հե՞տ։

Ահա այսպես շուրջ երեք տասնամյակ ամեն ինչ արվել է, որ ժողովուրդը զզվի իր իսկ հաղթանակից, որովհետև այն ներկայացվել է որպես բեռ, այսօր էլ՝ որպես խոչընդոտ «խաղաղ ապագայի» ճանապարհին։ Սա ոչ թե պատմության վերարժևորում է, այլ ազգային ինքնագիտակցության հետևողական քայքայում։

Երբ հայտարարում եք, որ պետական պարտքի պատճառներից մեկը ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրն է, դուք նպատակային ներազգային թշնամանք եք հրահրում։ Աղքատ քաղաքացուն մատնացույց անելով ղարաբաղցուն, դուք սոցիալական քաղաքականություն չեք վարում։ Դուք ատելություն եք սերմանում։ Եվ դա անում եք գիտակցված։ Սա վերարտադրվելու մեխանիզմ է՝ հասարակությունը բաժանելու հաշվին։

Եվ բացի այդ, ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության մասին խոսելիս, ճիշտ կլիներ ասեիք, թե

միջազգային գործընկերներից ինչքան գումար եք ստացել այդ անվան տակ,

ինչ ուղղություններով եք ծախսել,

ինչու ԼՂ ընտրված ներկայացուցիչներին այդ միջոցների կառավարմանը մոտ չեք թողնում։

Հիմա՝ ձեր վարած քաղաքականության մասին։

Դուք հայտարարեցիք, որ «Արցախը Հայաստան է»։

Հետո՝ որ ԼՂ ժողովրդի անունից բանակցելու մանդատ չունեք։

Հետո՝ վերահաստատեցիք Ձեր նախորդներին, որ ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավորն եք։

Ապա սրբագրեցիք՝ միայն սոցիալական անվտանգության երաշխավորը։

Դուք ինքնահոսի մատնեցիք պատերազմը։

Դուք պարտվեցիք։

Դուք հանձնեցիք։

Այնուհետև դադարեցիք կատարել ԼՂ Պաշտպանության բանակի նկատմամբ ստանձնած պարտավորությունները, սակայն բանակի կառավարումը այդպես էլ չվերադարձրեցիք ԼՂ-ին։ Իսկ ճակատագրական պահին նախընտրեցիք «չխառնվել ԼՂ-ի ներքին գործերին»։

Արդյունքում մի ամբողջ ժողովուրդ ձեր որոշմամբ մնաց առանց պետության, առանց կարգավիճակի, առանց ապագայի․․․ և բռնեց գաղթի ճամփան։

Բայց Մայր հայրենիքում նա փախստական էր՝ անհայրենիք, անտուն և անտեր։

Եվ այսօր ոչ մի իրական հնարավորություն չեք ստեղծում այդ մարդկանց համար՝

ոˊչ բնակապահովում,

ոˊչ աշխատանք,

ոˊչ էլ համակարգային ինտեգրում։

Փոխարենը՝ «ժողովրդավարության բաստիոնում» արգելում եք խոսել սեփական իրավունքներից և դրանց հնարավոր պաշտպանությունից։

Դուˊք չեք որոշում՝ ԼՂ-ի հարցը փակ է, թե բաց։

Ալիˊևը ևս չի որոշում։

Դա աշխարհաքաղաքական գործընթաց է՝ երկուսիցդ վեր։ Բայց պիտի գիտակցել, որ ով խուսափում է խնդրի լուծումից, առերեսվելու է ավելի մեծ և վտանգավոր կոնֆլիկտի հետ։

Դուք, այոˊ, չունեք մանդատ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից։

Չունեք իրավունք փակելու նրա հարցը ինչ-որ մեկի քաղաքական քիմքի հարմարությամբ։

ԼՂ-ի ժողովուրդն օժտված է բնական իրավունքներով։

Եվ այդ իրավունքները ոչ մի ժամանակավոր քաղաքական հաշվարկ իրավունք չունի սահմանափակելու, սակարկելու կամ լռեցնելու։

Ճշմարտությունը պատերազմի կոչ չէ։

Ճշմարտությունը պարտության հետ հաշտվելու մերժում է։

Եվ որքան էլ փորձեք այն լռեցնել, այն անխուսափելիորեն վերադառնալու է՝ որպես հարց, որպես պահանջ և որպես պատասխանատվություն»,- նշել է Բաբայանը։