Մանդատ չենք ստացել, որպեսզի քվեարկենք «ալիևյան Սահմանադրության» օգտին. Աննա ԳրիգորյանԵրևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիներըԵրևանում 37-ամյա կինը հայտնել է, որ իր սկեսրայրն ու սկեսուրը իր և իր անչափահաս երեխաների արժանապատվությունը ոտնահարող տեսանյութ են հրապարակել և շանտաժով գումար պահանջելՆիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը պետական հեղաշրջման մասին հայտարարություն էր․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
«Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացու պայուսակից գողացել են 8000 դոլար և 50 հազար ռուբլի
«Կենդանի վարժեցնողը կհամաձայնե՞ր չորեքթաթ ման գալ». Ալեն Սիմոնյանը երկրի անվտանգությունը հորով-մորով արեց, հիմա էլ անցել է շների ու կատուների պաշտպանությանըԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլարՀրաձգություն Իրանի եւ Ադրբեջանի սահմանին. կա վիրավորԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումը ՍԴ-ում էԴա իմ ճաշակով չէ. Մհեր Գրիգորյանը՝ Աժ ծեծկռտուքի մասինԿդարձնեք «Կիկոսի մահը» և հասարակությանը վախի մթնոլորտում կպահեք. Պապոյանը գազի գինը գաղտնի է պահումԱդրբեջանում Հայաստանը ներկայացվել է իբրեւ ռուսների կողմից օկուպացված ադրբեջանական տարածք«Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակրինԵրաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ ՓաշինյանԱրաբական կոալիցիան հայտարարել է Եմենում հութիների օբյեկտներին հասցված հարվածների մասինԱվինյանը բացահայտել է՝ խաչմերուկներում խցանումների պատճառը ավտոբուսներն ու տրոլեյբուսներն ենՍահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է. ԳալյանՀՀ-ի ամբողջ տարածքում կարող են իրականացվել ԹՐԻՓՓ նախագծեր. ՓաշինյանԱվիավթար ԱՄՆ -ի Ֆլորիդա նահանգում. ինքնաթիռի բոլոր ուղևորները զոhվել ենՆԳՆ-ն աշխատանքից ազատել է ոստիկանության երեք ծառայողի, ևս մեկին խիստ նկատողություն հայտարարելՀարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը․ Միրզոյանի ելույթըԹՐԻՓՓ–ի հատվածում կլինի արտահերթ սահմանազատում. Մհեր Գրիգորյան«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի․ հայտնի է պատճառըՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանԷջմիածին քաղաքում մինչև 20։00-ն ջուր չի լինիՀատկապես Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին․ Հոխիկյան
Զինվորին հասցրել են ինքնաuպանության
Գլխավոր դատախազը Սյունիքում է. նա Սիսիանում շրջել է համայնքին վերադարձված զբոսայգիներումՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Փաշինյան
37-ամյա կինը, ով ՍՊԸ տնօրեն է, հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. ՀԿԿ (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր պատերազմինԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՀրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններԱրագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելըՇաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում Հելոուինի երեկույթների ժամանակ հրաձգությունների հետևանքով կա 76 զոհ և հարյուրավոր վիրավորներ36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջանում և 3 մարզում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ
Քաղաքականություն

Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները չեն փորձում նույն միջոցակազմը կիրառել, մի՞թե Թրամփը կարող է միջնորդել Մինսկում, բայց չի կարող նույնը անել Բաքվում. Սուրենյանց

«Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը»,- նշում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփի հետ ձեռք բերած համաձայնության շրջանակներում տարբեր երկրների 123 քաղաքացիների ներում շնորհելուն.

Նա գրում է. «Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում ներում է 123 դատապարտյալի, այդ թվում՝ քաղաքական այլախոհների։ 

Սա հստակ ազդակ է Արևմուտքին՝ հարաբերությունները մեղմելու պատրաստակամության մասին։ 

Եվ այստեղ անխուսափելիորեն ծագում է հարց․ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն փորձում նույն միջոցակազմը կիրառել՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման համար։ 

Մի՞թե Թրամփը կարող է միջնորդել Մինսկում, բայց չի կարող նույնը անել Բաքվում։ 

Արդյո՞ք Թրամփի քաղաքական ու գործարքային շահերից չի բխում Ալիևի առաջ նման միջնորդությամբ հանդես գալը, թե՞ խնդիրը Հայաստանի իշխանությունների ընտրած ուղին է, որոնք ռազմագերիների հարցը փաստացի հանել են առաջնահերթությունների շարքից՝ հանուն այսպես կոչված «խաղաղության օրակարգի» պահպանման։ 

Երկրորդ և առավել մտահոգիչ հարցը հետևյալն է․ ինչո՞ւ Լուկաշենկոն, լինելով բացահայտ բռնապետական «ղեկավար, այլախոհներին ազատ է արձակում՝ Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով, մինչդեռ Փաշինյանը, իրեն «ժողովրդավարական» ներկայացնելով, Հայաստանում ընդլայնում է քաղաքական հետապնդումները՝ առանց որևէ սկզբունքային հակազդեցության Արևմուտքից, նույնիսկ Արևմուտքի խրախուսմամբ: 

Արդյունքում Հայաստանում ձևավորվում է վտանգավոր պատկերացում․ Արևմուտքը ոչ թե պաշտպանում է արժեքներ, այլ պաշտպանում է իրեն հարմար իշխանություններին։ 

Քաղաքական բանտարկյալների հարցը դառնում է ընտրովի, իսկ ժողովրդավարությունը՝ գործիք։ 

Սա ոչ միայն խաթարում է արդարության զգացումը Հայաստանի ներսում, այլ նաև լրջորեն վարկաբեկում է արևմտյան հաստատություններն ու հռչակված արժեքները Հայաստանի հասարակության աչքում։ 

Եթե Լուկաշենկոյի պարագայում պահանջում են ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին, իսկ Փաշինյանի դեպքում լռում են, ապա խնդիրը միայն Հայաստանի իշխանությունը չէ։ 

Խնդիրը նաև Արևմուտքի երկարկի չափանիշներն են»։