Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Արխիվ

Վախ կամ խուճապ չկա. Դավիթ Բաբայանը նոր մանրամասներ է հաղորդում

Առաջնագծում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ճիշտ է, կան որոշ հատվածներ, որտեղ այդ լարվածության թուլացումը բավականին լայն կերպով արտահայտվում է:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Ընդհանուր առմամբ, հակառակորդը շարունակում է իր ահաբեկչական և ապակառուցողական քայլերը»,- նշել Բաբայանը: Հարցին՝ սա պատերա՞զմ է, Դավիթ Բաբայանը պատասխանել է. «Կարելի է ասել ոչ լայնածավալ, բայց ինչ-որ ձևով՝ սահմանափակ կարգով, այո, պատերազմ է»:

Բաբայանը նաև հավելել է, որ հակառակորդը հիմնականում գնդակոծում է Մարտակերտը և հարակից մի քանի գյուղեր: «Սա նոր ոճ է, որը որդեգրել է հակառակորդը: Այսինքն, նա միշտ էլ խախտում է զինադադարի ռեժիմը` սկսած 1994թ.-ից, սակայն նման ծավալով երբեք չի եղել, սա աննախադեպ է: Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ անհրաժեշտ է լուրջ քայլեր ձեռնարկել, որպեսզի իրավիճակը տարածաշրջանում լինի կայուն և խաղաղ, թեպետ արդեն դրա մասին խոսելը մի քիչ տեղին չէ, բայց այս պահի դրությամբ կայունությունն ու խաղաղությունը պահպանում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, և հակառակորդի բոլոր ոտնձգությունները կասեցվում են»,- ընդգծել է Բաբայանը:

Նրա խոսքով՝ թշնամու համար հեշտ խոցելի բնակավայրերից հիմնականում կանանց և երեխաների տեղափոխել են կողքի գյուղեր, սակայն մասսայական տարհանում չի իրականացվել:

Ամփոփելով առաջնագծում կատարվող իրադարձությունները՝ Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից մի շարք քայլեր են ձեռնարկվել, որոշ տեղերում առաջնագծի ուղղությունը փոխելու համար:

«Նրանց ժամանակավորապես հաջողվել է որոշ բարձունքներ վերցնել, բայց այնուհետև ստիպված թողել են այդ դիրքերը կամ, կարելի է ասել, հետ են շպրտվել ելման դիրքեր: Պետք է նշեմ, որ ադրբեջանական կողմն ունի շատ մեծ կորուստներ: Դուք արդեն տեղյակ եք, որ խփվել է երկու ուղղաթիռ, երեք անօդաչու սարք, մոտ 16 տանկ: Խոցվել է նաև «Գրադ» տիպի հրթիռահրետանային կայանը: Նրանք ունեն մոտավորապես 200-300 զոհ, բազմաթիվ վիրավորներ: Նրանց զինված ուժերում տիրող խուճապը փոխանցվել է նաև խաղաղ բնակչությանը: Մասնավորապես, Թարթառի շրջանում, Բարդայի շրջանում և մի շարք այլ շրջաններում, որոնք սահմանակից են Արցախին, սկսվել է բնակչության մասսայական արտահոսք: Իհարկե, մենք դրանով որևէ կերպ չենք հրճվում կամ ուրախանում: Մենք դեմ ենք, որպեսզի պատերազմ լինի և կողմնակից ենք խաղաղ կարգավորման: Սակայն սա չի նշանակում, որ մենք թույլ ենք կամ ի վիճակի չենք պաշտպանվել: Դուք տեսնում եք, որ մենք ի վիճակի ենք ու ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր անկախությունն ու անվտանգությունը և արժանապատվությունը բարձր պահենք»,- ասել է Բաբայանը:

Նա նաև վստահեցրել է, որ Արցախում բնակչության շրջանում խուճապ չկա: «Կան մարդիկ, ովքեր մտահոգված են, և դա բնական է: Բայց, ընդհանուր առմամբ, խուճապ չկա, և սա ամենավառ ձևով դրսևորվում է կամավորների մեծ հոսքով Արցախի տարբեր բնակավայրերրից: Նույնիսկ դպրոցական երեխաներն են գալիս, փորձում են զինվորագրվել: Իհարկե, զինկոմիսարիատները չեն ընդունում նման երիտասարդների, սակայն այս ամենը ցույց է տալիս ժողովրդի ոգին: Կան բազմաթիվ կանայք, ովքեր գալիս են և փորձում են զինվորագրվել: Այս ամենը  ցույց է տալիս, որ վախ կամ խուճապ չկա: Ճիշտ է, ներկա դրությամ բ պաշտպանության բանակն առանց այդ կամավորների ներգրավման ի վիճակի է ամբողջությամբ կատարել իր առջև դրված խնդիրները»,- ընդգծել է Բաբայանը:

Անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հայտարարությանը, թե Ադրբեջանը միակողմանիորեն դադարեցնում է ռազմական գործողությունները՝ Բաբայանը նկատել է՝ եթե այդ հայտարարությունն ինչ-որ կապ ունենար իրականության հետ, միգուցե, պաշտոնական Ստեփանակերտը դրական արձագանքեր: «Պաշտոնական Բաքուն նման հայտարարություն է արել, բայց երկու անգամվա ընթացքում էլ իրականությունը լրիվ տարբեր էր այդ հայտարարություններից: Ադրբեջանը, կատարելով նման հայտարարություններ, շարունակել է կոպտորեն խախտել զինադադարը, նույնիսկ մի շարք հատվածներում փորձ է կատարել ճեղքել Արցախի Հանրապետության պետական սահմանը: Եվ դա մենք որակում ենք որպես սադրիչ գործողություն, ինչ-որ ձևով նաև միջազգային հանրության նկատմամբ հեգնանքի դրսևորում: Որովհետև չի կարելի բացեիբաց նման հայտարարություն անել ու խաբել և՛ միջազգային, և՛ սեփական հանրությանը:

Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ այս ընթացքում Ադրբեջանը կիրառել է «Սմերչ» զինատեսակ, Դավիթ Բաբայանը նշեց, որ իրենք էլ նման տեղեկություններ ունեն, որոնք ճշտված չեն: «Ունենք որոշ չճշտված տեղեկություններ և ոչ միայն «Սմերչ» կիրառելու վերաբերյալ, այլ նաև նրա մասին, որ Ադրբեջանը որպես վարձկաններ իր բանակի շարքերում ներգրավել է «Գորշ գայլեր»-ի և մի շարք այլ ահաբեկչական խմբերի անդամների: Դրա մասին կան դեռևս չճշտված տվյալներ, բայց մենք, երևի թե կունենանք ապացույցներ, որոնք կլինեն ավելի վստահելի: Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է բոլոր միջազգային նորմերը և փաստաթղթերը, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիան՝ օգտագործելով զինատեսակներ, որոնք ունեն կործանիչ հատկանիշներ, որպես թիրախ վերցնելով քաղաքացիական օբյեկտները, իր զինված ուժերի մեջ ներգրավելով վարձկանների և միջազգային ահաբեկիչների»,- նշեց Բաբայանը:

Նրա խոսքով՝ ապրիլի 2-ի դրությամբ վիրավորների թիվը 40 է, որոնց վիճակը ծանր է: «Բայց մեր առողջապահության նախարարությունը, բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի այդ մարդցկանց կյանքը փրկեն: Եվ ոչ միայն նրանց կյանքերը փրկեն, այլ այնպես անեն, որ նրանք հաշմանդամ չդառնան: Սա զգայուն և երկարատև գործընթաց է, բայց բժիշկները անում են ամեն ինչ»,- ասաց Բաբայանը:

Հարցին՝ հրապարակվելո՞ւ են արդյոք զոհվածների անունները, Բաբայանը պատասխանել է «Մենք թաքցնելու ոչինչ չունենք: Դեռևս ճշտելու բաներ կան, երբ ամեն ինչ պարզ կլինի, բնական է, որ հանրությունը տեղյակ կլինի: Ըստ ամենայնի, մենք այսօր զոհեր չենք ունեցել: Տեսնենք, ինչպես է զարգանում իրավիճակը, որովհետև թշնամին նույնիսկ գիշերվա ժամերին օգտագործում է տարբեր տեսակի զինատեսակներ՝ մթությունը որպես թաքնվելու մի ձև օգտագործելով: Հույս ունենք, որ մենք այլևս զոհեր չենք ունենա»: