Դոնալդ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն կարող է Իրանին ևս մեկ հարված հասցնել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդգծել է Իրանին ևս մեկ հարված հասցնելու հնարավորության մասին, եթե երկրի ղեկավարությունը հրաժարվի համաձայնության գալ Վաշինգտոնի հետ և շարունակի իր հրթիռային ծրագիրը։
Նա այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս։
Ըստ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի կարգավորումը չէր լինի առանց ԱՄՆ զինված ուժերի կողմից Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու։
«Իրանը կարող է փորձել շարունակել իր միջուկային ծրագիրը։ Նրանց երկար ժամանակ կպահանջվի այն վերականգնելու համար, բայց եթե նրանք ցանկանան վերականգնել այն առանց մեզ հետ համաձայնության, մենք այն նույնպես կոչնչացնենք։ Մենք կարող ենք շատ արագ ոչնչացնել նրանց հրթիռները», - նշել է ԱՄՆ նախագահը։