Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանի հաջորդ թիրախը լինելու է ՆԱՏՕ-ն
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մտադրվում սահմանափակվել միայն Ուկրաինայի դեմ պատերազմով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։
«Մենք Ռուսաստանի հաջորդ թիրախն ենք։ ՆԱՏՕ-ի խնդիրն այժմ պատերազմը դադարեցնելն է, նախքան դրա սկսվելը։ Դրա համար մենք պետք է լիովին գիտակցենք սպառնալիքը», – ասել է Ռյուտեն Բեռլինում ունեցած ելույթի ժամանակ՝ հավելելով, որ վտանգն արդեն իսկ գոյություն ունի։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կրկին կոչ է արել ավելացնել պաշտպանական ծախսերը և ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։