Պայթուցիկի տեղադրման ահազանգ՝ «Անի Գրանդ հոթել»-ում
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Անի Գրանդ հոթել»-ում։
NEWSPRESS.am-ի տեղեկություններով` այս պահին ՀՀ ներքին գործերի փրկարար ծառայության աշխատակիցները զննում են տարածքը։ Ականատեսների խոսքով, եղել է պայթուցիկի տեղադրման ահազանգ։
Մենք փորձեցինք կապ հաստատել ՆԳՆ փրկարար ծառայության հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։
Կլինեն լրացուցիչ տեղեկություններ։