Ի՞նչ ծրագրեր եք պատրաստում, որ քաղաքացին ջրի ծորակը բացելով չմտածի՝ արդյոք կթունավորվի,  թե չէ՝ հերթական անգամ  ջուր խմելով. Աբրահամյան (տեսանյութ)27 տարի անց էլ վերքը չի սպիացել, իսկ պատմության բոլոր հարցերը պատասխաններ են պահանջում. ՄխիթարյանԿարելի է ցանկացած հարցի վերաբերյալ նախագիծ ներկայացնել, բայց ամենակարևորն է՝ ոչ թե ներկայացնել մի բան, անել՝ հակառակը. Վարդևանյան (տեսանյութ)Արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների արձակած չորս անօդաչու թռչող սարքՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, էժան օղիների ստվերային շրջանառության դեպքերՌուբինյանն անվտանգության աշխատակիցներին կանչեց դահլիճ՝ Էդգար Ղազարյանին ամբիոնից հեռացնելու համար (տեսանյութ)Հարցը չի վերաբերվում օրակարգին. Ռուբինյանը չարձագանքեց Էդգար Ղազարյանի հարցին (տեսանյութ)Պատգամավորին դահլիճից Ձեր դուրս շպրտելու մեխանիզմը ո՞նց եք պատկերացնում. Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)«Զատիկ»-ի դաստիարակը բռնության է ենթարկել անչափահաս սանին, ոտքերով հարվածել գլխին ու մարմնին․ գործն ուղարկվել է դատախազինՓաշինյանը չի հասկացել Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի բուն իմաստը. Մարուքյան
Սիփանիկի գյուղապետն ու որդին ձերբակալվել են
Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան
Տնտեսություն

Սևանա լճի ափամերձ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը կվերադարձվեն. Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության աշխատանքները

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերից մեկով՝ Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող՝ 1.5 հա մակերեսով հողամասն ամրացվել է Շրջակա միջավայրի նախարարությանը:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ներկայացնելով վերոնշյալ գույքը պետությանը վերադարձնելու նախապատմությունը, նշել է. «Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2025 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որի արդյունքում, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին է վերադարձվել Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի հյուսիս-արևելյան հատվածի Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող՝ 1.5 հա մակերեսով հողամասը: Միաժամանակ, անվավեր է ճանաչվել պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը:

Դատաքննությամբ պարզվել է, որ 2009 թվականի մարտի 18-ին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհի 12 կմ թիվ 3 հասցեում գտնվող, 1.5 հա բնապահպանական նշանակության հողամասից բացի, իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում գրանցված է նաև «Կարեն» արտադրական կոոպերատիվի կառուցապատման իրավունքը:

Բացի այդ, Կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ տեխնիկական գույքագրման վարչության Սևան տեղամասի կողմից տրամադրված սեփականության վկայագրի համաձայն` Ծովազարդ գյուղի հյուսիս-արևելյան հատվածում, Սևան-Գավառ ավտոճանապարհի աջ կողմում գտնվող 1.5 հա մակերեսով հողամասը (այդ թվում` շինությունները), Գեղարքունիքի մարզպետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի որոշման հիման վրա, գրանցման գրքում գրանցվել է «Կարեն» արտադրական կոոպերատիվի անվամբ:

Ելնելով վերոգրյալից՝ դատարանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետության` ի դեմս «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի և «Կարեն» արտադրական կոոպերատիվի նախագահի միջև 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված և 2009 թվականի մարտի 11-ին նոտարի կողմից վավերացված պայմանագրով «Կարեն» արտադրական կոոպերատիվին կառուցապատման իրավունքով տրամադրվել է արդեն իսկ կառուցապատված հողամաս:

2025 թվականի հուլիսի 2-ին վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

2025 թվականի օգոստոսի 29-ին Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ, գյուղ Ծովազարդ հասցեի 1.5 հա մակերեսով 13 միլիոն 404 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասի, ինչպես նաև 162 քմ շենք շինության նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը»:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազն անդրադարձել է նաև Սևանի ափամերձ հատվածում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու ուղղությամբ Դատախազության կողմից իրականացվող աշխատանքներին:

Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է.

«2025 թվականի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից հասցեագրվել է 4 միջնորդագիր:

Միջնորդագրերից բացի, կատարված ուսումնասիրության արդյունքում հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Մասնավորապես.

  1. Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և իրավաբանական անձի միջև 2007 թվականին կնքվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրման պայմանագիր, որով Դրախտիկ գյուղից 5 կմ դեպի արևմուտք գտնվող՝ 40 հազար 900 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրվել է իրավաբանական անձին:

Իրավաբանական անձի և ֆիզիկական անձի միջև 2008 թվականին կնքվել է կառուցապատման իրավունքի վաճառքի պայմանագիր, որով վերոնշյալ հողամասից 0.74 հա հողամասի կառուցապատման իրավունքը վաճառվել է ֆիզիկական անձին, ինչի հիման վրա կատարվել է իրավունքի պետական գրանցում:

Գեղարքունիքի մարզպետի կողմից 2010 թվականին տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ վերոնշյալ 0.74 հա հողամասի կառուցապատման համար:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզպետի կողմից 2010 թվականին ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու պահին նշված հողամասում արդեն իսկ ինքնակամ կառուցված է եղել 382.5 քմ շինություն: Բացի այդ, կադաստրային գործում 2011 թվականին բացակայել է շինությունների գրանցման համար հիմք հանդիսացող՝ շինարարության թույլտվության, շինարարության ավարտական ակտի վերաբերյալ տվյալները:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 2025 թվականին միջնորդագիր է ներկայացվել Շրջակա միջավայրի նախարարություն՝ միջոցներ ձեռնարկելու վերոնշյալ պայմանագիրը լուծելու ուղղությամբ: Շրջակա միջավայրի նախարարության կողմից Դատախազությանը տեղեկատվություն է տրամադրվել այն մասին, որ վերոնշյալ ընկերությանն ուղարկվել է պայմանագրի լուծման առաջարկ: Այն չընդունվելու դեպքում պայմանագիրը կլուծվի դատական կարգով:

  1. Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ֆիզիկական անձի միջև 2021 թվականին կնքվել է 1 հա մակերեսով 68 միլիոն 343 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույքի վարձակալության պայմանագիր:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ մրցույթը կազմակերպվել է 2004 թվականին, սակայն հաղթողի հետ պայմանագիրը կնքվել և պետական գրանցում է ստացել 2021 թվականին:

Հայտնաբերված խախտման հիման վրա, Գեղարքունիքի մարզի դատախազ առաջարկով՝ 2025 թվականի դեկտեմբերի 4-ին վարձակալության իրավունքի վկայականն ուժը կորցրած է ճանաչվել:

Գեղարքունիքի մարզի դատախազի կողմից գրություն է հասցեագրվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ վերոնշյալ հողատարածքում առկա ապօրինի շինություններն ապամոնտաժելու (քանդելու) նպատակով:

  1. Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ֆիզիկական անձի միջև 2006 թվականի դեկտեմբերի 5-ին կնքվել է պայմանագիր, որը վերաբերում է Սևանի թերակղզու տարածքում գտնվող՝ 600 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրմանը:

Ուսումնասիրությամբ հայտնաբերվել են խախտումներ:

Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից գրություն է հասցեագրվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ առաջարկելով լուծել պայմանագիրը: Միաժամանակ, կատարված ուսումնասիրության արդյունքում հանցագործության մասին հաղորդում է ուղարկվել Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին: Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

  1. Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ՊՈԱԿ-ի և իրավաբանական անձի միջև 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու, հողամասի վրա ամրակայված գույքերը «Սևան ազգային պարկ»-ին օտարելու և վարձակալի կողմից հողամասն ազատելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վարձակալության պայմանագրի կնքման որևէ հիմք առկա չի եղել: Մասնավորապես՝ մրցույթի արձանագրության վերաբերյալ տվյալները չեն նշվել պայմանագրում և արձանագրությունն առկա չէ, ինչը նշանակում է, որ մրցույթ չի անցկացվել: 2021 թվականի հունվարից մինչ ՊՈԱԿ-ի կողմից ծանուցումն ուղարկելու օրը՝ 2025 թվականի սեպտեմբերի 10-ը, ՊՈԱԿ-ը չի ստացել կադաստրային արժեքի փոփոխության արդյունքում ձևավորված վարձավճարը, որը կազմում է շուրջ 34 միլիոն 600 հազար դրամ: «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք իրավաբանական անձի հետ կնքված վարձակալության պայմանագիրը սահմանված ժամկետի ավարտից հետո դադարեցնելու և հողամասը վարձակալի կողմից ազատելու ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկել:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից միջնորդագիր է ներկայացվել Շրջակա միջավայրի նախարարություն՝ միջոցներ ձեռնարկելու վարձակալության պայմանագիրը լուծելու, ինչպես նաև ամրակայված գույքերը վարձատուին օտարելու ուղղությամբ՝ այդ մասին երեք ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, Պայմանագրի 5.5-րդ կետով սահմանված հիմքերի առկայության դեպքում վարձակալի կողմից հողամասի վրա ամրակայված գույքը ՊՈԱԿ-ի պահանջով թողնելու կամ վերացնելու միջոցով հողամասն ազատելու ուղղությամբ:

Ի պատասխան միջնորդագրի՝ Գլխավոր դատախազությունում տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ ՊՈԱԿ-ի կողմից ՍՊԸ-ին վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ ծանուցում է ուղարկվել:

Նույն իրավաբանական անձի հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց պատկանող՝ ք.Սևան, Հանգստի գոտի, 3-րդ փ., 38 բնակելի տուն հասցեի անշարժ գույքերը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու պահանջով հայցադիմում է ներկայացվել Վարչական դատարան:

Պարզվել է, որ «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող վերոնշյալ հասցեում ապօրինի կառուցվել են շինություններ, այդ թվում՝ առանձնատուն, և ապօրինի կերպով տիրապետվում, օգտագործվում է հատկացված հողատարածքի չափը շուրջ երեք անգամ գերազանցող չափով հողամաս՝ ընդհանուր 9088 քմ մակերեսով:

 Բացի այդ, Գեղարքունիքի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրության հիման վրա՝ միջնորդագիր է հասցեագրվել Սևան համայնքին և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր տարածքների 34 հողամասերում առկա ապօրինի կառուցված շենք-շինություններն ապամոնտաժելու և հողամասը նախկին տեսքին բերելու համար:

Միջնորդագրի արդյունքում այս պահի դրությամբ 3 հողամասերում առկա շենք-շինություններն ապամոնտաժվել են ամբողջությամբ, մնացած հողամասերի վերաբերյալ հարուցվել են վարչական վարույթներ, կայացվել են 23 քանդման որոշումներ»: