Մանդատ չենք ստացել, որպեսզի քվեարկենք «ալիևյան Սահմանադրության» օգտին. Աննա ԳրիգորյանԵրևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիներըԵրևանում 37-ամյա կինը հայտնել է, որ իր սկեսրայրն ու սկեսուրը իր և իր անչափահաս երեխաների արժանապատվությունը ոտնահարող տեսանյութ են հրապարակել և շանտաժով գումար պահանջելՆիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը պետական հեղաշրջման մասին հայտարարություն էր․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
«Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացու պայուսակից գողացել են 8000 դոլար և 50 հազար ռուբլի
«Կենդանի վարժեցնողը կհամաձայնե՞ր չորեքթաթ ման գալ». Ալեն Սիմոնյանը երկրի անվտանգությունը հորով-մորով արեց, հիմա էլ անցել է շների ու կատուների պաշտպանությանըԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլարՀրաձգություն Իրանի եւ Ադրբեջանի սահմանին. կա վիրավորԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումը ՍԴ-ում էԴա իմ ճաշակով չէ. Մհեր Գրիգորյանը՝ Աժ ծեծկռտուքի մասինԿդարձնեք «Կիկոսի մահը» և հասարակությանը վախի մթնոլորտում կպահեք. Պապոյանը գազի գինը գաղտնի է պահումԱդրբեջանում Հայաստանը ներկայացվել է իբրեւ ռուսների կողմից օկուպացված ադրբեջանական տարածք«Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակրինԵրաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ ՓաշինյանԱրաբական կոալիցիան հայտարարել է Եմենում հութիների օբյեկտներին հասցված հարվածների մասինԱվինյանը բացահայտել է՝ խաչմերուկներում խցանումների պատճառը ավտոբուսներն ու տրոլեյբուսներն ենՍահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է. ԳալյանՀՀ-ի ամբողջ տարածքում կարող են իրականացվել ԹՐԻՓՓ նախագծեր. ՓաշինյանԱվիավթար ԱՄՆ -ի Ֆլորիդա նահանգում. ինքնաթիռի բոլոր ուղևորները զոhվել ենՆԳՆ-ն աշխատանքից ազատել է ոստիկանության երեք ծառայողի, ևս մեկին խիստ նկատողություն հայտարարելՀարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը․ Միրզոյանի ելույթըԹՐԻՓՓ–ի հատվածում կլինի արտահերթ սահմանազատում. Մհեր Գրիգորյան«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի․ հայտնի է պատճառըՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանԷջմիածին քաղաքում մինչև 20։00-ն ջուր չի լինիՀատկապես Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին․ Հոխիկյան
Զինվորին հասցրել են ինքնաuպանության
Գլխավոր դատախազը Սյունիքում է. նա Սիսիանում շրջել է համայնքին վերադարձված զբոսայգիներումՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Փաշինյան
37-ամյա կինը, ով ՍՊԸ տնօրեն է, հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. ՀԿԿ (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր պատերազմինԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՀրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններԱրագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելըՇաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում Հելոուինի երեկույթների ժամանակ հրաձգությունների հետևանքով կա 76 զոհ և հարյուրավոր վիրավորներ36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջանում և 3 մարզում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ
Քաղաքականություն

Մարդիկ ինձ ասում են՝ տարաք, 7000 երիտասարդի գլուխը կերաք․ ամեն ինչի գնացել ենք հանուն Ղարաբաղի հարցի լուծման․ Փաշինյան

 Գերմանիայում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղի հարցի լուծմանը։

«Ի՞նչ է նշանակում ասել, որ Ղարաբաղի հարցը չի լուծվել։ Այդ մարդիկ ինձ ասում են՝ տարաք, 7000 երիտասարդի գլուխը կերաք, բա որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, ի՞նչ եք առաջարկում։ Ղարաբաղի հարցի շարունակությունը նշանակում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր զրկանքներ, նոր շրջափակում և այլն՝ իր անկանխատեսելի հետևանքով»,- ասել է Փաշինյանը։

Ըստ նրա՝ ովքեր ասում են, որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, ասում են, որ Հայաստանը պետք է նոր պատերազմ անի։

«Երբ որ իրենք ասում են՝ Հայաստանում կան ուժեր, որոնք ասում են՝ նոր պատերազմ պետք է անի Հայաստանը, Ադրբեջանն ասում է՝ ուրեմն ռազմական բյուջեները պետք է ավելացնենք, ուրեմն «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթ պետք է որդեգրենք։ Ես զերծ էի մնում այսպիսի բացատրություններից, չնայած, ինչո՞ւ էի զերծ մնում, պետք է պարզ, թափանցիկ ամեն ինչի մասին խոսել, որ մարդիկ հասկանան՝ ինչի մասին է խոսքը։ Նրանք, ովքեր ասում են, որ Ղարաբաղի հարցը լուծված չի, նրանք ասում են, որ նոր պատերազմ է պետք։ Ընդ որում, ոչ թե կանխատեսում են, այլ ասում են՝ նոր պատերազմ է պետք։ Մյուս կողմից էլ ասում են՝ Ղարաբաղը տվեց, զոհեր եղան։

Դա ինչի՞ արտահայտությունն է, որ մենք այդ գաղափարին այնքան նվիրված ենք եղել, որ ամեն ինչի գնացել ենք հանուն Ղարաբաղի, բայց այդ ճանապարհին մեր աչքերը բացվել են, մենք շատ բան ենք հասկացել, որ չէինք հասկանում։ Մենք, ի վերջո, պետք է հասկանանք, լավ, ի՞նչը այն չենք անում, որ անընդհատ ողբերգությունների, մաքառումների, կոտորածների, ցեղասպանությունների միջով ենք անցնում։ Հիմա մենք, այո՛, մեր նահատակների կյանքի գնով շանս ենք ստացել՝ փոխելու մեր ճակատագիրը։ Խաղաղությունը հաստատված է, Ղարաբաղի հարցն էլ է լուծված, բոլոր հարցերն էլ լուծված են, Ադրբեջանի հարցն էլ է լուծված, Հայաստանի հարցն էլ է լուծված, տարածաշրջանի հարցն էլ է լուծված, տրանսպորտային կապուղիների հարցն էլ է լուծված, սահմանների սահմանազատման հարցն էլ է լուծված։ Մնում է մնալ այդ լուծումների շրջանակում, մնում է սադրանքների չտրվել և սադրիչ խոսույթներ չորդեգրել»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։