Ուկրաինական բանակը մոտ 40 անօդաչուներով զանգվածային հարձակում է իրականացրել Մոսկվայի ուղղությամբ
Ուկրաինան անօդաչու թռչող սարքերի միջոցով զանգվածային հարձակում է իրականացրել Մոսկվայի վրա։
Մոսկովայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ խոցվել է 40 անօդաչու թռչող սարք։ Անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով չեղարկվել է ավելի քան 200 թռիչք։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերը Ռուսաստանի շրջանների վրայով խոցվել է 287 ուկրաինական կամիկաձե տիպի անօդաչու թռչող սարք։
Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ուկրաինական բանակը հաճախակի է անօդաչուներով հարձակում իրականացնում հատկապես Մոսկվայի ուղղությամբ: