ՌԴ-ն ու Ադրբեջանը շարունակում են հետաքրքրված մնալ «3+3» ձևաչափի աշխատանքներով
Բաքվում կայացել են ռուս-ադրբեջանական քաղաքական խորհրդակցություններ։
ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ, ի թիվս այլ հարցերի, կողմերը երկուստեք հետաքրքրություն են հայտնել 3+3 ձևաչափի ռիթմիկ աշխատանքը պահպանելու հարցում։
Հաղորդվում է, որ քննարկվել է ռուս-ադրբեջանական հարաբերություններում ստեղված վիճակը և հեռանկարները։
Հաստատվել է քաղաքական երկխոսության հետագա համակողմանի ամրապնդման, առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցության ընդլայնման փոխադարձ տրամադրվածությունը՝ դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթների հունով։ ️Ռուսական կողմից շեշտվել է Բաքվում ձերբակալված 11 ռուս քաղաքացիների շուտափույթ ազատ արձակման կարևորությունը։
Մանրամասն քննարկվել են տարածաշրջանային մի շարք հարցեր, ներառյալ հայ- ադրբեջանական կարգավորումը և այդ գործընթացին ռուսական կողմից հնարավոր աջակցությունը եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա: ️ ️
ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ, ի թիվս այլ հարցերի, կողմերը երկուստեք հետաքրքրություն են հայտնել 3+3 ձևաչափի ռիթմիկ աշխատանքը պահպանելու հարցում։
Կարծիքներ են փոխանակվել ԱՊՀ-ի և եվրասիական մայրցամաքում գործող այլ կազմակերպությունների խնդիրների շուրջ: Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային թեմաների: