Կրեմլը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի խոսքերի հետ. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի տարածքային իրավիճակի վերաբերյալ մեծապես համընկնում են Մոսկվայի դիրքորոշման հետ։
Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Սա շատ կարևոր հարցազրույց է և կարևոր հայտարարություն։ ՆԱՏՕ-ի թեմայի, տարածքների թեմայի, Ուկրաինայի կողմից հողերի կորստի թեմայի վերաբերյալ սա համահունչ է մեր ըմբռնմանը», - ասել է Պեսկովը։