Արցախը երբևէ նորից հայկականացվելու´ է․ դա´ է մեր նահատակների նվիրական պատգամը․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, ուրում, մասնավորապես, ասվում է․
«Այսօր Արցախի Անկախության հանրաքվեի և Սահմանադրության ընդունման օրն է։
Արցախի ժամանակավոր կորստով մեր ազգային իդեալը փլուզվել է, բայց այն անխուսափելիորեն վերականգնվելու է:
• Արցախը երբևէ նորից հայկականացվելու´ է:
Դա´ է մեր նահատակների նվիրական պատգամը:
Խունկ և խոնարհում Արցախի պետականության ստեղծման և կայացման գործընթացում իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին»։