Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի ԵվրոպաԲաքուն անհանգստացած է՝ ՔՊ-ն Հայաստանի սահմանադրությունը չի կարող փոխել. Վարդան ՈսկանյանԻսրայելը և Իրանը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը. ԹրամփԵրևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. վարորդը հոսպիտալացվել է Վրաստանից շնորհավորել են Ալեն Սիմոնյանին հաղթանակի կապակցությամբ ՍԱՏՄ–ն ձկնամթերք արտադրողների հետ քննարկել է ոլորտում ստեղծված իրավիճակը Նիդերլանդների վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է կիրառվել Հովհաննես Սահակյանի նկատմամբ Գերմանիայի կանցլերը շնորհավորել է Փաշինյանին «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին». Դանիայի վարչապետ Նախատեսվող կարգավորումները հիմք կստեղծեն կենդանիների հաշվառման միասնական համակարգի ներդրման համար Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատները՝ ստեղծելով քաղաքական ճգնաժամ. Ֆարմանյան Տաշիրում պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած Փրկարարները վնասվածք ստացած քաղաքացուն ցուցաբերել են առաջին օգնություն Մարտունիում բախվել են շտապօգնության մեքենան, սահմանապահ զորքերի «Կամազ»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին՝ Հայաստանն ընտրել է արևմտամետ ուղի․ Լեհաստանի ԱԳ նախարար Փաշինյանի քայլերը կնպաստեն տարածաշրջանային կայունությանը և համագործակցության․ Իսրայելի ԱԳՆ Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ Ընտրատեղամասի դիմաց պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի Եղեգնաձորում գործարկվելու են էլեկտրական շչակներԵս հնարավորինս շուտ կգամ Հայաստան. Մարտա Կոսը հայտարարել է Հայաստան իր այցի մասին«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Գագիկ Ծառուկյանը հայց են ներկայացրել՝ ընդդեմ Հանրային ՀԸ-ի․ պահանջում են հերքում և փոխհատուցում՝ 12 մլն դրամի չափովԷս խայտառակ ընտրությունների արդյունքները լեգիտիմացնելու են ոչ թե էն մարդիկ, ում վիժվածքը ողջ գիշեր զանգել աղաչել է, այլ ընդդիմությունը․․․ եթե վերցնի մանդատները․ Արթուր ԴանիելյանԲելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար«Իշխանությունը փորձում է ընտրությունների արդյունքները ներկայացնել որպես իր քաղաքական գծի լիարժեք հաստատում, սակայն թվերը խոսում են այլ բանի մասին». Հենրիխ ԴանիելյանԿոտայքի մարզի բազմաթիվ հասցեներում 1 օր ջուր չի լինի Նորացված մանդատը արտացոլում է ՀՀ-ի ժողովրդի անսասան հավատն ու վստահությունը Ձեր ղեկավարության նկատմամբ. Մոդին շնորհավորել է ՓաշինյանինԵս պայքարի ցանկացած սցենարի պատրաստ եմ. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)27/7 ընտրատեղամասում ԲՀԿ ստացել է 77 ձայն, ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն. ԲՀԿ-ն մի շարք ընտրատեղամասերում սկսել է վերահաշվարկ (փաստաթղթեր)ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց»-ում ձերբակալված Հովհաննես ՍահակյանինԱյս պայմաններում հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը․ «Ուժեղ Հայաստանը» հայտարարություն է տարածել Իմ անձնական կարծիքն է՝ մանդատները պետք չէ վերցնել. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)Հայաստանում ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ կիրառվող ճնշումների մթնոլորտում․ ԶախարովաԱվտորիտարիզմի էջը Հայաստանում փակված է. Արարատ ՄիրզոյանԵկեք, եկեք ԱԺ. Ալեն Սիմոնյանն արդեն ծաղրում է պարտված ընդդիմությանը. ինչ կլինի հետո... (տեսանյութ)«Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա». Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է ՓաշինյանինՆԱՏՕ-ի ուժերը Լատվիայի երկնքում անօդաչու թռչող սարք են խոցելՍին լավատեսությունը վատ հիվանդություն է. Նազենի ՀովհաննիսյանԱյս ընտրությունների մասին շատ բան կարելի է ասել, բայց գեթ մեկ քվե չի կեղծվել. ԻոաննիսյանՀայաստանում ընտրությունների վերահսկումը դժվար էր. Ռուսաստանի ԿԸՀ-ի անդամԹրամփը խորհուրդ է տվել Իրանին դադարեցնել Իսրայելի վրա հրթիռային հարձակումներըՄենք հավատացել ենք, որ դուք պայքարում եք ոչ թե հանուն մանդատի, այլ՝ հանուն հայրենիքի և Եռաբլուրի. զոհվածների ծնողները ընդդիմությանը կոչ են անում չվերցնել մանդատները
ԲՀԿ ստացած քվեների հետ տարատեսակ թվաբանական աճպարարություններ են կատարվում. ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար
ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան շնորհավորել է Նիկոլ ՓաշինյանինՀանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է. ՔԿԻՀՊԿ-ն հարձակվել է Հայֆայի նավթաքիմիական գործարանների վրա. Իսրայելը հարվածել է Թեհրանի համալսարանինԵթե մանդատները չեն վերցնում` ԱԺ ձևավորվում է. Արփինե ՀովհաննիսյանԴեռ հստակ չգիտենք՝ խորհրդարան անցնում են երեք, թե չորս ուժ. մանդատների բաշխվածությունը հետո կիմանանք. ԿԸՀ նախագահ
Քաղաքականություն

Կարո՞ղ է արդյոք Փաշինյանը Հայաստանի համար անել մի փոքր այն, ինչ Էրդողանն արել է Թուրքիայի համար

Վերջերս կարդացի «Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի» (OCCRP) կողմից հրապարակված մի խորքային հետաքննություն՝ «Թրամփի թուրքական «սիրաբանության» հետևում. օլիգարխներ, խարդախներ և բազմամիլիոն դոլարանոց լոբբիստական գործարք» վերնագրով։ Հեղինակներն են Օբրի Բելֆորդը և Ադամ Կլասֆելդը։

Առաջին պարբերությունն ամփոփում է բացահայտումները. «Թուրքիայի նախագահն անսովոր ուժեղ ազդեցություն է ունեցել Թրամփի վարչակազմի վրա: Նոր հետաքննությունը ցույց է տալիս, որ այդ հարաբերությունները ձևավորվել են մի շրջանակի կողմից, որտեղ ընդգրկված էին Թրամփի ամենասիրելի լոբբիստը, Ուկրաինայի իմպիչմենթի սկանդալի առանցքային դեմքը, Կրեմլի հետ կապեր ունեցող օլիգարխը և ծովային փոխադրության մագնատը, որը մեղադրվում էր ահաբեկչության մեջ»:

Հոդվածը բացահայտում է այն մասնավոր ճաշը, որը տեղի է ունեցել Վաշինգտոնի «Ուոթերգեյթ» հյուրանոցում 2017 թվականի հունվարի 19-ին՝ Թրամփի երդմնակալությունից մեկ օր առաջ։ Մասնակցել են չորս կարևոր անձինք՝ Թուրքիայի արտգործերինախարար Մևլութ Չավուշօղլուն, լոբբիստ և Թրամփի երդմնակալության կոմիտեի փոխնախագահ Բրայան Բալարդը, Լև Պառնասը՝ Ուկրաինայում ծնված, Թրամփին աջակցող նախաձեռնությունների խոշոր դոնորը, որը կազմակերպել էր հանդիպումը, ինչպես նաև թուրք-ադրբեջանցի ծովային փոխադրության մագնատ Մուբարիզ Մանսիմովը, որը, ըստ Պառնասի, 25 միլիոն դոլար արժողությամբ նավթատար նավ է նվիրել Թուրքիայի նախագահի ընտանիքին և թույլ է տվել Էրդողանին օգտագործել իր անձնական ինքնաթիռը։ Ներկայումս նա Թուրքիայում կանգնած է դատարանի առաջ՝ ահաբեկչության մեղադրանքով։

Հանդիպման օրակարգում, ըստ OCCRP-ի, ներառված էին «Թուրքիայի և նրա իսլամիստ ղեկավար Էրդողանի համար ԱՄՆ-ում լոբբինգ իրականացնելու երկու բազմամիլիոնանոց պայմանագրերը»։

Էրդողանի և Թրամփի միջև միջնորդների մեծ մասը գործարարներ և օլիգարխներ են, որոնք կապված են նախկին խորհրդային հանրապետությունների հետ. «և նրանք գրեթե բոլորն այժմ կամ բանտում են, կամ կանգնած են լուրջ քրեական մեղադրանքների առաջ ․․․․ Բալարդի հետ լոբբիստական պայմանագրերը կնքվել են Պառնասի և ծովային փոխադրության մագնատ Մանսիմովի, ինչպես նաև Ֆարխադ Ախմեդովի օգնությամբ, որը ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից նշված է որպես ռուս օլիգարխ, որը սերտորեն կապված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ․․․․ Պայմանագրերը, ի վերջո, ներառել են ամսական 125 հազար դոլարի գործարք, որով Բալարդի ընկերությունը պետք է  ներկայացներ թուրքական պետական բանկը՝ «Հալկբանկը», որն ԱՄՆ-ում դատապարտվում է խարդախության, փողերի լվացման և պատժամիջոցների խախտման համար, ինչպես ցույց են տալիս հանրային փաստաթղթերը: Ըստ հաղորդումների, Թրամփը փորձել է չեղյալ համարել «Հալկբանկի» գործը», հայտնում է OCCRP-ը:

Բալարդի պայմանագրերին նախորդել են «լայնորեն լուսաբանված փորձերը, որոնց ընթացքում թուրք գործարարներն ու նախարարներն ապօրինաբար վարձել էին Թրամփի նախկին ազգային անվտանգության խորհրդական, պաշտոնաթող գեներալ Մայք Ֆլինին՝ որպես լոբբիստ, և Թրամփի մեկ այլ խորհրդականի հետ քննարկել էին 10 միլիոն դոլարանոց ազդեցության արշավ»։

Տարօրինակ շրջադարձով, OCCRP-ը հաղորդեց, որ Մանսիմովը և մեկ այլ գործարար գործընկերներ էին մի ամերիկահայի հետ, որն ԱՄՆ-ում դատապարտվել է 511 միլիոն դոլարի խարդախության սխեմայի համար։ ԱՄՆ հարկային ծառայության գործակալը «դատարանում պնդել է, որ խարդախներն անմիջականորեն կապված էին Էրդողանի հետ և ձեռք էին բերել Թուրքիայի կառավարության պաշտպանությունը»։

Պառնասն ասաց, որ իրեն Մանսիմովի հետ ծանոթացրել է Բելառուսում ծնված Իգոր Ֆուրմանը, «որը Ջուլիանիի [Թրամփի խորհրդական] հետ աշխատել էր Ուկրաինայում նրա հետախուզական առաքելությունների շրջանակներում»: Պառնասը նաև ասաց, որ ինքը Բալարդից ստացել է երկու անվճար տոմս՝ Մանսիմովի հետ մասնակցելու Թրամփի երդմնակալության հանդիսությանը: Ballard Partners-ը հերքել է այս պնդումը:

Թրամփի երդմնակալությունից երկու օր անց ադրբեջանցի օլիգարխ Ախմեդովը ժամանեց Մայամի իր 117 մետր երկարությամբ «Լունա» զբոսանավով, որ համարվում է աշխարհում երկրորդ ամենամեծ զբոսանավը։ «Ախմեդովը հրապարակայնորեն հայտարարել է, որ առնվազն երկու անգամ օգնել է լուծել Թուրքիայի և Ռուսաստանի միջև միջազգային վեճերը։ 2016 թվականին ռուսական պետական «Սպուտնիկ» լրատվամիջոցին տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն Ախմեդովին բնութագրել է որպես արժեքավոր դիվանագիտական միջնորդ ․․․․ », հաղորդել է OCCRP-ը։ Նա նաև միջնորդել է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև։

2017թ․ մայիսի 11-ին Ballard Partners-ը ստորագրեց իր առաջին՝ Թուրքիային առնչվող լոբբիստական պայմանագիրը երկրի կառավարության հետ ․․․․ Երկրորդ պայմանագիրը «Հալկբանկի» հետ ստորագրվեց օգոստոսին։ Միասին այս երկու պայմանագրերը բերեցին ավելի քան 4 միլիոն դոլար։ (Ballard-ը դադարեցրեց պայմանագիրը Թուրքիայի կառավարության հետ 2018թ․ նոյեմբերի 15-ին՝ մի քանի օր անց այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը մեղմեց պատժամիջոցները՝ թույլ տալով Էրդողանի վարչակազմին նավթ գնել Իրանից։ Ընկերության «Հալկբանկի» պայմանագիրը դադարեցվեց 2019թ․ հոկտեմբերին, երբ ԱՄՆ դաշնային դատախազները մեղադրանք առաջադրեցին բանկին), հաղորդեց OCCRP-ը։ «Հաղորդագրությունները նաև ցույց են տալիս, որ Ախմեդովը որոշակի դեր է խաղացել ավելի ուշ կնքված Ballard Partners-ի պայմանագրի շուրջ քննարկումներում, որը ստորագրվել էր 2018թ․ ապրիլին՝ Ադրբեջանի բռնատիրական կառավարության անունից լոբբինգ իրականացնելու նպատակով՝ ամսական 50 հազար դոլարով։ Ballard Partners-ը հերքում է այս պնդումը»։

«2017թ․ սկզբին բացահայտվեց, որ Թրամփի նախկին ազգային անվտանգության խորհրդական Մայք Ֆլինը, որը ստիպված էր հրաժարական տալ այդ տարվա փետրվարի 13-ին՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի  դեսպանի հետ չհայտարարված կապերի պատճառով, գաղտնի կերպով վարձվել է որպես չհայտարարված օտարերկրյա գործակալ Էրդողանի կառավարության կողմից։ ԱՄՆ դաշնային դատախազները հետագայում մեղադրանք առաջադրեցին թուրք-հոլանդացի գործարար Էքիմ Ալփթեքինին՝ այս սխեմայում նրա ենթադրյալ դերի համար, որը ներառում էր ավելի քան 500 հազար դոլարի  փոխանցում Թուրքիայի կառավարության կողմից Ֆլինի խորհրդատվական ընկերությանը։ Դատախազները պնդում են, որ սխեման ղեկավարել են երկու թուրք նախարարներ։ Լոբբիստական փաստաթղթերը ցույց են տալիս, որ դրանք եղել են արտգործնախարար Չավուշօղլուն և Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը, որն այդ ժամանակ էներգետիկայի նախարարն էր։ Այդ ջանքերի շրջանակում Ֆլինը և նույն թուրք պաշտոնյաները քննարկել էին նաև Էրդողանի մրցակից հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենին Փենսիլվանիայում գտնվող իր տանից առևանգելու և «թաքուն Թուրքիա տեղափոխելու» հարցը՝ մեղադրանքների առաջ կանգնեցնելու համար։ Այս մասին Wall Street Journal-ին պատմել է նախկին Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայքլ Վուլսին, որը ներկա է եղել 2016թ․ սեպտեմբերի հանդիպմանը։ Ֆլինը հերքել է այս տեղեկությունը», հայտնում է OCCRP-ը։

«2016թ․ սեպտեմբերի 20-ի հանդիպման ժամանակ Վուլսին, որն այդ ժամանակ նաև Թրամփի նախընտրական քարոզարշավի խորհրդականն էր, ասաց, որ հանդիպել է Ալփթեքինին և նրա մտերիմ գործընկեր Սեզգին Բարան Քորկմազին՝ ապարդյուն փորձելով ներկայացնել իր 10 միլիոն դոլարանոց ծրագիրը, որը նպատակ ուներ օգնել Թուրքիային՝ վարկաբեկելով Գյուլենին։ Քորկմազի դեմ առաջադրված են մեղադրանքներ, որ նա կարևոր դեր է խաղացել կես միլիարդ դոլարի խարդախության սխեմայում, որը կազմակերպվել էր ամերիկահայ կազմակերպված հանցավորության գործիչ Լև Ասլան Դերմենի կողմից։ Դերմենը դատապարտվել է այս տարվա սկզբին և դատարանում նշվել է, որ նա անձամբ կապված է Էրդողանի հետ։ Երկու տղամարդկանց հետ սերտորեն կապված էր նաև Մանսիմովը։ Այդ ժամանակ, երբ նրանք զբաղված էին ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների միջնորդությամբ, թե՛ Մանսիմովը, թե՛ Քորկմազը նաև բիզնեսում գործընկերներ էին ամերիկահայ կազմակերպված հանցավորության գործչի հետ։ Դերմենը, որը հայտնի է նաև որպես Լևոն Թերմենջյան, մարտին դատապարտվեց բարդ խարդախության համար, որը իրականացվել էր The Order կոչվող գաղտնի մորմոնական բազմակնության աղանդի անդամների հետ՝ ԱՄՆ կառավարությունից խարդախությամբ ստանալու համար ավելի քան 500 միլիոն դոլարի կեղծ վերականգնվող վառելիքի հարկային արտոնություններ։ Լոս Անջելեսում բնակվող Դերմենը ուներ շքեղ ավտոմեքենաների հավաքածու, շրջում էր թիկնապահներով և կաշառք էր կիրառում գաղտնի գործակալներ հավաքագրելու համար՝ ոստիկանությունում, Միգրացիայի և մաքսային ծառայությունում, և, ըստ մեղադրանքների, նույնիսկ Հետաքննությունների դաշնային բյուրոյում (ՀԴԲ)։  Թուրք գործարար Քորկմազը, ըստ մեղադրանքների, օգնել է խմբին տեղափոխել ավելի քան 130 միլիոն դոլար Թուրքիա, որտեղ թե՛ նա, թե՛ Դերմենը կապեր էին հաստատել Էրդողանի հետ։ ՀԴԲ գործակալ Թայլեր Հեթչերը նախադատական լսման ժամանակ վկայեց՝ Դերմենն ու Քորկմազը «իրենց հարստությունը օգտագործել են՝ Թուրքիայում իրենց գումարների համար անվտանգ ապաստան ապահովելու և նաև այն արտահանձնումից պաշտպանելու համար» ասաց Հեթչերը», համաձայն OCCRP-ի։ 

«Դերմենի նախկին ենթական՝ Դանիել ՄաքԴայրը, որը հետագայում դարձել էր պետական ​​​​վկա, լրագրողներին ասաց, որ ընկերությունը Մանսիմովի և Դերմենի միջև ընդհատված համատեղ ձեռնարկություն էր՝ թուրքական կառավարության հետ հում նավթի առաքման գործարք կնքելու համար ․․․․ Դերմենին այժմ սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում», հաղորդել է OCCRP-ը։

Էրդողան-Թրամփ կապի արդյունքում «Թրամփի վարչակազմը հաճախ աչքի է ընկել  Էրդողանի բռնատիրական կառավարության շահերի նկատմամբ արտասովոր ընդունելի վերաբերմունքով»։ Թրամփի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը իր հուշագրությունում գրել է, որ «ԱՄՆ նախագահը, չնայած խնդիրներով լի երկկողմ հարաբերություններին, կարծես թե թուրք ղեկավարին համարում էր իր «լավագույն միջազգային ընկերներից» մեկը», հաղորդել է OCCRP-ը։

«ԱՄՆ Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքի (FARA) շրջանակում ներկայացված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Թուրքիայի կառավարությունը և հարակից գործակալությունները միայն 2018 թվականին ծախսել են ավելի քան 7.3 միլիոն դոլար՝ հինգ ամերիկյան լոբբիստական ընկերությունների վրա։ Ballard-ից բացի, հիմնական շահառուներից մեկը եղել է Mercury Public Affairs-ը, որը սերտ կապեր ունի [Թրամփի] վարչակազմի հետ», հաղորդել է OCCRP-ը։ Այս տարվա սկզբին Հայաստանի կառավարությունը վարձել է Mercury-ին՝ տարեկան 600 հազար դոլարով։

Թրամփի հետ սերտ կապ ունեցող մի այլ անձ է թուրք գործարար Մեհմեթ Ալի Յալչինդաղը՝ «կիսա-պաշտոնական թուրքական կառույցի»՝ թուրք-ամերիկյան բիզնես խորհրդի նախագահը։ Նա այժմ «մեղադրվում է Ֆլինին գաղտնի հավաքագրելու մեջ իր ենթադրյալ դերի համար», ըստ OCCRP-ի։ Յալչինդաղը «համագործակցել է ԱՄՆ նախագահի հետ Ստամբուլի Trump Towers նախագծում ․․․․ Ըստ հաղորդումների՝ Յալչինդաղը սերտ հարաբերություններ ունի Թրամփի ընտանիքի հետ»։

Բոլթոնի խոսքով՝ Էրդողանը խնդրել է Թրամփին դադարեցնել «Ballard-ի հաճախորդի՝ «Հալկբանկի» դեմ հարուցված քրեական հետապնդումը։ Գործը, որը ներառում էր միլիարդավոր դոլարների լվացումը Իրանից՝ խախտելով ԱՄՆ պատժամիջոցները, ներգրավում էր նաև Էրդողանին ու նրա փեսային՝ ֆինանսների նախարար Ալբայրաքին։ Բոլթոնը նկարագրել է մի դեպք, երբ Էրդողանը Թրամփին հանձնել է «Հալկբանկի» փաստաբանների մի դոսյե, որով արդարացնում էր բանկին ցանկացած չարաշահումից։ Բոլթոնի խոսքով՝ Թրամփը թերթել է փաստաթուղթը, նախքան իր համոզմունքը հայտնելը»։

2017թ․ հունվարի 22-ին Մանսիմովի և Պառնասի միջև կարճ հաղորդագրության մեջ Մանսիմովը ասում է, որ Ballard-ի լոբբինգի հիմնական նպատակը թուրք-իրանական փողերի լվացմամբ զբաղվող Ռեզա Զարաբի դատավարությունն է։ Բոլթոնը գրել է, որ Թրամփը «Էրդողանին ասել է, թե ինքը կհոգա ամեն ինչի մասին՝ բացատրելով, որ [Նյու Յորքի] Հարավային շրջանի դատախազները իր մարդիկ չեն, այլ Օբամայի, մի խնդիր, որը կլուծվի, երբ նրանք փոխարինվեն իր մարդկանցով»։

Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահների միջև սերտ կապի ևս մեկ ցուցիչ էր այն, որ Թրամփը հանկարծակի հայտարարեց, թե հավանություն է տալիս Թուրքիայի ներխուժմանը Սիրիայի հյուսիս՝ Էրդողանի հեռախոսազանգից հետո։

Ամերիկացի վետերան լրագրող Կարլ Բրնստինը «հունիսին հաղորդել է, որ Էրդողանը վայելել է ԱՄՆ նախագահի հետ հեռախոսակապի այնպիսի մակարդակ, որը չի ունեցել որևէ այլ օտարերկրյա ղեկավար։ «Մինչ այժմ Թրամփի ամենաշատ հեռախոսազրույցները որևէ պետության ղեկավարի հետ եղել է Էրդողանի հետ, որը երբեմն շաբաթական առնվազն երկու անգամ զանգահարել է Սպիտակ տուն և անմիջապես միացվել նախագահին՝ Թրամփի հրահանգով», գրել է Բրնստինը։

Կարո՞ղ է արդյոք Փաշինյանը Հայաստանի համար անել մի փոքր այն, ինչ Էրդողանն արել է Թուրքիայի համար՝ փոխանակ ժամանակ վատնելու Կաթողիկոսի և Հայ Առաքելական Եկեղեցու հետ վեճերի վրա։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի